Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԿԴ/0285/06/25
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

ՀԿԴ/0285/06/25

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0285/06/2515 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 116. Խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավ արական նախապատմությունը. 1 2018 թվականի հուլիսի 2-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական "` հկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՃՇ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 205-րդ հոդվածի րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ արրրը ղոս գործը, որին հետագայում միացվել են մի շարք այլ վարույթներ: 2025 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վ

Ամբողջ Տեքստ

ՀԿԴ/0285/06/25

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

Հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Ս.Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Հովհաննիսյան

2026 թվականի ապրիլի 15-ին

քաղաք Երևանում

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝

մասնակցությամբ դատավորներ՝

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ

[անընթեռնելի] վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի դեկտեմբերի 11-ի որոշման դեմ պաշտպան Վ.Բադալյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի հուլիսի 2-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ

քրեական գործը, որին

հետագայում միացվել են մի շարք այլ վարույթներ:

2025 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Ս.Հակոբյանի կողմից որոշում է կայացվել

նկատմամբ հանրային

քրեական հետապնդում հարուցելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

2025 թվականի նոյեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գլխավոր վարչության հինգերորդ վարչության քննիչ Ս.Հակոբյանի կողմից ներկայացվել է մեղադրյալ նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը՝ երկու (երկու) ամիս ժամկետով կիրառելու վերաբերյալ միջնորդություն։

2. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2025 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ

նկատմամբ

որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամանակով։

3. Մեղադրյալ

պաշտպան Վ.Բադալյանի հատուկ վերանայման

բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իր 2025 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի որոշման դեմ մեղադրյալ

պաշտպան Վ.Բադալյանը հատուկ վերանայման վճռաբեկ

բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի հունվարի 19-ի որոշմամբ 2

ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը․

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով․

5. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, ի վնաս մեղադրյալի դուրս է եկել պաշտպանի կողմից ներկայացված բողոքի սահմաններից և քննիչի միջնորդությունը քննարկել է որպես առաջին ատյանի դատարան, իսկ դրա անհիմն կերպով բավարարման և հիմնավոր կասկածի հաստատման հիմքում դրել է նոր փաստեր և կատարել նոր մեկնաբանություններ, որոնք առհասարակ քննարկման առարկա չէին դարձել Առաջին ատյանի դատարանի որոշմամբ:

5.1. Ըստ բողոքաբերի՝ ինչպես քննիչն իր միջնորդությամբ և դրան կից ներկայացված նյութերով, այնպես էլ Առաջին ատյանի դատարանն ու Վերաքննիչ դատարանն իրենց որոշումներով չեն ապահովել «հիմնավոր կասկածի» առկայության վերաբերյալ ձևավորված քրեադատավարական օրենսդրության և կայուն նախադեպային իրավունքի պահանջները, որի համաձայն՝ այդ հետևությունը պետք է լինի այնպիսին, որ յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի մոտ կասկած չառաջացնի կոնկրետ մեղսագրվող արարքին անձի առնչության վերաբերյալ։

Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ որպես հիմնավոր կասկածը հաստատող փաստական տվյալներ վկայակոչված՝ [անընթեռնելի] բացատրությունը, «Զննում կատարելու մասին» 2025 թվականի հունիսի 9-ի արձանագրությունը և ՀՀ ԱԱԾ տնօրենի համապատասխան գրությունը, բացառությամբ՝ զննման արձանագրության, չէին դրվել հիմնավոր կասկածը հաստատելու Առաջին ատյանի որոշման հիմքում, նույնիսկ այդ փաստական տվյալները չէին թվարկվել քննիչի կողմից ներկայացված՝ հիմնավոր կասկածը հաստատող նյութերի ցանկում։

5.2. Ըստ բողոք բերած անձի՝ քննիչի կողմից միջնորդությանը կից չի ներկայացվել, իսկ ստորադաս դատարանների կողմից կայացված որոշումներով չի 3

վկայակոչվել որևէ վերաբերելի, հավաստի և ողջամիտ փաստական տվյալ, որ անմիջականորեն կապ է ունեցել

ընկերության հիմնադրման, դրա կողմից

բաժնետոմսերի

ձեռքբերման կամ հետագա կառավարման հետ, կամ եղել է դրա իրական շահառուն։ Ըստ բողոքաբերի՝ քննիչի միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերից հնարավոր չէ ողջամիտ ենթադրություններ կամ որևէ դատողություն անել այն մասին, որ տեղի ունեցած ենթադրյալ հանցագործության դեպքին, եթե այդպիսին առհասարակ տեղի է ունեցել, առնչության ունի կոնկրետ

ներկայացված միջնորդությանը, բացի նախաքննության

ենթադրություններից, չեն կցվել հիմնավոր կասկածը հաստատված համարելու վերաբերյալ պատշաճ, հավաստի, վերաբերելի և ողջամիտ փաստական տվյալներ: իսկ

մարմնի

5.3. Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, դատախազի կողմից բողոք ներկայացված չլինելու պարագայում, կրկին ի վնաս մեղադրյալի՝ դուրս է եկել պաշտպանի կողմից ներկայացված բողոքի սահմաններից և քննիչի միջնորդությունը քննարկել է որպես առաջին ատյանի դատարան և թաքնվելու (փախուստի) հիմքի հաստատման հիմքում դրել է նոր փաստեր և կատարել նոր եզրահանգումներ, որոնք առհասարակ քննարկման առարկա չէին դարձել Առաջին ատյանի դատարանի որոշմամբ։

Բողոքաբերը, անդրադառնալով մեղադրյալի փախուստը կանխելու նպատակի առկայության հարցին, նշել է, որ ողջամիտ ու փաստարկված չէ փախուստի կամ թաքնվելու ռիսկի առկայության վերաբերյալ հետևությունները, նկատի ունենալով, որ միջնորդությանը կից ներկայացված նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ թվականից մշտապես բնակվում է ՌԴ Մոսկվա քաղաքում,

զբաղվել և զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, որպես գործարար երբևէ ՀՀ հարկային ռեզիդենտ չի հանդիսացել, ունի քաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, որևէ կերպ չի տեղեկացվել կամ ծանուցվել իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման և վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին։ Բողոքաբերը նշել է նաև, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն ձեռնարկվել քանակական և որակական կազմի 4

բավարար գործողություններ

իր նկատմամբ հարուցված քրեական

հետապնդման մասին տեղեկացնելու և նրան վարույթն իրականացնող մարմին կանչելու ուղղությամբ, մինչդեռ

քրեական հետապնդման մասին

ուղղակիորեն տեղյակ չլինելու պարագայում խոսք գնալ չի կարող թաքնվելու կամ խուսափելու հնարավոր հիմքի առկայության մասին:

Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով պաշտպանի կողմից ներկայացված բողոքի սահմաններից, արձանագրել է, որ մինչ ՀՀ պետական սահմանը հատելը՝ 2025 թվականի մայիսի 26-ը, վերջինիս մոր՝ [անընթեռնելի] վկայի կարգավիճակով հարցաքննված լինելը՝ Վերաքննիչ դատարանը չի կարող ողջամիտ չհամարել այն ենթադրությունը, որ մինչ Հայաստանի Հանրապետության տարածքը լքելը մեղադրյալը տեղեկացված է եղել սկսված դատավարական գործընթացների մասին, ինչը, Վերաքննիչ դատարանը գնահատել է բավարար հիմք կալանավորման նպատակի առկայության արձանագրման համար։ Ըստ բողոքաբերի՝

[անընթեռնելի] տվյալ վարույթը փաստացի սկսելուց, այն է՝ թիվ [անընթեռնելի] քրեական գործը հարուցվելուց, այսինքն՝ 2019 թվականի դեկտեմբեր ամսից սկսած՝ մինչ 2025 թվականի մայիս ամիսը, 16 անգամ եկել է Հայաստան, որի ընթացքում երբևէ որևէ դատավարական կարգավիճակում չի ծանուցվել ու չի հրավիրվել վարույթն իրականացնող մարմին, այդ թվում՝

[անընթեռնելի] վկայի

դատավարական կարգավիճակում 2024 թվականի սեպտեմբերի 5-ին

հարցաքննվելուց հետո ևս մի քանի անգամ եկել է Հայաստան, հետևաբար նման պայմաններում ողջամիտ ենթադրություն՝ անձի թաքնվելու կամ փախուստի մասին, հնարավոր չէ կատարել։Նույնիսկ

[անընթեռնելի] հայրը՝

[անընթեռնելի] , 2019

թվականի դեկտեմբեր ամսից սկսած՝ մինչև 2023 թվականի օգոստոս ամիսը ներառյալ, թեկուզև մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, սակայն երբևէ որևէ դատավարական կարգավիճակում նույնպես չի հրավիրվել վարույթն իրականացնող մարմին։

Բողոքաբերը հավելել է, որ

[անընթեռնելի] վերջին անգամ լքել է ՀՀ սահմանները

դեռևս 2025 թվականի մայիսի ամսին, այսինքն՝ վերջինիս մեղադրյալի դատավարական կարգավիճակ տալուց շուրջ 4 (չորս) ամիս առաջ, բացի այդ, 5

երբևէ որևէ կարգով տեղեկացված չի եղել ո՛չ քրեական վարույթ նախաձեռնված լինելու, ո՛չ իրեն դատավարական կարգավիճակ տալու մասին:

6. Ամփոփելով վերոգրյալը, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 11-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ:

Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի քննության համար էական

նշանակություն ունեցող փաստական հանգամանքները․

7.

նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի

1-ին կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն արարքի համար, որ․ «(...) иш,

և մի խումբ այլ անձանց հետ

նախնական համաձայնությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում՝ ձեռք է բերել և օգտագործել, փաստացի տիրապետել և տնօրինել է հանցավոր ճանապարհով՝ խարդախության արդյունքում ստացված՝ առանձնապես խոշոր չափերի գույք, որոնք նպատակ են ունեցել թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը, պատկանելությունը, գույքի իրական բնույթը և ծագման աղբյուրը: (…)»/:

8. Քննիչի կողմից 2025 թվականի նոյեմբերի 4-ի միջնորդությամբ, ի թիվս այլնի նշվել է. «(...) Քրեական վարույթով ձեռք բերված մի շարք ապացույցներով հիմնավորվել է, որ առկա է մեղադրյալ

կողմից վերը

նկարագրված հանցավոր արարքը կատարելու փաստը, ինչը հիմնավորվել է ներքոհիշյալ ապացույցներով.

1.

24.06.2020 թվականի՝ որպես վկա հարցաքննության

արձանագրությամբ, համաձայն որի (…)

2.

որպես մեղադրյալ՝ 05.09.2024 թվականի

հարցաքննության արձանագրությունը, համաձայն որի (…)

3. Քրեական վարույթով որպես վկա

հարցաքննության արձանագրությամբ, համաձայն որի (…)

13.01.2020 թվականի

1 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, 347-րդ թերթ։

6

7

4. Քրեական վարույթով որպես վկա

17.01.2020 թվականի

հարցաքննության արձանագրությամբ, համաձայն որի (…)

5. Քրեական վարույթով որպես վկա

թվականի հարցաքննության արձանագրությամբ, համաձայն որի (…)

6. Քրեական վարույթով որպես վկա

13.03.2020

17.06.2020

թվականի հարցաքննության արձանագրությամբ, համաձայն որի (…)

7. Քրեական վարույթով որպես վկա

22.06.2020

թվականի հարցաքննության արձանագրությամբ, համաձայն որի (․․․)

8. Քրեական վարույթով որպես վկա

05.09.2024

թվականի հարցաքննության արձանագրությամբ, համաձայն որի (․․․)

9. Զննում կատարելու մասին 22.08.2024 թվականի արձանագրությամբ և արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշմամբ, համաձայն որոնց՝ զննության են ենթարկվել քրեական վարույթի 163-րդ հատորում առկա ընկերության մասնավորեցման վերաբերյալ փաստաթղթերը, որի արդյունքում պարզվել է հետևյալը (...)

10. Զննում կատարելու մասին 09.06.2024 թվականի արձանագրությամբ և արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշմամբ, համաձայն որոնց՝ զննվել է համակարգչատեխնիկական փորձաքննության թիվ 05352006 եզրակացությամ ստացված լազերային 4 սկավառակները, որի արդյունքում պարզվել է, որ (...)

11. Զննում կատարելու մասին 09.06.2025 թվականի արձանագրությամբ և արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշմամբ, համաձայն որոնց՝ զննվել է

ընկերության շրջանառության վերաբերյալ տեղեկանքը, որի

արդյունքում պարզվել է, որ տեղեկանքն ունի հետևյալ բովանդակությունը (...)

12. Քննում կատարելու մասին 09.06.2025 թվականի արձանագրությամբ և արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշմամբ, համաձայն որոնց՝ զննության է ենթարկվել (…)

8

13. Զննում կատարելու մասին 09.06.2025 թվականի արձանագրությամբ և արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշմամբ, համաձայն որոնց՝ զննության են ենթարկվել (...)

14. Քննում կատարելու մասին 09.06.2025 թվականի արձանագրությամբ և արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշմամբ, համաձայն որոնց՝ զննության են ենթարկվել (...)

15. Զննում կատարելու մասին 09.06.2025 թվականի արձանագրությամբ և արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշմամբ, համաձայն որոնց՝ զննության են ենթարկվել (...)

16. Քննում կատարելու մասին 09.06.2025 թվականի արձանագրությամբ և արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշմամբ, համաձայն որոնց՝ զննության են ենթարկվել (...)

17. Քննում կատարելու մասին 09.06.2025 թվականի արձանագրությամբ և արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշմամբ, համաձայն որոնց՝ զննության է ենթարկվել (...)

18. Զննում կատարելու մասին 09.06.2025 թվականի` արձանագրությամբ և արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշմամբ, համաձայն որոնց՝ զննության է ենթարկվել

և կից փաստաթղթերը, որի արդյունքում

պարզվել է հետևյալը.

(...)

19. Զննում կատարելու մասին 09.06.2025 թվականի արձանագրությամբ և արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշմամբ, համաձայն որոնց՝ զննության են ենթարկվել համակարգչատեխնիկական փորձաքննության թիվ : Արդյունքում

պարզվել է, որ այն պարունակում է

անվանումով համակարգչային

ծրագիր, որում առկա են

և նրանց հետ

փոխկապակցված ընկերությունների

նամակագրություններ։

(...)

น

անձանց միջև կատարված

Չնայած կատարած հանցագործության ծանրության աստիճանը ինքնին չի կարող դրվել կալանավորման հիմքում, այնուամենայնիվ սպասվող պատժի խստությունը և պատճառված վնասի մեծությունն ողջամտորեն կարող է հանդիսանալ մեղադրյալի օրինական վարքագծին խոչընդոտող հանգամանք, ինչը պետք է հաշվի առնել խափանման միջոցի տեսակն ընտրելիս, ինչը նաև էական նշանակություն ունի վերջինիս կողմից փախուստի դիմելու վտանգի գնահատման առումով։ ունեցած կապերը

Ավելին, փախուստի վտանգը պետք է գնահատել նաև այնպիսի

հանգամանքների լույսի ներքո, ինչպիսիք են

հանցանքի հետ առնչություն ունեցած անձանց հետ, նրանց մտերիմ և գործնական կապերն ու հարաբերությունները:

Վերոգրյալը բխում է այն դիրքորոշումից, որ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու վտանգը պետք է գնահատվի այնպիսի հանգամանքների լույսի ներքո, ինչպիսիք են անձի բնութագիրը, զբաղվածությունը, ունեցվածքը, ընտանեկան կապերը, ինչպես նաև բոլոր կապերն այն պետության հետ, որում նա հետապնդվում t:

Մեղադրյալ

կողմից քննությունից թաքնվելու բարձր

հավանականության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ սույն քրեական վարույթով հանցավոր կազմակերպության ղեկավարներ

ը, ինչպես նաև մեղադրյալ

ներկայումս

գտնվում են փախուստի մեջ և վերջիններիս նկատմամբ հայտարարված է հետախուզում, միաժամանակ

լքել է ՀՀ տարածքը և այլևս չի

վերադարձել: Թվարկված հանգամանքները հիմք է տալիս ողջամիտ կերպով գալ եզրահանգման, մեղադրյալ

ունենալով մտերիմ և

գործնական կապեր հանցանքին առնչություն ունեցած և ազատության մեջ գտնվող անձանց հետ, կանխատեսվող պատժի խստությամբ պայմանավորված կարող է

10

որդեգրել հանցավոր կազմակերպության ղեկավարների և մյուս մասնակիցների գործելաոճը և չի ապահովի իր օրինական վարքագիծը: (…)»»։

9. Առաջին ատյանի դատարանը 2025 թվականի նոյեմբերի 6-ի դատական ակտում արձանագրել է հետևյալը․ «(...) Քննության առնելով Քննիչի միջնորդությունը և ուսումնասիրելով դրան կից ներկայացված նյութերը, լսելով դատական նիստում տրված բացատրությունները, նախևառաջ Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ առկա չեն:

Դատարանը գտնում է, որ միջնորդությունը և կից ներկայացված նյութերը պարունակում են բավարար փաստեր և տեղեկություններ այն մասին, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալ

առնչություն

ունի իրեն մեղսագրվող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) նախատեսված ենթադրյալ հանցանքի կատարմանը: (...)

Վերոնշվածը, ի թիվս այլնի, հիմնավորվում է Դատարան ներկայացված՝ 24.06.2020 թվականի՝ որպես վկա հարցաքննության արձանագրությամբ, որպես մեղադրյալ՝ 05.09.2024 թվականի հարցաքննության

արձանագրությամբ, վկաներ

հարցաքննության արձանագրություններով, զննում կատարելու մասին 22.08.2024 թվականի արձանագրությամբ և արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշմամբ, զննում կատարելու մասին 09.06.2024 թվականի արձանագրությամբ և արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշմամբ, զննում կատարելու մասին 09.06.2025 թվականի արձանագրությամբ և արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշմամբ, զննում կատարելու մասին 09.06.2025 թվականի արձանագրությամբ և արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշմամբ, զննում կատարելու մասին 09.06.2025 թվականի արձանագրությամբ 2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 58-59։

น

և

արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշմամբ, զննում կատարելու մասին 09.06.2025 թվականի արձանագրությամբ և արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշմամբ, զննում կատարելու մասին 09.06.2025 թվականի արձանագրությամբ և արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշմամբ, զննում կատարելու մասին 09.06.2025 թվականի արձանագրությամբ արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշմամբ, զննում կատարելու մասին 09.06.2025 թվականի արձանագրությամբ և արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշմամբ, զննում կատարելու մասին 09.06.2025 թվականի արձանագրությամբ և արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշմամբ, «Զննում կատարելու մասին 09.06.2025 թվականի արձանագրությամբ արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշմամբ, որոնք Դատարանի գնահատմամբ վերոհիշյալ նյութերը պարունակում են բավարար փաստական տվյալներ և տեղեկություններ, որոնք իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս անաչառ դիտորդին եզրակացնելու, որ [անընթեռնելի]

հնարավոր է, որ կատարած լինի իրեն մեղսագրվող հանցանքը:

(...)

