Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 864 — Փոխադրողի` տրանսպորտային միջոցներ չտրամադրելու համար և առաքողի` տրամադրված տրանսպորտային միջոցները չօգտագործելու համար պատասխանատվությունը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 864AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 864 — Փոխադրողի` տրանսպորտային միջոցներ չտրամադրելու համար և առաքողի` տրամադրված տրանսպորտային միջոցները չօգտագործելու համար պատասխանատվությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 864. Փոխադրողի` տրանսպորտային միջոցներ չտրամադրելու համար և առաքողի` տրամադրված տրանսպորտային միջոցները չօգտագործելու համար պատասխանատվությունը 1. Փոխադրողը, ընդունված հայտին (պատվերին) կամ պայմանագրին համապատասխան, բեռի փոխադրման համար տրանսպորտային միջոցները չտրամադրելու, իսկ առաքողը` բեռը չներկայացնելու կամ տրամադրված տրանսպորտային միջոցներն այլ պատճառներով չօգտագործելու համար կրում են օրենքով, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ սահմանվ

Ամբողջ Տեքստ

Հոդված 864. Փոխադրողի` տրանսպորտային միջոցներ չտրամադրելու համար և առաքողի` տրամադրված տրանսպորտային միջոցները չօգտագործելու համար պատասխանատվությունը 1. Փոխադրողը, ընդունված հայտին (պատվերին) կամ պայմանագրին համապատասխան, բեռի փոխադրման համար տրանսպորտային միջոցները չտրամադրելու, իսկ առաքողը` բեռը չներկայացնելու կամ տրամադրված տրանսպորտային միջոցներն այլ պատճառներով չօգտագործելու համար կրում են օրենքով, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ սահմանված պատասխանատվություն:

2. Բեռ փոխադրողը և առաքողն ազատվում են տրանսպորտային միջոցները չտրամադրելու կամ տրամադրված տրանսպորտային միջոցները չօգտագործելու համար պատասխանատվությունից, եթե դա տեղի է ունեցել` 1) անհաղթահարելի ուժի, ինչպես նաև տարերային բնույթի այլ երևույթների (հրդեհների, ջրհեղեղների և այլնի) կամ ռազմական գործողությունների հետևանքով. 2) որոշակի ուղղություններով բեռների փոխադրումներն օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես դադարեցնելու կամ սահմանափակելու հետևանքով. 3) օրենքով սահմանված այլ դեպքերում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել