ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 434 — Վագոնի (նավի մարդատար շինության) ավագը պարտավոր է` - ունենալ անձնակազմի ցուցակը, իմանալ վագոնում (նավի մարդատար շինությունում) տեղավորված սպառազինության և նյութական այլ միջոցների ք
Ամփոփում
Հոդված 434. Վագոնի (նավի մարդատար շինության) ավագը պարտավոր է` - ունենալ անձնակազմի ցուցակը, իմանալ վագոնում (նավի մարդատար շինությունում) տեղավորված սպառազինության և նյութական այլ միջոցների քանակը և մեկնումից առաջ ստուգել դրանց առկայությունը. - մինչև բեռնումը ստուգել և ընդունել վագոնի (նավի մարդատար շինության) սարքավորումը, իսկ բեռնաթափումից հետո հանձնել այն անվնաս և սարքին վիճակում. - ղեկավարել անձնակազմի նստեցումը, տեղավորումը և իջեցումը. - նշ
Ամբողջ Տեքստ
Հոդված 434. Վագոնի (նավի մարդատար շինության) ավագը պարտավոր է` - ունենալ անձնակազմի ցուցակը, իմանալ վագոնում (նավի մարդատար շինությունում) տեղավորված սպառազինության և նյութական այլ միջոցների քանակը և մեկնումից առաջ ստուգել դրանց առկայությունը. - մինչև բեռնումը ստուգել և ընդունել վագոնի (նավի մարդատար շինության) սարքավորումը, իսկ բեռնաթափումից հետո հանձնել այն անվնաս և սարքին վիճակում. - ղեկավարել անձնակազմի նստեցումը, տեղավորումը և իջեցումը. - նշանակել վագոնի (նավի մարդատար շինության) օրապահներ, հետևել նրանց ծառայության կատարմանը, ինչպես նաև զինծառայողներ առանձնացնել սնունդ, ջուր, վառելիք ստանալու և տարբեր աշխատանքներ կատարելու համար. - հետևել ռազմական գաղտնիքի պահպանմանը, անձնակազմի կարգապահության, ներքին կարգուկանոնի, զինվորական համազգեստ կրելու կանոնների և անվտանգության պահանջների պահպանմանը. - անձնակազմին թույլ չտալ առանց էշելոնի պետի թույլտվության կամ մինչև հրաման (ազդանշան) տալը վագոններից (նավի մարդատար շինություններից) դուրս գալ, դուրս բերել զենք, զինամթերք և այլ նյութական միջոցներ. - արգելել երթևեկության թույլտվություն չունեցող անձանց, ինչպես նաև զինվորական էշելոնին չպատկանող բեռների փոխադրումը վագոններով (նավի մարդատար շինություններում). - հետևել վագոններում (նավի մարդատար շինություններում) կանոնավոր ջերմաստիճանի պահպանմանը և հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը, վագոնում հրդեհի բռնկման դեպքում ձեռնարկել բոլոր միջոցները այն հանգցնելու համար և գնացքը կանգնեցնելու ազդանշաններ տալ, իսկ նավի վրա հրդեհի մարմանը զուգընթաց զեկուցել զինվորական էշելոնի հերթապահին. - բեռնաթափմանը նախապատրաստվելու մասին ցուցումներ ստանալուց հետո հրամայել անձնակազմին հագնվել, վերցնել զենքը և անձնական իրերը, դադարեցնել վառարանները վառելը և հանգցնել կրակը. - բեռնաթափումից հետո ստուգել` ամբո՞ղջ գույքն (ունեցվածքն) է հանված, և հանգցվա՞ծ են, արդյոք, վառարանները. - ստորաբաժանման հրամանատարին և զինվորական էշելոնի հերթապահին զեկուցել հիվանդացած, հետ մնացած (ուշացած) զինծառայողների մասին, ինչպես նաև զենքի, զինվորական գույքի, վագոնի (նավի մարդատար շինությունների) սարքավորման վնասվելու կամ կորուստի և այլ պատահարների մասին: Զ ԻՆՎՈՐԱԿԱՆ ԷՇԵԼՈՆԻ ՀԵՐԹԱՊԱՀԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