Խափանման միջոցի կիրառման անհրաժեշտության իրավաչափության վերաբերյալ.

Սույն միջնորդության

կից ներկայացված նյութերի փաստական

հանգամանքները, դատական նիստի ընթացքում տրված բացատրությունները գնահատելով վերը մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Դատարանն արձանագրում է հետևյալը.

น

Մեղադրյալի փախուստը կանխելու ռիսկը ներկայացված միջնորդությամբ և կից նյութերով փաստարկված է: Մասնավորապես, այդպիսի ռիսկի առկայությունը հիմնավորվում է նրանով, որ ինչպես վարույթն իրականացնող մարմնի, այնպես էլ Դատարանի գնահատմամբ [անընթեռնելի] ողջամտորեն

տեղեկացված լինելով իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու մասին, Հայաստանի Հանրապետություն չի վերադարձել, այլ գտնվելով արտերկրում՝ թաքնվել է։

12

Ավելին` մեղադրյալ

մեղսագրվում է ենթադրյալ

միջին ծանրության հանցանքի կատարում, իսկ սույն հանցակազմի վերաբերյալ հոդվածի 3-րդ մասով որպես պատիժ նախատեսվում է ազատազրկում՝ վեցից տասներկու տարի ժամկետով, ուստի մեղսագրվող ենթադրյալ հանցանքների բնույթը, հանրային վտանգավորության բարձր աստիճանը և ակնկալվող պատժի խստությունը վերը նշված մյուս հանգամանքների հետ համակցությամբ, հիմքեր են տալիս ողջամտորեն ենթադրելու, որ վերջինը, ազատության մեջ գտնվելու պայմաններում, կարող է դիմել փախուստի և թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից։ (...)

Այսպիսով, սույն միջնորդության և կից ներկայացված նյութերի փաստական հանգամանքները գնահատելով վերը մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները, որոնք առաջ են բերում անձի ազատության իրավունքի սահմանափակում, հիմնված են վարույթի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա, ուստի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ առկա են բավարար փաստարկներ:

Ամփոփելով վերոգրյալը՝ Դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ փաստերի առկայությամբ հիմնավորվում է

նկատմամբ կալանք

խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը և իրավաչափությունը: Այլ կերպ ասած՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը․ որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ առկա են բավարար փաստական տվյալներ, որպիսի պայմաններում Քննիչի միջնորդությունը Դատարանը գնահատում՝ է հիմնավոր, հետևաբար՝ այն ենթակա է բավարարման:

Դատարանը գտնում է նաև, որ քրեական վարույթի սույն փուլում ավելի մեղմ խափանման միջոցի (ների) կիրառմամբ հնարավոր չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը: (…)»:

3 S Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 74-77։

13

10 Պաշտպան Վ.Բադալյանը հատուկ վերանայման բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ ի թիվս այլնի նշելով հետևյալը. «(…) Հարկ է նշել, որ Քննիչի կողմից Միջնորդությանը կից ներկայացված, ինչպես նաև Դատարանի կողմից առանց որևէ վերլուծության և պատճառաբանության Բողոքարկվող որոշման մեջ թվարկված վերը շարադրված փաստական տվյալները թե' առանձին վերցված, թե' իրենց համակցության մեջ, որևէ կերպ չեն հաստատում

առնչությունն իրեն մեղսագրվող կոնկրետ արարքին, և դեռ ավելին՝ որևէ հանցագործության դեպքի:

I. Նախ հարկ եմ համարում անդրադառնալ սույն Միջնորդությանը կից ներկայացված նյութերի՝ օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալներ հանդիսանալու և սույն Միջնորդության քննարկման հիմքում դրանք դնելու իրավաչափության հարցին, այսպես.

Միջնորդությանը կից Քննիչի կողմից ներկայացվել են՝

(...)

- Թիվ

քրեական գործի շրջանակներում

03.07.2020

թվականի՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների վերաբերյալ գրությունը,

- Թիվ

քրեական գործի հարուցման հարցի լուծման՝ նյութերի

նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության

02.12.2019 թվականին վերցված բացատրության արձանագրությունը: (...)

Հարկ է արձանագրել, որ Միջնորդությանը կից Դատարան ներկայացված օպերատիվ տվյալների վերաբերյալ գրությունները (ԱԱԾ և ՀՀ ոստիկանության), սույն քրեական վարույթում (գործում) հայտնվել են

նկատմամբ քրեական

հետապնդում հարուցելուց տարիներ առաջ, որոնց առկայության պայմաններում Քննիչն ու Հսկող դատախազը որևէ միջոց չեն ձեռնարկել

նկատմամբ

քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ, իսկ 2025 թվականի սեպտեմբերի 9- ին, երբ փաստական տվյալների մասով որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, առնվազն անհասկանալի է նրանց գործողությունների տրամաբանությունը:

14

Հարկ է նշել նաև, որ այդ գրությունների բովանդակություններն էլ հակասում են իրար և վերջին հաշվով հակասում են նաև մեղադրանքում նկարագրվածին, նկատի ունենալով, որ ԱԱԾ գրության մեջ նշված է, որ ՓԲ ընկերությունը պատկանում է ՀՀ ոստիկանության գրության մեջ նշված է, որ ընկերությունը պատկանում է

հասկանալի է, որ

փաստացի կրել է ձևական բնույթ և այն շարունակել է պատկանել իսկ մեղադրանքի ձևակերպումներից

Քննիչի այն պնդումը, որ

ընկերության բաժնետոմսերի առուվաճառքը

մինչդեռ այդ պայմաններում անհասկանալի է

որպես եկամուտ գումար է տրվել այդ

ընկերությունից (չնայած՝ ենթադրայլ փոխանցումների վերաբերյալ գրառումների զննությունն ու դրանում արտացոլված տվյալների հավաստիությունը կասկած է հարուցում):

Անդրադառնալով Քննիչի կողմից Դատարան ներկայացված՝

նույնպես

բացատրության բովանդակությանը, հարկ է արձանագրել, որ դրանում սույն դեպքին առնչությունը հիմնավորող որևէ տվյալ

առկա չէ, նկատի ունենալով, որ

բաժնեմասի 30%-ն ում է պատկանել (մասնավորապես՝

անհրաժեշտություն առաջացել

հստակ նշում է թե ընկերության

հետ խոսելու: (…)»:*

) և ինչու է

11. Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ առկա չեն հիմքեր՝ չհամաձայնելու վարույթի սույն փուլում Առաջին ատյանի դատարանի կողմից արված այն հետևությանը, որով արձանագրվել է հիմնավոր կասկածի առկայությունը: Վերաքննիչ դատարանի սույն եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից վկայակոչված նյութերում, ինչպես նաև նախաքննական մարմնի միջնորդությանը կից ներկայացված այլ փաստաթղթերում առկա են մինչդատական փուլին բնորոշ բավարար տեղեկություններ և փաստեր, որոնք մատնանշում են մեղադրյալ առնչությունն իրեն մեղսագրված համապատասխան հանցանքի

առերևույթ կատարմանը: Այլ կերպ՝ նախաքննական մարմնի միջնորդությանը կից 4 Տե՛ս նյութեր, հատոր 4-րդ, թերթեր 21 և 24։

