Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 309 — Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի ձևը և բովանդակությունը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 309AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 309 — Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի ձևը և բովանդակությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 309. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի ձևը և բովանդակությունը 1. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը ներկայացվում է գրավոր, որում պետք է նշվեն` 1) առաջին ատյանի դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը, 2) դիմողի անունը, բնակության վայրի հասցեն, անձնագրային տվյալները, իսկ իրավաբանական անձ դիմողի դեպքում` անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վ

Ամբողջ Տեքստ

Հոդված 309. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի ձևը և բովանդակությունը 1. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը ներկայացվում է գրավոր, որում պետք է նշվեն` 1) առաջին ատյանի դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը, 2) դիմողի անունը, բնակության վայրի հասցեն, անձնագրային տվյալները, իսկ իրավաբանական անձ դիմողի դեպքում` անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, ինչպես նաև դիմողի ֆաքսի, հեռախոսի համարը կամ էլեկտրոնային հասցեն, 3) պարտապանի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրի հասցեն, 4) հիմնական և լրացուցիչ պահանջների հիմքն ու չափը` առանձին-առանձին, 5) պահանջը հաստատող ապացույցները, 6) պահանջ` վճարման կարգադրություն արձակելու մասին, 7) հայտարարություն առ այն, որ պահանջը կապված չէ դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ, կամ հանդիպակաց պարտավորություններն արդեն կատարված են, 8) կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

2. Դիմումին կցվում են պահանջը հաստատող ապացույցները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը:

3. Դիմումն ստորագրվում է դիմողի կամ նրա ներկայացուցչի կողմից: Ներկայացուցչի կողմից ստորագրվելու դեպքում դիմումին պետք է կցվի նրա լիազորությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ:

4. Դիմումը և կից փաստաթղթերը դատարան են ներկայացվում երկու օրինակից: (309-րդ հոդվածը լրաց. 19.04.21 ՀՕ-178-Ն) ( 19.04.21 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել