Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 260 — Պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի հաշվարկման կարգը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 260AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 260 — Պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի հաշվարկման կարգը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 260. Պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի հաշվարկման կարգը 1. Շրջանառության հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի գործունեության (բացառությամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ, 6-րդ և 10-րդ կետերով սահմանված գործունեությունների) արդյունքներով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձևավորվող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան դրույքաչափերի

Ամբողջ Տեքստ

Հոդված 260. Պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի հաշվարկման կարգը 1. Շրջանառության հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի գործունեության (բացառությամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ, 6-րդ և 10-րդ կետերով սահմանված գործունեությունների) արդյունքներով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձևավորվող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան դրույքաչափերի կիրառությամբ հաշվարկված շրջանառության հարկի գումարը:

2. Շրջանառության հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ, 6-րդ և 10-րդ կետերով սահմանված գործունեությունների մասով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձևավորվող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ համապատասխան դրույքաչափի կիրառությամբ հաշվարկված շրջանառության հարկի գումարի և Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-5-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված՝ շրջանառության հարկի գումարից նվազեցվող գումարի տարբերությունը:

3. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ, 6-րդ և 10-րդ կետերով սահմանված գործունեությունների մասով շրջանառության հարկի հաշվարկման նպատակով իրականացվում է ծախսերի առանձնացված հաշվառում: Վարչական և իրացման ծախսերի առանձնացված հաշվառում չվարելու կամ առանձնացված հաշվառում վարելը հնարավոր չլինելու դեպքում Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ, 6-րդ և 10-րդ կետերով սահմանված՝ գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա վարչական և իրացման ծախսերը հաշվարկվում են տեսակարար կշիռների մեթոդով՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ, 6-րդ և 10-րդ կետերով սահմանված՝ գործունեության յուրաքանչյուր առանձին տեսակից ձևավորվող հարկման բազայի կշիռը գործունեության բոլոր տեսակների մասով ձևավորվող իրացման շրջանառության (եկամուտների) ընդհանուր կառուցվածքում: (260-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, խմբ.

21.12.17 ՀՕ-266-Ն, 12.06.24 ՀՕ-285-Ն , լրաց.

26.03.25 ՀՕ-72-Ն ) (12.06.24 ՀՕ-285-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 26.03.25 ՀՕ-72-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել