ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 161.1 — Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթղթերը 1.
Ամփոփում
Հոդված 161.1. Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթղթերը 1. Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթուղթ է համարվում անվանական այն արժեթուղթը, որը հավաստում է դրա տիրոջ (քաղաքացու) իրավունքը օրենքով սահմանված կարգով և պայմաններով կենսաթոշակ կամ կենսաթոշակային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` այլ գումարներ ստանալու իրավունքը (կենսաթոշակային ֆոնդերի կողմից թողարկված արժեթուղթ): 2. Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթուղթը կարող է տիրապետվել, օ
Ամբողջ Տեքստ
Հոդված 161.1. Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթղթերը 1. Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթուղթ է համարվում անվանական այն արժեթուղթը, որը հավաստում է դրա տիրոջ (քաղաքացու) իրավունքը օրենքով սահմանված կարգով և պայմաններով կենսաթոշակ կամ կենսաթոշակային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` այլ գումարներ ստանալու իրավունքը (կենսաթոշակային ֆոնդերի կողմից թողարկված արժեթուղթ):
2. Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթուղթը կարող է տիրապետվել, օգտագործվել և տնօրինվել բացառապես օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ կամ այլ սոցիալական ապահովության գումար ստանալու նպատակով, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: (161.1-ին հոդվածը լրաց.
21.06.14 ՀՕ-69-Ն) Գ Լ ՈՒ Խ 9 ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԲԱՐԻՔՆԵՐ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
