ՎԴ/0031/05/23
Ամփոփում
քննելով անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սնոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.09.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սնոյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի 09.11.2022 թվականի թիվ 000642/21 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1..Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սնոյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի նախագահի տեղակալի 09.11.2022 թվականի թիվ 000642/21 որոշումը:
Ամբողջ Տեքստ
Հոն 22 թ
ԱԶ, 2)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0031/05/23
դատարանի որոշում 2026թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/0031/05/23
Նախագահող դատավոր` Կ. Գնորգյան
Դատավորներ՝ Ա. Առաքելյան
Գ. Սոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2026 թվականի մայիսի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սնոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.09.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սնոյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի 09.11.2022 թվականի թիվ 000642/21 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1..Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սնոյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի նախագահի տեղակալի 09.11.2022 թվականի թիվ 000642/21 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Վ. Միքաելյան) (այսուհետ` Դատարան) 19.05.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.09.2024 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը ամբողջությամբ բավարարվել է՝ Դատարանի 19.05.2023 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել ն գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Սուն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սնոյանը (ներկայացուցիչ՝ Արթուր Հովհաննիսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2
2.Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի Շրդ հոդվածը, կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասը, 5-րդ հոդվածի Լին մասը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասը, 118. Լին հոդվածի Լին մասը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Դատարանը 31.01.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ, ն որոշել է գործը քննել գրավոր ընթացակարգով: Դրա հետ մեկտեղ Դատարանը Կոմիտեին ուղարկել է գրավոր պարզաբանում՝ վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների ն չկատարելու հետնանքների մասին: Դատարանի 31.01.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու ո գրավոր ընթացակարգ կիրառելու մասին» որոշումը, ինչպես նան 31.01.2023 թվականի թիվ ԴԴ-9-Ե-4103/23 գրավոր պարզաբանումը Կոմիտեն ստանալով 07.02.2023 թվականին, դիրքորոշումը ն վարչական վարույթի նյութերը ներկայացրել է մեկամսյա ժամկետի խախտմամբ. Կոմիտեի դիրքորոշումը Ա վարչական վարույթի նյութերը փոստային առաքման ծառայությանն է հանձնվել 17.03.2023 թվականին: Այսինքն Դատարանը հաստատել է, որ Կոմիտեն խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված իմպերատիվ պահանջը:
Նշվածներով պայմանավորված Դատարանը հիմք չի ընդունել ու չի քննարկել Կոմիտեի ներկայացրած դիրքորոշումը ն ապացույցները ու Կոմիտեի դեմ հարուցված հայցը բավարարել է՝ անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սնոյանի կողմից Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182.6-րդ հոդվածի իրավախախտում թույլ տրված լինելու փաստը վիճելի, չապացուցված լինելու հիմքով:
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել վերը վկայակոչած նորմերը, ն նրա հայտնած դիրքորոշման ուժով ստացվում է, որ Դատարանը պետք է անտեսեր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված պարտադիր պահանջը ն կիրառեր նույն օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված պահանջը՝ ի պաշտոնե գործելու սկզբունքը, այնինչ նման դեպքում խաթարվում է գրավոր ընթացակարգի էությունը:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 20.09.2024 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 19.05.2023 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
9 Կոմիտեի նախագահի տեղակալի 09.11.2022 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 000642/21 որոշմամբ անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սնոյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.6-րդ հոդվածով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ նշանակվել է տուգանք 250.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ. թ. 24-27).
Յ
2) Դատարանի 31.01.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու ն գրավոր ընթացակարգ կիրառելու մասին» որոշմամբ անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սնոյանի կողմից ներկայացված վիճարկման հայցն ընդունվել է վարույթ, որոշվել է գործը քննել գրավոր ընթացակարգով ն գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակել դատական իշխանության «Զոթճտ» պաշտոնական կայքէջի միջոցով՝ 19.05.2023 թվականին (հատոր 1-ին, գ. թ. 67-68).
2) Կոմիտեն Դատարանի՝ 31.01.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու ն գրավոր ընթացակարգ կիրառելու մասին» որոշումը, ինչպես նան որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների ն չկատարելու հետնանքների մասին 31.01.2023 թվականի թիվ ԴԴ-9-Ե-4103/23 գրավոր պարզաբանումը ստացել է 07.02.2023 թվականին (հատոր 1-ին, գ. թ. 75).
3) Կոմիտեի 16.03.2023 թվականի ԻՏ/112/13144-2023 դիրքորոշումը ն վարչական վարույթի նյութերը փոստային ծառայությանն են հանձնվել 17.03.2023 թվականին՝ թիվ ԼՕ1085864534ի/ բեռնային համարով ծրարով (հատոր 1-ին, գ. թ. 115):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է' առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, նե որի առկայությունը հիմնավորվում է ստորնե ներկայացված պատճառաբանություններով.
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը' Վճռաբեկ դատարանն անհրաժեշր է համարում անդրադառնալ գործը գրավոր ընթացակարգով քենելու ժամանակ դատավարության մասնակիցեերի կողմից . առարկությունները, միջեորդությունները, ինչպես նան երանց պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմեավորող ապացույցները ներկայացնելու առանձեահատկություններին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայեն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ սահմանադրական դատարանը 20.05.2025 թվականի թիվ ՍԴՈ-1782 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված վերոնշյալ երկու հիմնական իրավունքներն օժտված են մեկ միասնական սահմանադրաիրավական առաքելությամբ ն գտնվում են փոխադարձ օրգանական կապի մեջ:
ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նան, որ միայն դատական պաշտպանության իրավունքի գործադրմամբ է հնարավոր հասնել արդար դատաքննության իրավունքի կենսագործմանը, ն, միաժամանակ, միայն գործի արդարացի քննության պայմաններում է ապահովվում դատական պաշտպանության իրավունքի կենսական հատկանիշը՝ արդյունավետությունը:
4
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ ն Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված դատական պաշտպանության իրավունքի ն արդար դատաքննության էությունը, ի թիվս անձի իրավունքների Ա ազատության պաշտպանության համար դատարան դիմելու իրավունքի սահմանման, ներառում է նան այդ իրավունքի պատշաճ իրականացման համար պետության կողմից գործուն, կայուն մեխանիզմների ն հնարավորինս հասանելի պայմանների ստեղծումն ու երաշխավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործի գրավոր ընթացակարգով քննությունն իրականացվում է նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն գլխի դրույթներով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանում վիճարկման հայցերով գործերի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործը չի կարող քննվել գրավոր ընթացակարգով, եթե՝
9 առկա է դատավարության մասնակիցներին, վկաներին, փորձագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույցը զննելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.
2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց.
3) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց (բացառությամբ երրորդ անձի) ներգրավելու անհրաժեշտություն.
4) անհրաժեշտ է ձեռնարկել նույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործողություններ, որոնք դատարանի գնահատմամբ չեն կարող իրականացվել գրավոր ընթացակարգով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործը գրավոր ընթացակարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ սուն գործի ՀՀ ՛վարչական դատարանում քննության պահին գործող խմբագրությամբ, 118-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումների հետ մեկտեղ դատավարության մասնակցին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում՝ վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու դրանց կատարման ժամկետների ն չկատարելու հետնանքների մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ սուն գործի ՀՀ `վարչական դատարանում քննության պահին գործող խմբագրությամբ, 118.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նան նրանց պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում` կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին
5
ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում: Նույն մասով սահմանված պահանջները չկատարելու դեպքում դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները ն. ապացույցները չեն ընդունվում ն քննարկման ենթակա չեն:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գրավոր ընթացակարգի շրջանակներում հակընդդեմ հայց, ինչպես նան հայցի հիմքը Աե (կամ) առարկան փոփոխելու միջնորդություն կարող է ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո վարչական դատարանը դատավարության մասնակիցների համար սահմանում է մինչն մեկամսյա ժամկետ ապացույցներին ն առարկություններին ծանոթանալու, դրանց հաշվառմամբ հայցի հիմքի կամ առարկայի փոփոխություն կատարելու, լրացուցիչ դիրքորոշում հայտնելու, ինչպես նան ապացույցներ ներկայացնելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.2րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
3) վարչական դատարանը եկել է եզրահանգման, որ գործի քննության համար անհրաժեշտ է հրավիրել դատական նիստ, այդ թվում՝ դատավարության մասնակիցներից ստանալ բանավոր պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների ն գործում առկա ապացույցների վերաբերյալ.
2) հայցվորը հրաժարվել է պահանջից.
3) կողմերը կնքել են հաշտության համաձայնություն:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ, անդրադառնալով գործը գրավոր ընթացակարգով քննելու առանձնահատկություններին, արձանագրել է, որ գրավոր ընթացակարգն արդարադատության իրականացման առանձնահատուկ ձն է, որի՝ վարչական դատավարությունում ներդնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նախնառաջ այն հանգամանքով, որ մի շարք գործերի քննությունը կապված տվյալ գործերով ներկայացված պահանջների բնույթով, հնարավոր է անցկացնել պարզեցված ընթացակարգով՝ միայն կողմերի գրավոր ներկայացրած փաստաթղթերի, ապացույցների, առարկությունների ն հիմնավորումների հիման վրա, առանց դատական նիստ անցկացնելու:
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ գլխում սահմանված գրավոր ընթացակարգով գործի քննությունն իրականացնելու հատուկ կանոնները զգալիորեն կրճատում են դատավարության տնողությունը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ համեմատաբար պարզ գործերով դատավարության մասնակիցների միջն ծագած վեճերը հնարավոր է լինում լուծել առավել արագ ն առանց երկարատն ընթացակարգերի, ինչը նպաստում է նան դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն:
Միննույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասով օրենսդիրը նախատեսել է գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելն արգելող դեպքերը: Ըստ այդմ՝ նշված իրավանորմի նույն մասի 4-րդ կետով սահմանվել է, որ գործը չի կարող քննվել գրավոր ընթացակարգով, եթե անհրաժեշտ է ձեռնարկել նուն «օրենսգրքի 5րդ հոդվածով նախատեսված գործողությունները, որոնք դատարանի գնահատմամբ չեն կարող իրականացվել գրավոր ընթացակարգով:
6
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ գրավոր ընթացակարգի դեպքում էլ օրենսդիրը երաշխավորել է կողմերի իրավահավասարության հիման վրա դատաքննությունն իրականացնելու կանոնի պահպանումը, ուստի գործի քննությունը գրավոր ընթացակարգով անցկացնելը չի փոխում դատավարության մասնակիցների իրավունքների ն պարտականությունների հիմնական էությունը: Այդուհանդերձ օրենսդիրը դատավարության մասնակիցներին ծանրաբեռնել է իրենց դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու լ իրենց դատավարական
պարտականությունները բարեխղճորեն կատարելու պարտականությամբ, ուստի վերջիններս պարտավոր են պահպանել այդ կանոնը, իսկ դրանք չպահպանելու, մասնավորապես` դատավարական պարտականությունները բարեխղճորեն չկատարելու պարագայում պետք է կրեն դրա բացասական հետնանքները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ստանալով վարչական դատարանի՝ գործը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով սահմանված որոշումը, ինչպես նան այդ որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների վերաբերյալ վարչական դատարանի կողմից ուղարկված գրավոր 6ապարզաբանումը, դատավարության մասնակիցները պարտավոր են օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում բարեխղճորեն կատարել դատարանի կողմից նախանշված գործողությունները: Մասնավորապես, գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում դատավարության մասնակիցները կարող են ներկայացնել առարկություններ, միջնորդություններ, ինչպես նան իրենց պահանջների ու առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները՝ կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում: Օրենսդիրը սահմանել է վերը նշված օրենսդրական պահանջները չկատարելու իրավական հետնանքը, այն է՝ դատավարության մասնակցի՝ նշված ժամկետից ու. ներկայացված առարկությունները, միջնորդությունները ն ապացույցները չեն ընդունվում Ա քննարկման ենթակա չեն:
Միննույն ժամանակ, սակայն, օրենսդիրը դատավարության մասնակիցներին իրավունք է վերապահել ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն, որպիսի իրավունքից նս դատավարության մասնակիցները պետք է օգտվեն բարեխղճորեն: Ընդ որում` այդ իրավունքը չիրացնելու իրավական հետնանքն օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված փաստաթղթերը դատարանի կողմից քննարկման առարկա չդարձնելն ու դրանք ներկայացրած դատավարության մասնակցին վերադարձնելն է:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում` վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների ն չկատարելու հետնանքների մասին դատավարության մասնակցին գրավոր պարզաբանում ուղարկելու գործողության կատարումն ինքնին օրենսդիրը համարել է բավարար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 11ին մասով նախատեսված գործերով (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ, 123.3-րդ, 123.4-րդ հոդվածներ, 123.5-րդ հոդվածի Լին ն 2-րդ մասեր, 123.6-րդ, 124-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.7-րդ, 129.2-րդ, 13-րդ, 135.2-րդ ն 134-րդ հոդվածներ) նույն օրենսգրքի 5-րդ հոդվածով
7
նախատեսված գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի շրջանակներում պահանջվող բոլոր գործողությունները կատարված համարելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ թեն օրենսդիրը վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում՝ վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների ն չկատարելու հետնանքների մասին դատավարության մասնակցին գրավոր պարզաբանում ուղարկելու գործողության կատարումը բավարար է համարել րլ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի շրջանակներում պահանջվող բոլոր գործողությունները կատարված համարելու համար միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 11-ին մասով նախատեսված գործերով, այդուհանդերձ, գրավոր ընթացակարգով քննվող մնացած գործերով նս վերոգրյալ պարզաբանումը ստանալու հանգամանքը կարող է համարվել բավարար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի շրջանակներում պահանջվող բոլոր գործողությունները կատարված համարելու համար՝ հաշվի առնելով դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու ն դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու դատավարության մասնակիցների պարտականություն ունենալու հանգամանքը, ինչպես նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի այն իրավակարգավորումը, ըստ որի՝ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում ն դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա (...):
Ընդ որում՝ հատկապես այն դեպքում, երբ վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում՝ վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների ն չկատարելու հետնանքների մասին գրավոր պարզաբանումն ստացող դատավարության մասնակիցը վարչական մարմինն է, ապա վերջինս նույնիսկ առանց այդ պարզաբանման, օրենքով է կրում վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նան իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները ներկայացնելու պարտականություն՝ օրենքով նախատեսված որոշ բացառություններով (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մաս):
ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ գրավոր ընթացակարգով գործի քննության ընթացքում դատավարության մասնակցի կողմից առարկությունները, միջնորդությունները, ինչպես նան իր պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետի խախտմամբ ներկայացնելու դեպքում, դատարանը չի կարող այդ ապացույցներն ընդունել ն դարձնել քննարկման առարկա, այլ պետք է վերադարձնի դրանք ներկայացրած անձանց, եթե վերջիններիս կողմից չի ներկայացվել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն, իսկ նման միջնորդության առկայության ու այն դատարանի կողմից բավարարվելու դեպքում դատարանը պետք է դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացրած փաստաթղթերն (ապացույցներ) ընդունի ն գործի քննության ընթացքում հետազոտի ու գնահատի (տե'ս, անհատ ձեռեարկատեր Սիմա Մարտիրոսյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/5895/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2025 թվականի որոշումը):
8
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը հստակորեն կանոնակարգել է գրավոր ընթացակարգի կիրառման դեպքում ինչպես դատարանի, այնպես էլ դատավարության մասնակիցների կողմից կատարման ենթակա գործողությունների շրջանակը:
Այսպես.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրվել են կողմերի իրավունքները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կողմերը կրում են նան նույն օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ, իսկ 3-րդ մասի համաձայն` կողմերը պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից ն բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական
պարտականությունները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նան նրանց պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել՝ դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում: Նույն մասով սահմանված պահանջները չկատարելու դեպքում դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները ն ապացույցները չեն ընդունվում Ա քննարկման ենթակա չեն:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նան նրանց պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները ներկայացնելու իրավունքի իրացումը գործնականում կարող է ունենալ ինչպես ժամկետային, այնպես էլ ընթացակարգային այլ խախտումներ: Մասնավորապես՝ դատավարության մասնակիցը նշված փաստաթղթերը կարող է ներկայացնել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետի խախտմամբ ն չներկայացնել նշված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն կամ չկցել դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը: Միննուն ժամանակ, առարկությունները, միջնորդությունները, ինչպե նաւ իր պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները դատավարության մասնակիցը կարող է չուղարկել դատավարության մյուս մասնակցին՝ փաստարկելով դրանց ծավալուն լինելը կամ պատճենահանման դժվարությունը, ն չկատարել դրանց ծանոթանալու նպատակով վարչական դատարանում դեպոնացվելու վերաբերյալ ծանուցում ուղարկելու օրենսդրական պահանջը:
9
Վերոգրյալ խախտումները, ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ կարող են հիմք հանդիսանալ դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները ն ապացույցները չընդունելու ն չքննարկելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատավարության մասնակիցները պարտավոր են պահպանել իրենց դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու ն իրենց դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու օրենքով սահմանված կանոնը, իսկ դրանք չպահպանելու, մասնավորապես՝ իրավունքները չարաշահելու կամ դատավարական պարտականությունները բարեխղճորեն չկատարելու պարագայում պետք է կրեն դրա բացասական հետնանքները: Հետնաբար՝ գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում դատավարության մասնակիցները պարտավոր են կատարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները:
Այսպես. իրենց առարկությունները, միջնորդությունները, ինչպես նան պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները դատավարության մասնակիցներ պետք է ներկայացնեն գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, իսկ նշված ժամկետը բաց թողնելու դեպքում պետք է ներկայացնեն նան համապատասխան միջնորդություն: Ներկայացված առարկություններին ն (կամ) միջնորդություններին դրանք, ներկայացրած դատավարության մասնակիցներ պետք է կցեն նան իրենց պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցների պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել, ապա դատավարության մյուս մասնակցին պետք է ուղարկեն ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում:
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատավարության մասնակիցների ներկայացրած առարկությունները, միջնորդությունները, ինչպես նան նրանց պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները դատարանը բոլոր դեպքերում պետք է քննարկման առարկա դարձնի, եթե՝
- դրանք ներկայացվել են գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում,
- թեն դրանք ներկայացվել են գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից հաշվված մեկամսյա ժամկետի խախտմամբ, սակայն առկա է ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու ն այն վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, որը դատարանը բավարարել է,
- կցվել է դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը,
- թեն դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը չի կցվել դրանց ծավալուն լինելու կամ պատճենահանման դժվարության փաստարկմամբ, սակայն կցվե րլթ9է ապացուց այն մասին, որ դատավարության մյուս մասնակիցներին ուղարկվել է ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում:
ՀՀ վճռաբե դատարանի գնահատմամբ վերոնշյալ ,պայամանների
առկայությունը հաստատված համարվելու պարագայում միայն գործը գրավոր ընթացակարգով քննելու ընթացքում դատավարության մասնակիցների
10
առարկությունները, միջնորդությունները, ինչպես նան նրանց պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները ներկայացնելու կարգը կարող է համարվել պահպանված, իսկ դրանցից որնէ մեկի բացակայության դեպքում դատավարության մասնակցի ներկայացրած առարկությունները, միջնորդությունները ն ապացույցները չեն ընդունվում ն քննարկման ենթակա չեն (տե'ս, «Արփինե-Թագուհի» ՍՊ ընկերությունն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6153/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.02.2026 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը կրկին ամրագրում է, որ եթե դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպե, նան նրանց պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները ներկայացվել են գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից հաշվված մեկամսյա ժամկետի խախտմամբ, սակայն առկա չէ ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու ն այն վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, կամ այդպիսի միջնորդություն ներկայացվելու դեպքում՝ դատարանը այն չի բավարարել, ապա դատավարության մասնակիցների ներկայացրած առարկությունները, միջնորդությունները, ինչպես նան նրանց պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները դատարանը չպետք է քննարկման առարկա դարձնի:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Կոմիտե նախագահի տեղակալի 09.11.202. 6թվականի «Վարչական
իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 000642/21 որոշմամբ անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սնոյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.6-րդ հոդվածով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ նշանակվել է տուգանք 250.000 ՀՀ դրամի չափով:
Դատարանի 31.01.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու ն գրավոր ընթացակարգ կիրառելու մասին» որոշմամբ անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սնոյանի կողմից ներկայացված վիճարկման հայցն ընդունվել է վարույթ, որոշվել է գործը քննել գրավոր ընթացակարգով ն գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակել դատական իշխանության «Օճառ» պաշտոնական կայքէջի միջոցով՝' 19.05.2023 թվականին:
Կոմիտեն Դատարանի՝ 31.01.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու ն գրավոր ընթացակարգ կիրառելու մասին» որոշումը, ինչպես նան որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների ն չկատարելու հետնանքների մասին 31.01.2023 թվականի թիվ ԴԴ-9-Ե-4103/23 գրավոր պարզաբանումը ստացել է 07.02.2023 թվականին:
Կոմիտեն 17.03.2023 թվականին փոստային առաքման եղանակով Դատարանին ներկայացրել է «Դիրքորոշում» վերտառությամբ փաստաթուղթ ն վարչական վարույթի նյութերը, որոնք Դատարանում ստացվել են 20.03.2023 թականին:
Դատարանը 19.05.2023 թվականի վճռով անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սնոյանի հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «(...) Դատարանն արձանագրում է, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի դիրքորոշումը ն վարչական վարույթի նյութերը փոստային առաքման ծառայությանն է հանձեվել 17.03.2023 թվականին (հիմք' թիվ Լ01085864534Խ1 բեռնային համարով ծրար): Այսինքե' հաստատվում է այե, որ պատասխանողը, Դատարանի 31.01.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու ն
Ա
գրավոր ընթացակարգ կիրառելու մասին» որոշումը, ինչպես նան 31012023 թվականի թիվ ԴԴ-9-Ե-4103/23 գրավոր պարզաբանումը ստանալով 07.02.2023 թվականին, դիրքորոշումը ն վարչական վարույթի նյութերը ներկայացրել է մեկամսյա ժամկետի խախտմամբ: Այլ կերպ ասած պատասխանողի կողմից խախտվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18.-րդ հոդվածի Լին մասով սահմանված իմպերատիվ պահանջը:
(-.) Դատարաեը գտնում է, որ վերոնշյալ պահանջը չկատարելը հիմք է հանդիսանում ներկայացված դիրքորոշումը ն վարչական վարույթի նյութերը չընդունելու ն չքենարկելու համար:
Հետնաբար, Դատարանը գտնում է, որ չի հիմեավորվում, որ Ա/Ձ Ալբերտ Սնոյանի կողմից թուլ է տրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.6-րդ հոդվածի խախտում, որպիսի փաստը մնում է վիճելի:
Ուստի, Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի ն 29-րդ հոդվածի Լին մասի կանոնները, գտնում է, որ այդ փաստի չապացուցման բացասական հետնանքնեը պետք է կրի ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն:
Վերոգրյալ ամբողջի հաշվառմամբ' Դատարանը եզրահանգում է, որ հայցվորը վիճարկվող որոշմամբ պատասխանատվության է ենթարկվել ոչ իրավաչափ, քանի որ վերջինիս վերագրված վարչական իրավախախտման փաստը չի հաստատվում, ուստի Ա/Ձ Ալբերտ Սնոյանը վարչական պատասխանատվության ենթակա չէ (...)»:
Վերաքննիչ դատարանը 20.09.2024 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը ամբողջությամբ բավարարել է՝ Դատարանի 19.05.2023 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանել ն գործն ուղարկել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության՝ հետնյալ պատճառաբանությամբ. «/(...) Վերաքենիչ դատարանը փաստում է, որ անկախ այն հանգամանքից, որ Վիճարկվող որոշման կայացման հիմքում ընկած ն անհատ ձեռնարկատեր Ալբերր Սնոյանին վերագրվող իրավախախտման կատարման փաստը հիմեավորող ապացույցները Կոմիտեի կողմից Դատարան են ներկայացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18.-ին հոդվածի Լին մասով սահմանված մեկամսյա ժամկետի խախտմամբ, դրանք ենթակա էին գնահատման Դատարանի կողմից ն միայն եշված ապացույցների հետազոտման ն գնահատման արդյունքում Դատարանը կարող էր գալ եզրահանգման գործի լուծման համար էական եշանակություն ունեցող' անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սնոյանի կողմից Օրենսգրքի 182.6-րդ հոդվածով նախատեսված խախտում թույլ տված լինելու փաստի հաստատված չլինելու վերաբերյալ, որպիսի գործողությունները կատարելուց, սակայն, Դատարանը ձեռեպահ է մնացել:
Ըսփտ այդմ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանը սույն գործով իրականացրել է թերի քննություն ն հետամուտ չի եղել գործով օբյեկտիվ ճշմարտության բացահայտմաեը, որպիսի պայմաններում առկա են բավարար հիմքեր թիվ ՎԴ/0031/05/23 վարչական գործով Դատարանի 19.05.2023 թ. վճիռը բեկանելու համար (...)»:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը լ գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Սուն գործով Կոմիտեն, 07.02.2023 թվականին ստանալով ՛Դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու ն գրավոր ընթացակարգ կիրառելու մասին» որոշումը ն 31.01.2023 թվականի թիվ ԴԴ-9-Ե-4103/23 գրավոր պարզաբանումը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1181-ին հոդվածով նախատեսված գործողությունները կարող էր կատարել օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում, այսինքն՝ մինչն 01.03.2023 թվականը ներառյալ:
12
Տվյալ դեպքում Կոմիտեն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետը բաց թողնելով, ժամկետի ավարտից 16 օր անց՝ 17.03.2023 թվականին, փոստային առաքման եղանակով Դատարանին ներկայացրել է «Դիրքորոշում» վերտառությամբ փաստաթուղթ ն վարչական վարույթի նյութերը, որոնք Դատարանում ստացվել են 20.03.2023 թվականին: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Կոմիտեն Դատարանին չի ներկայացրել (գործի նյութերում առկա չէ) «Դիրքորոշում» վերտառությամբ փաստաթղթում արտահայտված առարկությունները, ինչպես նան վերջինիս կից ներկայացված ապացույցները ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրով սահմանվել է 6դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նան նրանց պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները ներկայացնելու կարգը, ինչը Կոմիտեի կողմից խախտվել է: Միաժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումներից բխում է, որ առարկությունները, միջնորդությունները, ինչպես նան դրանց պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից հաշվված մեկամսյա ժամկետի խախտմամբ ներկայացնելը ինքնուրույն հիմք է դատավարության մասնակցի ներկայացրած առարկությունները, միջնորդությունները ն ապացույցները չընդունելու ն չքննարկելու համար, եթե առկա չէ ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու ն այն վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, որը դատարանը բավարարել է:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավարության մասնակցի ներկայացրած առարկությունները, միջնորդությունները ն ապացույցները չընդունելու ն չքննարկելու՝ վերը նշված նախապայմանը տվյալ դեպքում առկա է:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Կոմիտեն ոչ միայն խախտել է առարկությունները, միջնորդությունները ն ապացույցները ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը, այլ նան չի միջնորդել հարգելի համարել ժամկետը բաց թողնելու պատճառը:
Արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Կոմիտեի կողմից առարկությունները ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները ներկայացվել են գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ Դատարանի որոշումն ստանալու օրվանից հաշվված մեկամսյա ժամկետի խախտմամբ, սակայն, առկա չէ ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու Ա այն վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, որի պարագայում Կոմիտեի ներկայացրած առարկությունները ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները Դատարանը պետք է քննարկման առարկա չդարձներ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սու
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 մայիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՎԴ/0031/05/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