15

ներկայացված, այդ թվում՝ Հակակոռուպցիոն դատարանի կողմից վկայակոչված նյութերի ուսումնասիրության հիման վրա Վերաքննիչ դատարանը չի կարող փաստել, որ վարույթի սույն փուլում հիմնավոր կասկածի առկայությունն արձանագրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը ոչ իրավաչափ է: Վերոգրյալին զուգահեռ նախևառաջ անդրադառնալով պաշտպանի այն դատողություններին, որ [անընթեռնելի] նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և սույն միջնորդությունը ներկայացվել է թիվ [անընթեռնելի] քրեական վարույթի շրջանակներում, մինչդեռ անհասկանալի է, թե միջնորդությանը կից ինչու են ներկայացվել մեկ այլ վարույթի՝ քրեական գործի շրջանակներում ձեռք բերված նյութեր այն պայմաններում, երբ թիվ [անընթեռնելի] քրեական գործը հարուցելու, այն հետագայում [անընթեռնելի] քրեական վարույթին միացնելու, ինչպես նաև թիվ [անընթեռնելի] քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչներ Գ.Մկրտչյանի և Գ.Գասպարյանի (հարցաքննություններն իրականացրած քննիչներ)՝ հիշյալ գործով քրեական դատավարություն իրականացնելու իրավասության վերաբերյալ որևէ փաստական տվյալ չի կցվել միջնորդությանը: Հետևաբար վերը շարադրված փաստական տվյալների՝ օրենքով սահմանված կարգով ձեռք բերված լինելը չի հաստատվում միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերով և որևէ պարագայում դրանք չէին կարող դրվել սույն միջնորդության քննարկման կամ դատարանի կողմից կայացված՝ բողոքարկվող որոշման հիմքում՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հիշյալ փաստաթղթերը խնդրո առարկա միջնորդությանը կից ներկայացված չլինելն ինքնին չի կարող հիմք ծառայել՝ հետևություն անելու առ այն, որ դրանց բացակայությունը ազդել է սույն վարույթով իրավաչափ դատական ակտ կայացնելու վրա՝ հանգեցնելով դատական ակտի բեկանման հիմք հանդիսացող դատական սխալի թույլտրմանը: Վերաքննիչ դատարանի հիշյալ դիրքորոշումը հիմնավորվում է, ի թիվս այլնի, նաև նրանով, որ ապացույցների թույլատրելիության հարցին գնահատական տալը վարույթի սույն փուլում դուրս է գտնվում դատարանի իրավասությունների շրջանակից: Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ ինչպես հետևում է նյութերի ուսումնասիրությունից, նախաքննական մարմնի միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան ներկայացված փաստաթղթերը տեղեկություններ են

պարունակում նախաքննության ընթացքում սույն՝ թիվ

քրեական գործին մի

շարք այլ, այդ թվում նաև թիվ

քրեական գործի միացված լինելու վերաբերյալ

(տե՛ս նյութերը, հատոր 2, գ.թ. 24)։

Ինչ վերաբերում է պաշտպանի այն դիտարկումներին, թե որպես

միջնորդությունը հիմնավորող տվյալ՝ դատարանին էր ներկայացվել թիվ քրեական գործի շրջանակներում

03.07.2020 թվականի՝ օպերատիվ

հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների վերաբերյալ գրությունն ու թիվ

քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ոստիկանության

քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից ստացված գրությունը զննելու և այն արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշումը, մինչդեռ հարկ է արձանագրել, որ դրանց հիմքերը ո՛չ Դատարանին, ո՛չ էլ պաշտպանության կողմին չեն ներկայացվել, որպիսի պայմաններում հնարավոր կլիներ միայն պատշաճ գնահատման ենթարկել այդ տվյալները՝ արժանահավատության տեսանկյունից, ինչպես նաև քննարկել դրանց՝ օրենքով սահմանված կարգով ձեռք բերված լինելու հարցը, ապա Վերաքննիչ դատարանը կրկին փաստում է, որ ապացույցների թույլատրելիության կամ արժանահավատության հարցին գնահատական տալը բնորոշ չէ դատավարության սույն փուլին, այն դուրս է գտնվում դատավարության սույն փուլում դատարանի առջև դրված խնդիրների լուծման շրջանակից, հետևաբար նաև այդ առումով պաշտպանի դիտարկումները չեն կարող ընդունելի համարվել: Ինչ վերաբերում է պաշտպանի փաստարկներին այն մասին, որ միջնորդությանը կից, բացի ենթադրություններից, չեն ներկայացվել փաստական տվյալներ, որ ընկերությունն ի սկզբանե ձեռք է բերվել որևէ հանցագործության արդյունքում, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ի թիվս միջնորդությանը կից ներկայացված այլ նյութերում պարունակվող փաստական տվյալների, «Զննում կատարելու մասին» 22.08.2024թ., 09.06.2025թ. արձանագրություններում առկա տվյալները վարույթի սույն փուլում չեն կարող թույլ տալ՝ արձանագրելու, որ դրանք բավարար չեն՝

ընկերության բաժնետոմսերի՝ ենթադրաբար հանցավոր

գործունեության արդյունքում ձեռք բերված լինելու մասին դատողություն անելու համար: Ինչ վերաբերում է նշվածի համատեքստում պաշտպանի այն

17

դատողություններին, թե սույն քրեական վարույթով միջնորդությանը կից չի ներկայացվել որևէ փաստական տվյալ, որ

տեղեկացված է եղել

ընկերության՝ հանցավոր ճանապարհով ստացված լինելու մասին կամ որևէ մեկի հետ փոխադարձ համաձայնությամբ նպատակ է ունեցել թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը, գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը և պատկանելությունն ու պայմանավորվածություն է ձեռք բերել՝ կատարել նոր ընկերության գրանցմանն ուղղված աշխատանքներ, ապա նկատի ունենալով այն, որ հիշյալ հարցը քննարկվում է հիմնավոր կասկածի համատեքստում, իսկ վարույթի սույն փուլին ներհատուկ չէ նյութերի, այդ թվում՝ ապացույցների առավել խորը և բազմակողմանի վերլուծությունը՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նյութերում առկա տվյալների համակցությունը վարույթի սույն փուլում չի կարող թույլ տալ՝ արձանագրելու, որ դրանք չեն հաղթահարում այն նշաձողը, որն անհրաժեշտ է հիմնավոր կասկածի առկայությունը հավաստելու համար։

Անդրադառնալով պաշտպանի այն դատողություններին, որ որևէ մեկը չէր կարող նպատակ ունենալ

ընկերության ծագումը թաքցնելու կամ խեղաթյուրելու

կամ այդ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրն ու պատկանելությունը թաքցնելու, նկատի ունենալով, որ հիշյալ ընկերության հետ կապված բոլոր գործարքները գրանցվել են Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (մասնավորապես՝ պետական ռեգիստր, կենտրոնական դեպոզիտարիա և այլն) ու հասանելի են եղել պետական մարմիններին, իսկ բաժնեմասի օտարումն ինքնին որևէ պարագայում չի կարող որակվել որպես փողերի լվացում, քանի որ այդ դեպքում որևէ փ

աստ չի խեղաթյուրվում կամ թաքցվում, նկատի ունենալով, որ նախորդող բոլոր գործ

րծարքները փաստացի տեսանելի ու հասանելի են պետական մարմինների համար՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նախևառաջ փաստել, որ

համապատասխան ընկերության հետ կապված բոլոր գործարքները Հայաստանի Հան

սնրապետության պետական մարմիններում (մասնավորապես՝ պետական ռեգիստր, կենտրոնական դեպոզիտարիա և այլն) գրանցված լինելու ու պետական մարմիններին հասանելի լինելու հանգամանքն ինքնին չի կարող բացառել համապատասխան ընկերության բաժնետոմսերի՝ ենթադրաբար հանցավոր

18

գործունեության արդյունքում ձեռք բերված լինելը, հետևաբար նաև պաշտպանի այդպիսի հիմնավորումը տվյալ դեպքում չի կարող դիտարկվել՝ որպես փողերի լվացման հանցակազմը բացառող հիմնավորված փաստարկ: Իսկ ինչ վերաբերում է պաշտպանի այն դիտարկումներին, թե սույն դեպքում որևէ մեկը որևէ գործողություն չի կատարել այդ ընկերության կամ բաժնեմասի ծագումը թաքցնելու կամ դրան այլ օրինական տեսք տալու համար, իսկ բաժնեմասի օտարումը մեկ այլ ընկերության չի կարող գնահատվել այդ գույքի օրինականացում, ինչը նշանակում է, որ խոսք լինել չի կարող փողերի լվացման մասին՝ ինչպես նշված է մեղադրանքում, ապա Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով այն, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը քողարկելը կարող է դրսևորվել, ի թիվս այլնի, նաև այդ գույքի օտարման միջոցով, պաշտպանի այդ դիտարկումը ևս չի կարող ընդունելի համարել։

Ինչ վերաբերում է պաշտպանի փաստարկներին այն մասին, որ քննիչի կողմից միջնորդությանը կից չի ներկայացվել, իսկ դատարանի կողմից բողոքարկվող որոշմամբ չի վկայակոչվել որևէ վերաբերելի, հավաստի և ողջամիտ փաստական տվյալ, որ

անմիջականորեն կապ է ունեցել «

ընկերության հիմնադրման, դրա կողմից

ընկերության

բաժնետոմսերի ձեռքբերման կամ հետագա կառավարման հետ (կամ եղել է դրա իրական շահառուն), ապա հարկ է նշել, որ Առաջին ատյանի դատարան ներկայացված՝

բացատրություն վերցնելու մասին 02.12.2019թ.

արձանագրությամբ առկա փաստական տվյալները, ի թիվս այլնի, այն մասին, որ «(…) առաջարկը ստանալուց հետո, մինչև դրան համաձայնություն տալը, նկատի ունենալով, որ ճանաչում էի

ճանաչում էի երկար տարիներ որպես ընդհանուր ծանոթ, որոշեցի ներդրման, այսինքն՝ գնման հիմնավորվածության վերաբերյալ վերջինիս հետ զրույց ունենալ: Զրույցի ընթացքում

հետ քննարկել ենք ընկերության

ձեռք բերման գինը, ինչի մասին վերջինս տեղյակ էր, բացի այդ, ընկերության հետագա շահութաբերության վերաբերյալ (...)», «Զննում կատարելու մասին» 09.06.2025թ. արձանագրությամբ պարունակող փաստական տվյալները, ի թիվս այլնի, այն մասին,

19

ուղարկվել է

пр «(...) 13.05.2013р.

նամակ, որին կցված է «CASH USD» և «CASH AMD» անվանումներով թվով 2 «Excell» տեսակի էլեկտրոնային փաստաթղթեր: Նշված էլեկտրոնային փաստաթղթերը պարունակում են դրամային շարժի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում՝ ֆինանսական միջոցների ստացման և վճարման ժամանակաշրջանների, ստացման աղբյուրների, վճարման նպատակների վերաբերյալ, մասնավորապես՝ «CASH USD» էլեկտրոնային փաստաթղթում առկա տեղեկատվության համաձայն՝ (…) 19.04.2013 թվականին կատարվել է 100.000 ԱՄՆ դոլարի ելք, վճարման նպատակ՝ (...)», ԱԱԾ տնօրենի համապատասխան գրությամբ նշված

տվյալները, ի թիվս այլնի, այն մասին, որ ըստ օպերատիվ տվյալների՝ համապատասխան ՓԲԸ-ն պատկանում է ՌԴ-ում

միջնորդությանը կից ներկայացված մյուս նյութերի հետ

համակցության մեջ վարույթի սույն փուլում չեն կարող թույլ տալ Վերաքննիչ դատարանին՝ դատողություն անելու առ այն, որ տվյալ դեպքում բացակայում է հիմնավոր կասկածը:

Ինչ վերաբերում է պաշտպանի այն դիտարկումներին, որ անհասկանալիորեն ընտրանքային կարգով որոշում է կայացվել

նկատմամբ

քրեական հետապնդում հարուցելու մասին այն պարագայում, երբ վերջինիս մեղադրանքում նկարագրված անձանց (համակատարողների) մի մասը սույն քրեական վարույթի շրջանակներում 2019 թվականից ի վեր նույնիսկ վկայի դատավարական կարգավիճակում չի հարցաքննվել, դեռ ավելին՝

նկատմամբ նույն դրվագով՝ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ռեաբիլիտացնող հիմքով, կամ դատողություններին առ այն, որ միջնորդությանը կից դատարան ներկայացված օպերատիվ տվյալների վերաբերյալ գրությունները (ԱԱԾ և ՀՀ ոստիկանության) սույն քրեական վարույթում` (գործում) հայտնվել են

նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց

տարիներ առաջ, որոնց առկայության պայմաններում քննիչն ու հսկող դատախազը որևէ միջոց չեն ձեռնարկել

նկատմամբ քրեական հետապնդում

20

:

հարուցելու ուղղությամբ, իսկ 2025 թվականի սեպտեմբերի 9-ին, երբ փաստական տվյալների մասով որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, առնվազն անհասկանալի է նրանց գործողությունների տրամաբանությունը, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ այդպիսի դատողություններով պաշտպանը, ըստ էության, բարձրացրել է վիճարկվող դատական ակտի առարկան չկազմող հարցեր, որոնք տվյալ դեպքում չեն կարող գնահատման ենթարկվել Վերաքննիչ դատարանի կողմից: Ինչ վերաբերում է պաշտպանի փաստարկներին առ այն, որ վերագրվող հանցանքը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված լինելու դեպքում հանցակիցներին ըստ էության վերագրվում են միևնույն գործողությունները՝ առանց հստակեցնելու նրանցից յուրաքանչյուրի կոնկրետ գործողությունները, հանցագործությանը նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթն ու աստիճանը, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ պաշտպանը հիշյալ փաստարկմամբ, ըստ էության, բարձրացրել է մեղադրանքի որոշակիության, հիմնավորվածության վերաբերյալ հարցեր, որոնց, սակայն, վարույթի սույն փուլում անդրադառնալու և գնահատման ենթարկելու հնարավորությունից դատարանն օբյեկտիվորեն զրկված է:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը կրկնում է, որ հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, ինչն ավելի բարձր ապացուցողական չափանիշ է և կիրառելի է ոչ թե հիմնավոր կասկածը, այլ անձի մեղք հավաստելիս. կասկածը հիմնավորող փաստերը պարտադիր չէ, որպեսզի բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը հիմնավորելու համար: Միևնույն ժամանակ, մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում՝ հիմնավոր կասկածի հարցը գնահատման ենթարկելիս վճռորոշ նշանակություն կարող են ունենալ այն իրավիճակները, երբ վարույթի նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի հիման վրա հիմնավորվի քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայությունը, կամ որ մեղադրյալի արարքին տրված իրավական որակումը ակնհայտորեն չի համապատասխանում նրա

21

արարքի փաստական նկարագրությանը (կամ նրան վերագրված փաստերը հաստատող՝ միջնորդությանը կից ներկայացված նյութերին), իսկ արարքի փաստական կողմը առերևույթ վկայում է արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության ենթադրյալ հանցագործության կատարման մասին։ Մինչդեռ վարույթի նյութերի, բողոքաբերի փաստարկների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանք չեն պարունակում այնպիսի ակնհայտ տվյալներ, որոնք դատավարության սույն փուլում թույլ կտան անելու վերոնշյալից բխող եզրահանգումներ։

Հաշվի առնելով վերոգրյալը, կրկնելով նաև այն, որ հիմնավոր կասկածին գնահատական տալը չի պահանջում ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների՝ գործը ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծություն՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վարույթի սույն փուլում հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ արձանագրում անելը չի կարող իրավաչափ համարվել, հետևաբար նաև այդ առումով պաշտպանի փաստարկումները ընդունելի չեն:

Անդրադառնալով կալանավորման նպատակի (հիմքի) բացակայության վերաբերյալ բողոքում բերված փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանը նախևառաջ հարկ է համարում նշել, որ առանց մեղադրյալի մասնակցության (օրինակ՝ երբ առկա են տվյալներ նրա՝ Հայաստանի Հանրապետության տարածքում չգտնվելու մասին)՝ վերջինիս նկատմամբ խափանման միջոց կալանքի կիրառման հարցը քննարկելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի 1- ին կետով (փախուստը կանխելը) նախատեսված կալանավորման նպատակի (հիմքի) գնահատման նկատմամբ, Վերաքննիչ դատարանի համոզմամբ, չի կարող ցուցաբերվել լրիվ նույնական մոտեցում, ինչ մեղադրյալի մասնակցությամբ խափանման միջոցի կիրառման հարցը լուծելիս: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մեղադրյալի դեպքում կալանավորման վերոհիշյալ նպատակը, Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ, ենթակա է գնահատման այն համատեքստում, թե արդյոք վարույթի նյութերից հնարավոր է ողջամիտ ենթադրություն անել առ այն, որ մեղադրյալը մինչ

22

Հայաստանի Հանրապետության տարածքը լքելը տեղեկացված է եղել (կամ պետք է տեղեկացված լիներ) սկսված (առանձին դեպքերում՝ սկսվելիք, օրինակ՝ երբ անձը ենթադրյալ հանցանքը կատարելուց անմիջապես հետո լքում է ՀՀ սահմանները՝ գիտակցելով, որ իր վերաբերյալ սկսվելու են քրեադատավարական գործընթացներ) դատավարական գործընթացների մասին: Կալանավորման սույն նպատակի գնահատման նկատմամբ որոշակիորեն նվազ այսպիսի շեմը Վերաքննիչ դատարանը պայմանավորում է ոչ միայն օրենսդրական այն երաշխիքով, որ մեղադրյալի բացակայությամբ կայացված կալանավորման որոշման պարագայում կալանավորման հարցն արդեն նրա մասնակցությամբ պետք է վերստին քննարկվի և լուծվի, այլև ՀՀ վավերացված միջազգային փաստաթղթերից և միջազգային իրավական գործընթացներից բխող այն հանգամանքով, որ անձի նկատմամբ միջազգային հետախուզում հնարավոր է հայտարարել, ըստ էության, այն դեպքերում, երբ առկա է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում։ Այլ կերպ՝ սույն մոտեցումը բխում է Հայաստանի Հանրապետության վավերացրած ինչպես «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի Մինսկի և 2002 թվականի Քիշնևի կոնվենցիաների (համապատասխանաբար 58-62 և 67-70-րդ հոդվածներ), այնպես էլ «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայի (12-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածներ) պահանջներից։ Ավելին, հարկ է նկատել, որ հիշյալ հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանը դեռևս 2009 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ ՍԴՈ-827 որոշման շրջանակներում փաստել է հետևյալը. «Հաշվի առնելով, որ ձերբակալումը հարկադրանքի կարճաժամկետ միջոց է, իսկ հանձնման գործընթացը պահանջում է շատ ավելի երկար ժամանակ, հանձնման ենթակա անձին ավելի երկար ժամկետով անազատության մեջ պահելու օրինական հիմք, հետևաբար, հետախուզվող անձի հանձնումը Հայաստանի Հանրապետությանը հնարավոր է դառնում միայն տվյալ անձի վերաբերյալ կալանքի որոշման առկայության դեպքում: Բացի դրանից, 1977 թ. Ստոկհոլմում կայացած Ինտերպոլի 46-րդ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ընդունված թիվ 15 որոշման, 2008թ. Սանկտ Պետերբուրգում կայացած 77-րդ նստաշրջանում ընդունված թիվ AG-2008-RAP-06

որոշման և այս կազմակերպության կողմից ընդունված մի շարք այլ ակտերի համաձայն Ինտերպոլի խողովակներով հետախուզվող անձանց նկատմամբ միջազգային հետախուզում հնարավոր չէ հայտարարել՝ առանց հետախուզվողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընդունելու մասին որոշման առկայության»:

Նաև վերոգրյալի համատեքստում` ուսումնասիրության ենթարկելով Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունները, դրանց վերաբերյալ բողոքաբերի փաստարկները, ինչպես նաև բողոքի հիման վրա ստացված նյութերը՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ թեև ընդունելի են պաշտպանի այն դիտարկումները, որ նյութերում առկա չեն տվյալներ, մեղադրյալը տեղեկացվել է քրեական հետապնդում հարուցելու մասին, կամ որ վերջինս նախկինում որևէ կարգավիճակով հրավիրվել է վարույթ իրականացնող մարմին, սակայն հաշվի առնելով վերը շարադրված վերլուծությունը, այդ համատեքստում նկատի ունենալով նաև տվյալ դեպքում հարուցված համապատասխան քրեական գործերի վաղեմությունը, մինչ ՀՀ պետական սահմանը հատելը՝ 2025 թվականի մայիսի 26-ը,

1

վերջինիս մոր՝

վկայի կարգավիճակով հարցաքննված լինելը՝

Վերաքննիչ դատարանը չի կարող ողջամիտ չհամարել այն ենթադրությունը, որ մինչ Հայաստանի Հանրապետության տարածքը լքելը մեղադրյալը տեղեկացված է եղել սկսված դատավարական գործընթացների մասին, ինչը, ըստ էության, վերը շարադրված հիմնավորումների հաշվառմամբ բավարար հիմք է կալանավորման խնդրո առարկա նպատակի առկայության արձանագրման համար: Հետևաբար նաև տվյալ դեպքում` Վերաքննիչ դատարանը չի կարող արձանագրել, որ քննարկվող հարցի

կապակցությամբ Հակակոռուպցիոն դատարանը դատական ակտի

մանը կամ փոփոխմանը հանգեցնող դատական սխալ է թույլ տվել:

Ինչ վերաբերում է պաշտպանի դիտարկմանն այն մասին, որ Առաջին ատյանի դատարան րանը քննարկել է նաև մեղադրյալի կողմից նոր հանցանք կատարելու հիմքի առկայության են հարց, որը միջնորդությամբ ներկայացված չի եղել, կամ այն դատողություններին, որոնք վերաբերում են վիճարկվող դատական ակտում մեղադրյալի անվան, ազգանվան

բեկանմս

) կամ

վերջինին վերագրվող հանցանքի ծանրության աստիճանի (միջին ծանրության) վերաբերյալ բողոքարկվող դատական ակտում առկա արձանագրումներին, ապա Վերաքննիչ դատարանը թեև պաշտպանի այդպիսի դիտարկումները տեղին է համարում, սակայն միևնույն ժամանակ գտնում է, որ վիճարկվող որոշման մեջ առկա այդ արձանագրումներն իրենց բնույթով այնպիսին են, որ չեն կարող հիմք ծառայել՝ փաստելու, որ տվյալ դեպքում Հակակոռուպցիոն դատարանի կողմից վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ է թույլ տրվել:

Ամփոփելով ողջ վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ պաշտպան Վ.Բադալյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը՝ թողնել անփոփոխ` հիմք ընդունելով սույն որոշմամբ շարադրված հիմնավորումները։ (…)»5:

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը․

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ առկա է մեղադրյալ

կողմից ՀՀ քրեական

օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու հիմնավոր կասկածը:

13. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝

(...)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

(...)»:

5 Տե՛ս նյութեր, հատոր 4-րդ, թերթեր 58-65։

25

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(...)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար, (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`

«Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել են սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմանները»:

14. Հանցանք կատարած լինելու հիմնավոր (ողջամիտ) կասկածի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ հիմնավոր (ողջամիտ) կասկածի չափանիշը հիմնվում է փաստերի կամ տեղեկությունների առկայության վրա, որոնք հնարավորություն կտային անաչառ դիտորդին եզրակացնելու, որ տվյալ անձը հնարավոր է, որ կատարած լինի հանցանքը։ Սակայն պարտադիր չէ, որ կասկածը հիմնավորող

փաստերը բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը կամ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելը հիմնավորելու համար, քանի որ այդ փաստերը կարող են հայտնաբերվել ավելի ուշ՝ քրեական գործի քննության փուլում։

Վճռաբեկ դատարանը, հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի վրա, «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած» եզրույթի էության և դրա ստուգման սահմանների վերաբերյալ տարբեր գործերով արտահայտել է մի շարք իրավական դիրքորոշումներ, որոնք թեև արձանագրվել են ՀՀ նախկին՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համատեքստում, սակայն mutatis mutandis կիրառելի են նաև գործող՝ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով սահմանված կարգավորումների նկատմամբ։

Մասնավորապես Էդ.Եղիազարյանի գործով որոշման շրջանակներում վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ։

Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է նաև հետևյալ հանգամանքները՝

- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին 6 Տե՛ս, ի թիվս այլնի, Fox, Cambell and Harteley v. The United Kingdom գործով Մեծ պալատի 1990 թվականի օգոստոսի 30-ի վճիռը, գանգատներ թիվ 12244/86, 12245/86, 12383/86, կետ 32, Murray v. The United Kingdom գործով 1994 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 14310/88, կետ 55։ 7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:

27

համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում) է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,

մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն

իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին՝ այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը։ Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին

8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10- ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը։

28

հանցագործություն չի համարվել, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն)։

15. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ

քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով9, Առաջին ատյանի դատարանը 2025 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ փաստել է, որ միջնորդությունը և կից ներկայացված նյութերը պարունակում են բավարար փաստեր և տեղեկություններ այն մասին, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալ

առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքի կատարմանը10:

Վերաքննիչ դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ, ըստ էության, ամբողջությամբ համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին11:

16. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ քրեական վարույթի քննության այս փուլում առկա են բավարար տվյալներ

կողմից իրեն վերագրվող

հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված համարելու համար, հիմնավոր են։

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ հիմնավորված է մեղադրյալ

կանխելու՝ խափանման միջոցի կիրառման նպատակը:

փախուստը

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ « Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝ 9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով վերը նշված որոշումը, կետ 15: 10 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

12 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

29

1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել են սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմանները: (…)»։

19. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անդրադառնալով անձի փախուստի դիմելու վտանգով պայմանավորված կալանքի կիրառմանը, նշել է, որ նման վտանգի առկայությունը չի կարող գնահատվել բացառապես սպասվող պատժի ծանրությամբ։ Այն պետք է գնահատվի՝ գործում առկա այլ հիմքերի հետ, որոնք կարող են հաստատել նման վտանգի առկայությունը կամ այն դարձնել այնքան նվազ, որը չի արդարացնի վերջինիս՝ անազատության մեջ գտնվելը մինչև դատավարության ավարտը”։ Դեռ ավելին, այդ ռիսկի գնահատումը պետք է հիմնված լինի կոնկրետ մեղադրյալին վերաբերող իրավիճակի վրա։ Գործով անցնող մյուս մեղադրյալների վարքագիծը, հատկապես այն փաստը, որ նրանք թաքնվում են կամ կասկածվում են այլ ծանր հանցագործության կատարման մեջ, չի կարող կալանավորման կիրառման փաստարկ հանդիսանալ4:

Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով թվարկված կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով15: 13 Տե՛ս Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի՝ Panchenkko v. Russia գործով 2005 թվականի փետրվարի 8-ի վճռի 106-րդ կետը։

14 Տե՛ս Մարդու իրավունքերի ՝ եվրոպական դատարանի՝ Fedorenko v. Russia գործով 2011 թվականի սեպտեմբերի 20-ի վճռի 70-րդ կետը։

15 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի՝ Աշոտ Առաքելյանի գործով 2007 թվականի հուլիսի 23- ի թիվ ԵԿԴ/0580/06/09, Արամ Ճուղուրյանի գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07, Ասլան Ավետիսյանի գործով 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08, Տիգրան Վահրադյանի գործով 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ԼԴ/0197/06/08, Վահրամ Գևորգյանի

30

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները բոլոր դեպքերում պետք է պայմանավորված լինեն գործի նյութերից բխող որոշ փաստական տվյալներով։ Միևնույն ժամանակ, կալանավորման հիմք(եր)ի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ թե այդ փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ձևավորվող փաստարկված դատողությունների վրա։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համապատասխան փաստական տվյալներն իրենց ամբողջության մեջ չվերլուծելը, դրանք իրարից անջատ գնահատելը կարող է հանգեցնել կալանավորման հիմքի առկայության կամ բացակայության մասին չհիմնավորված եզրահանգման գալուն։ Հետևաբար խնդրո առարկա հարցը լուծելիս դատարանի հետևությունները յուրաքանչյուր դեպքում պետք է հիմնված լինեն գործի նյութերում առկա ապացույցների, փաստերի կամ այլ տեղեկությունների, այդ թվում՝ քրեական օրենքով արգելված ենթադրյալ հանցանքի կատարման պահից ի վեր մեղադրյալի դրսևորած վարքագծի և նրա անձը բնութագրող այլ հատկանիշների` իրենց ամբողջության մեջ գնահատման վրա։ Այլ խոսքով՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրահանգումը պետք է հիմնված լինի վերը նշված հանգամանքների փոխազդեցության, հարաբերակցության բացահայտման, այդ հանգամանքների համակցված գնահատման արդյունքում ձևավորված համոզմունքի վրա, ինչն իր հերթին պետք է արտացոլվի դատարանի կողմից կայացվող դատական ակտում6:

20. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Քննիչի կողմից ներկայացված միջնորդությամբ, որպես խափանման միջոցի կիրառման՝ մեղադրյալի փախուստը կանխելու հիմքի հիմնավորումներ՝ նշվել է գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10, Գոռ Դուրյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ _ՏԴ/0052/06/14, Գագիկ Խաչիկյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՔԴ/0386/06/15 որոշումները և այլն։

16 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Պետրոսյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԿԴ/0084/06/16 որոշման 13-րդ կետը, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վալերի Հակոբյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ԵԴ/0548/06/19 որոշումը։

ենթադրյալ արարքի ծանրությունը, ենթադրյալ պատճառված վնասը, ենթադրյալ հանցակիցների հետ գործնական և մտերիմ հարաբերությունները, հանցակիցների՝ ՀՀ տարածքից դուրս գտնվելը, ինչպես նաև

ՀՀ տարածքում չգտնվելը17:

Առաջին ատյանի դատարանը 2025 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ կողմից փախուստի դիմելու ռիսկը հաստատված է համարել հիմք

ընդունելով այն, որ

ողջամտորեն տեղեկացված լինելով իր նկատմամբ

քրեական հետապնդում հարուցված լինելու մասին, Հայաստանի Հանրապետություն չի վերադարձել, այլ գտնվելով արտերկրում՝ թաքնվել է18:

Վերաքննիչ դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ, մեղադրյալի կողմից փախուստի դիմելու ռիսկի առկայությունը գնահատել է հաշվի առնելով հարուցված համապատասխան քրեական գործերի վաղեմությունը, մինչ կողմից 2025 թվականի մայիսի 26-ին ՀՀ պետական սահմանը հատելը, վերջինիս մոր՝

վկայի կարգավիճակով հարցաքննված լինելը:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը թե ընդունելի է համարել պաշտպանի դիտարկումներն առ այն, որ նյութերում առկա չեն տվյալներ, որ մեղադրյալը տեղեկացվել է քրեական հետապնդում հարուցելու մասին, կամ որ վերջինս նախկինում որևէ կարգավիճակով հրավիրվել է վարույթ իրականացնող մարմին, սակայն ողջամիտ է համարել այն ենթադրությունը, որ մինչ Հայաստանի Հանրապետության տարածքը լքելը մեղադրյալը տեղեկացված է եղել սկսված դատավարական գործընթացների մասին19:

21. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 18-19-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալ

կողմից փախուստի դիմելը

կանխելու կալանքի կիրառման հիմքի առկայությունը հաստատելիս, պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել մի շարք հանգամանքներ և իրենց

17 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

18 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

19 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

32

եզրահանգումները չեն կառուցել այդ հանգամանքների համակցված վերլուծության վրա։

22. Այսպես՝ ստորադաս դատարանների կողմից անտեսվել է, որ. մեղսագրվում է ավելի քան տասը տարի առաջ կատարված

ենթադրյալ հանցավոր արարք2°,

նախաքննության ընթացքում որպես վկա չի կանչվել վարույթն

իրականացնող մարմին՝ հարցաքննության, մինչև նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ 2025 թվականի սեպտեմբերի 9-ի որոշման կայացումը, և նրան արդեն իսկ մեղադրյալի կարգավիճակով հարցաքննության ներկայանալու ծանուցագիր է ուղարկվել 2025 թվականի սեպտեմբերի 9-ին,

մայրը՝

վարույթն իրականացնող մարմնի

կողմից հարցաքննվել է 2024 թվականի սեպտեմբերի 5-ին22,

հարցաքննությունից հետո

Հայաստանի

Հանրապետություն է ժամանել և Հայաստանի Հանրապետության տարածքում է գտնվել 2025 թվականի մայիսի 6-ից մինչև մայիսի 10-ը և 2025 թվականի մայիսի 24-ից մինչև մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածում”,

2024 թվականի սեպտեմբերի 5-ի հարցաքննության

ընթացքում առհասարակ չի քննարկվել

իրեն վերագրվող հանցանքին

առնչություն ունենալու վերաբերյալ որևէ հանգամանք24:

Այսպես, Վերաքննիչ դատարանը պատճառաբանելով, որ մեղադրյալ հարցաքննությամբ պայմանավորված

իր մոր՝

տեղեկացվել է սկսված դատավարական գործընթացների մասին՝ չի բխում հարցաքննության արձանագրության բովանդակությունից։ Ավելին, նույնիսկ ենթադրաբար տեղեկացված լինելու պայմաններում

հարցաքննությունից հետո երկու անգամ վերադարձել է ՀՀ և որոշակի 20 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

21 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, 369-րդ թերթ։

22 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, 255-րդ թերթ։

23 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, 356-րդ թերթ։

24 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 257-258։

33

ժամանակ գտնվել է ՀՀ տարածքում, որպիսի պայմաններում ակնհայտ է, որ հարցաքննությունից հետո չի դրսևորել վարույթն

իրականացնող մարմնից խուսափելու, այն է՝ փախուստի դիմելուն ուղղված վարքագիծ:

22.1. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ստորադաս դատարանները գնահատման չեն ենթարկել

մեղսագրվող ենթադրյալ

արարքի և քննիչի միջնորդության քննության միջև առկա ժամանակագրական էական միջակայքը: Մասնավորապես, ենթադրյալ արարքի կատարման պահից երկարատև ժամանակ անցնելը էականորեն կնվազեցնի ենթադրյալ հանցանք կատարած անձի կողմից իրեն հնարավոր քրեական հետապնդման ենթարկելու հավանականության գիտակցումը, ինչի պայմաններում քիչ է հավանականությունն առ այն, որ էական վաղեմությամբ արարք կատարած անձը ձեռնամուխ կլինի վարույթի ընթացին խոչընդոտող գործողությունների կատարմանը: Ընդ որում, ասվածն առավել հատկանշական է այն պայմաններում, երբ ենթադրյալ հանցավոր արարք կատարած անձը մինչև իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշման կայացումը չի գտնվել վարույթն իրականացնող մարմնի ուշադրության տիրույթում (առհասարակ առնչություն չի ունեցել վարույթն իրականացնող մարմնի հետ), չի եղել որևէ դատավարական ընթացակարգերի մասնակից, այն է՝ չի հարցաքննվել, չի մասնակցել քննչական գործողություններին և չի ծանուցվել նախաքննություն իրականացնող մարմնի կողմից։ Նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն հանգամանքները, որ

մեղսագրվող արարքը կատարվել է դեռևս 2013

թվականին, և վերջինս մինչև հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշման կայացումը չի ծանուցվել և չի մասնակցել որևէ դատավարական գործողության, պատշաճ կերպով չեն գնահատվել ստորադաս դատարանների կողմից։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, վերոնշյալ փաստական հանգամանքների համակցությունն առանցքային նշանակություն ունի

կողմից ոչ պատշաճ

վարքագիծ դրսևորելու, այն է՝ փախուստի դիմելու հավանականությունը գնահատելիս:

23. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ

նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջո

34

կիրառելու՝ նրա կողմից փախուստը կանխելու նպատակի առկայության մասին ստորադաս դատարանների եզրահանգումները հիմնված են ոչ թե գործի նյութերում առկա փաստական տվյալների, տեղեկությունների՝ իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու, այլ դրանք մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու արդյունքում ձևավորված դատողությունների վրա։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ

նկատմամբ կալանավորումը

որպես խափանման միջոց ընտրելու՝ մեղադրյալի փախուստը կանխելու հիմքի առկայության մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սույն որոշման 12-րդ և 17-րդ կետերում նշված իրավական հարցերի կապակցությամբ, Վերաքննիչ դատարանի կողմից՝ իր վերստուգիչ լիազորություններն իրականացնելիս՝ դատական ակտ կայացնելիս, ներկայացված հատուկ վերանայման բողոքի սահմաններից դուրս գալու իրավաչափությանը։

24. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վարույթի իրականացումը հանրային գործունեություն է, որի ընթացքում և արդյունքում ապահովվում է հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը։»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հատուկ վերանայումն իրականացվում է բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում»:

25. Վերաքննության գործառութային առանձնահատկությունների

համատեքստում Վճռաբեկ դատարանը, 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում, կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ վերաքննիչ դատարանը որպես կանոն, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայում է ստորադաս

35

ատյանի դատական ակտի հիմնավորվածությունն ու իրավաչափությունը։ Վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ոչ միայն կանխորոշում են այն հարցերի շրջանակը, որոնք պետք է քննարկման առարկա դարձվեն վերաքննիչ վարույթի շրջանակներում, այլև նախանշում են վերաքննիչ վերանայման սահմանները։ Վերաքննիչ դատարանն իրավունք չունի իր դատական ակտը հիմնավորել այնպիսի էական փաստարկումներով, որոնք ներկայացված չեն վերաքննիչ բողոքում։ Վերաքննիչ դատարանն իրավասու է դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից միայն այն դեպքում, երբ առկա է դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն անվերապահորեն պետք է հանգեցնի դատական ակտի բեկանման կամ առկա է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք։ Մյուս բոլոր դեպքերում վերաքննիչ դատարանը կաշկանդված է դատական վերանայման սահմանների վերաբերյալ կանոններով, հետևաբար իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ, վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից դուրս արձանագրել դատական սխալ և ուղղել այն։ Վերաքննիչ վերանայման սահմաններից դուրս գալու հիմքերի սահմանափակ և խիստ որոշակի շրջանակը կոչված է բացառելու վերադաս դատական ատյանի կողմից բողոքում չնշված, անկանխատեսելի հանգամանքներով սահմաններից դուրս գալը։ Հակառակ պարագայում, վերադաս դատարանը կիրականացնի գործի լրիվ ծավալով ըստ էության քննություն, ինչն անհամատեղելի կլինի մրցակցության սկզբունքից բխող՝ սահմանափակ վերանայման՝ օրենսդրորեն ամրագրված գաղափարի հետ25: Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված, 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածով նախատեսված Վերաքննիչ դատարանում սահմանափակ հատուկ վերանայման ինստիտուտին, նշել է, որ վերաքննության գործառութային առանձնահատկությունների վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական 25 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Սաքունցի բողոքի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԼԴ/0001/11/10, Գեղամ Ղազարյանի գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11, Արթուր Խուրշուդյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԱՔԴ/0055/01/11, Լուկաշ Վերանյանի գործով 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ԵԿԴ/0074/01/17, Հենրիկ Բարսեղյանի ու Արման Մարջանյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԿԴ/0259/01/16 և Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումները։

դիրքորոշումները վերաբերելի մասով (mutatis mutandis) շարունակում են կիրառելի լինել նաև 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված վերոնշյալ կարգավորման նկատմամբ26:

26. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ` -Քննիչի կողմից ներկայացված միջնորդությամբ, որպես խափանման միջոցի կիրառման՝ մեղադրյալի փախուստը կանխելու հիմքի հիմնավորումներ է նշվել ենթադրյալ արարքի ծանրությունը, ենթադրյալ պատճառված վնասը, ենթադրյալ հանցակիցների հետ գործնական և մտերիմ հարաբերությունները, հանցակիցների ՀՀ տարածքից դուրս գտնվելը, ինչպես նաև

ՀՀ տարածքում չգտնվելը27,

-Առաջին ատյանի դատարանը 2025 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ կողմից իրեն վերագրվող արարքը կատարելու հիմնավոր կասկածը հաստատելու համար ի թիվս այլնի հիմք է ընդունել

հարցաքննությունների արձանագրությունները, վկաներ

հարցաքննությունների արձանագրությունները, զննում կատարելու մասին 2024 թվականի հունիսի 9-ի, 2024 թվականի օգոստոսի 22-ի և 2025 թվականի հունիսի 9-ի թվով ութ արձանագրությունները։ Իսկ մեղադրյալի կողմից փախուստի դիմելու ռիսկը հաստատված է համարել հիմք ընդունելով այն, որ ողջամտորեն տեղեկացված լինելով իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու մասին, Հայաստանի Հանրապետություն չի վերադարձել, այլ գտնվելով արտերկրում՝ թաքնվել է 28:

- Վերաքննիչ դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ, քննության առնելով պաշտպան Վ.Բադալյանի բողոքը, մեղադրյալ

իրեն

վերագրվող արարքի կատարման հիմնավոր կասկածին անդրադառնալիս, այն հաստատված է համարել գնահատման ենթարկելով նաև

բացատրությունը և

օպերատիվ

26 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահե Մամիկոնյանի գործով 2023 թվականի հունիսի 26-ի որոշման 15-րդ կետը:

27 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

28 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների վերաբերյալ գրությունը։ Իսկ մեղադրյալի կողմից փախուստի դիմելու ռիսկի առկայության վերաբերյալ Առաջին ատյանի պատճառաբանությունները վերահաստատելիս հիմք է ընդունել Առաջին ատյանի դատարանի կողմից խափանման միջոցի կիրառման դատական ակտի հիմքում չդրված` մինչև

ՀՀ պետական սահմանը

հատելը՝ 2025 թվականի մայիսի 26-ը,

վկայի

կարգավիճակով հարցաքննված լինելու հանգամանքը29:

27. Վերոշարադրյալ փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 24-25-րդ կետերում վկայակոչված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը խափանման միջոց կիրառելու հիմքերի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը ստուգելիս դուրս է եկել հատուկ վերանայման բողոքի հիմքերի և այն հաստատող փաստերի սահմաններից։ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ Վերաքննիչ դատարանը, սահմանափակված լինելով Առաջին ատյանի դատարանում քննարկված հարցերի շրջանակով, դատական ակտի վերանայման ընթացքում, իր վերստուգիչ լիազորություններն իրականացնելիս անդրադարձել է ստորադաս դատարանում քննարկման առարկա չդարձված հանգամանքներին։ Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի վերաբերյալ Առաջին ատյանի դատական ակտի իրավաչափությունը ստուգելիս գնահատման է ենթարկել այնպիսի փաստական հանգամանքը, որը դրված չի եղել Առաջին ատյանի դատարանի եզրահանգումների հիմքում։ Ուստի, Վերաքննիչ դատարանը փաստացի հանդես է եկել որպես առաջին ատյանի դատարան, այդ կերպ խախտելով դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման և օրինականության սկզբունքները30: Ավելին, Վերաքննիչ դատարանը, քննության առնելով պաշտպանի

29 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

30 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արման Կարախանյանի գործով 2009 թվականի հունիսի 29-ի թիվ ԵՔՐԴ/0569/01/08 որոշումը, կետ 17, Գոռ Դուրյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14 որոշումը, կետ 19, Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը, կետ 22:

38

ներկայացրած հատուկ վերանայման բողոքը, ի վնաս մեղադրյալի կատարել է նոր եզրահանգումներ և տվել գնահատականներ, որպիսի պայմաններում, Վերաքննիչ դատարանը, դուրս գալով հատուկ վերանայման բողոքի սահմաններից, խախտել է վարույթի ընթացքում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանության սկզբունքը, սահմանափակ վերանայման ինստիտուտից բխող դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքը31 և դատավարության մասնակցին տրված երաշխիքն առ այն, որ իր գործով դատական քննության ընթացքում վերաքննիչ դատարանը չի կատարի դատավարական հակառակորդի գործառույթ։ Ինչ վերաբերում է բողոքաբերի փաստարկներին առ այն, որ «Վերաքննիչ դատարանը, ի վնաս մեղադրյալի՝ դուրս է եկել պաշտպանի կողմից ներկայացված բողոքի սահմաններից և որպես հիմնավոր կասկածը հաստատող փաստական տվյալներ վկայակոչել է

բացատրությունը և

համապատասխան գրությունը, որոնք, չէին դրվել հիմնավոր կասկածը հաստատելու Առաջին ատյանի որոշման հիմքում, և նույնիսկ այդ փաստական տվյալները չէին թվարկվել քննիչի կողմից ներկայացված՝ հիմնավոր կասկածը հաստատող նյութերի ցանկում, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նախևառաջ բողոքաբերի կողմից հիշատակված տվյալները քննիչի կողմից ներկայացվել են ինչպես միջնորդությանը կից դատարան ներկայացվող տվյալների շարքում, այնպես էլ այդ տվյալներն առարկայական քննարկման են ենթարկվել բողոքաբերի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքում՝ հիմնավոր կասկածի համատեքստում, որպիսի պայմաներում Վերաքննիչ դատարանը դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման շրջանակներում քննության ենթարկելով պաշտպանի ներկայացրած բողոքը անդրադարձել է բողոքով մատնանշված և միջնորդությանը կից դատարան ներկայացված փաստական տվյալներին32:

31 Դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի մասին առավել մանրամասն տե՛ս Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումները։ 32 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

39

28. Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտ կայացնելիս ներկայացված հատուկ վերանայման բողոքի սահմաններից դուրս գալը իրավաչափ չէր։

29. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտեր կայացնելիս, թույլ են տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, այն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված՝ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սկզբունքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 11-ի որոշումը բեկանելու և փոխարինող դատական ակտ կայացնելու, այն է՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գլխավոր վարչության հինգերորդ վարչության քննիչ Ս.Հակոբյանի 2025 թվականի նոյեմբերի 4-ի միջնորդությունը մերժելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՀԿԴ/0285/06/25 դատական վարույթով մեղադրյալ

[անընթեռնելի] վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 11-ի որոշումը բեկանել։

40

2. ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գլխավոր վարչության հինգերորդ վարչության քննիչ Ս.Հակոբյանի 2025 թվականի նոյեմբերի 4-ի միջնորդությունը մերժել։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

Նախագահող՝

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դատավորներ՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ՀԿԴ/0285/06/25
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել