Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 15 — Ուսումնական հաստատության ընդունելությանը ներկայացվող ընդհանուր պահանջները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 15AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 15 — Ուսումնական հաստատության ընդունելությանը ներկայացվող ընդհանուր պահանջները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 15. Ուսումնական հաստատության ընդունելությանը ներկայացվող ընդհանուր պահանջները 1. Սույն օրենքին համապատասխան` նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը` հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունները, իսկ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ սահմանվում են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին համապատասխան: 2. Ուսում

Ամբողջ Տեքստ

Հոդված 15. Ուսումնական հաստատության ընդունելությանը ներկայացվող ընդհանուր պահանջները 1. Սույն օրենքին համապատասխան` նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը` հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունները, իսկ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ սահմանվում են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին համապատասխան:

2. Ուսումնական հաստատությունը պարտավոր է դիմորդներին և նրանց ծնողներին (կամ նրանց օրինական ներկայացուցիչներին) ծանոթացնել ուսումնական հաստատության կանոնադրությանը և կրթության գործընթացը կարգավորող մյուս փաստաթղթերին:

3. Ընդհանուր կրթությունն սկսվում է վեց տարեկանից (որը լրանում է մինչև տվյալ ուսումնական տարվա դեկտեմբերի վերջը):

4. Մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքով: Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հրամանագրումն ավարտվում է տվյալ ուսումնական տարվա պարապմունքներն սկսվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Պետական ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 5. (մասն ուժը կորցրել է 11.09.25 ՀՕ-286-Ն ) 6. Պետական հանրակրթական դպրոցների ավարտական քննությունների, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախապատրաստվող հարցաթերթիկները (հարցաշարերը, քննական հարցերը, խնդիրները և այլ առաջադրանքները) կազմվում են բացառապես պետական հանրակրթական դպրոցների (1-12-րդ դասարանների) կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված և առնվազն մեկ ուսումնական տարվա ընթացքում պետական հանրակրթական դպրոցներում օգտագործված (դասավանդված) դասագրքերին, ձեռնարկներին, խնդրագրքերին և ժողովածուներին համապատասխան: (15-րդ հոդվածը խմբ. 21.02.00 ՀՕ-36, լրաց.

04.12.00 ՀՕ-114, փոփ., լրաց., խմբ.

26.07.01 ՀՕ-209, լրաց.

09.10.01 ՀՕ-237, խմբ., լրաց.

07.05.02 ՀՕ-338, փոփ., լրաց.

14.12.04 ՀՕ-63-Ն, խմբ., փոփ.

13.06.06 ՀՕ-139-Ն, լրաց., փոփ.

28.10.10 ՀՕ-153-Ն, խմբ.

19.05.14 ՀՕ-17-Ն, 21.06.14 ՀՕ-83-Ն, լրաց.

25.06.20 ՀՕ-331-Ն, փոփ.

22.05.24 ՀՕ-251-Ն, փոփ., լրաց.

11.09.25 ՀՕ-286-Ն ) ( 25.06.20 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) ( 22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել