ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 164 — Պայմանագրով ծառայության ընդունված սպաները, ենթասպաները, կին զինծառայողները, ինչպես նաև զինվորները, սերժանտներն ու ավագները տեղավորվում են.
Ամփոփում
Հոդված 164. Պայմանագրով ծառայության ընդունված սպաները, ենթասպաները, կին զինծառայողները, ինչպես նաև զինվորները, սերժանտներն ու ավագները տեղավորվում են. ընտանիքավորները` գնդից դուրս, իսկ ընտանիք չունեցողները կարող են տեղավորվել գնդի տարածքում գտնվող հանրակացարաններում կամ զորանոցի առանձին շինություններում (սենյակներում): Ընդ որում, կին զինծառայողների համար կահավորվում են առանձին հանրակացարաններ (ննջարաններ), պարապմունքներին նախապատրաստվելու, խորհրդ
Ամբողջ Տեքստ
Հոդված 164. Պայմանագրով ծառայության ընդունված սպաները, ենթասպաները, կին զինծառայողները, ինչպես նաև զինվորները, սերժանտներն ու ավագները տեղավորվում են. ընտանիքավորները` գնդից դուրս, իսկ ընտանիք չունեցողները կարող են տեղավորվել գնդի տարածքում գտնվող հանրակացարաններում կամ զորանոցի առանձին շինություններում (սենյակներում): Ընդ որում, կին զինծառայողների համար կահավորվում են առանձին հանրակացարաններ (ննջարաններ), պարապմունքներին նախապատրաստվելու, խորհրդակցությունների և ժամանցի սենյակներ, ցնցուղարան և կանանց զուգարաններ, ինչպես նաև կենցաղ-սպասարկման և լվացվելու առանձին սենյակներ: Վաշտի սերժանտի պաշտոն զբաղեցնող ենթասպաները (ընտանիքներով կամ առանց դրանց) տեղավորվում են գնդի տարածքում կամ դրա մերձակայքում: Վաշտի սերժանտի կամ այլ պաշտոններ զբաղեցնող ժամկետային ծառայության սերժանտները, որոնք ենթակա են որպես սպաներ կամ ենթասպաներ համալրելու, կարող են տեղավորվել զորանոցի առանձին շինությունում: (164-րդ հոդվածը փոփ . 1 1.06.15 ՀՕ-71-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
