Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 188 — Դիմումը վերադարձնելը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 188AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 188 — Դիմումը վերադարձնելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 188. Դիմումը վերադարձնելը 1. Դատարանը վերադարձնում է դիմումը, եթե` 1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 186-րդ հոդվածի պահանջները. 2) գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին. 3) մինչև դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը դիմում ներկայացրած անձից դիմում է ստացվել այն վերադարձնելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից. 4) դիմումը ներկայացվել է սո

Ամբողջ Տեքստ

Հոդված 188. Դիմումը վերադարձնելը 1. Դատարանը վերադարձնում է դիմումը, եթե` 1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 186-րդ հոդվածի պահանջները. 2) գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին. 3) մինչև դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը դիմում ներկայացրած անձից դիմում է ստացվել այն վերադարձնելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից. 4) դիմումը ներկայացվել է սույն օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, կամ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է. 5) դիմումը ներկայացվել է սույն օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո։

2. Դատարանն առանձին ակտի տեսքով որոշում է կայացնում դիմումը վերադարձնելու մասին` դիմումը ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում։

3. Որոշման մեջ նշվում են դիմումում առկա բոլոր ձևական սխալները։

4. Նման որոշման դեպքում դիմում բերող անձին ուղարկվում են դատարանի որոշումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը։ Եթե դիմումը ներկայացրել են մեկից ավելի անձինք, ապա դիմումին կից փաստաթղթերը վերադարձվում են նրանց ներկայացուցչին կամ դիմում ներկայացրած անձանցից մեկին` մյուսներին իրազեկելով այդ մասին, եթե ծանուցման վերաբերյալ այլ կարգ դիմումում նշված չէ։

5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով դիմումը վերադարձնելուց հետո դիմումում առկա սխալները վերացնելու և որոշումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կրկին ներկայացնելու դեպքում դիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։ Դիմումը կրկին ներկայացնելու դեպքում սխալները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։

6. Վերաքննիչ դատարանի` դիմումը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան՝ որոշումն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում։

7. Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում դիմումը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։ (188 -րդ հոդվածը փոփ. 04.03.26 ՀՕ-57-Ն ) ( 04.03.26 ՀՕ-57-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել