ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 730 — Առաջարկվող աշխատանքի մասին պատվիրատուին տեղեկատվություն տրամադրելը 1.
Ամփոփում
Հոդված 730. Առաջարկվող աշխատանքի մասին պատվիրատուին տեղեկատվություն տրամադրելը 1. Կապալառուն, մինչև կենցաղային կապալի պայմանագիր կնքելը, պարտավոր է պատվիրատուին անհրաժեշտ և հավաստի տեղեկատվություն տրամադրել առաջարկվող աշխատանքի, դրա տեսակների ու առանձնահատկությունների, գնի և վճարման ձևի մասին, ինչպես նաև պատվիրատուի ցանկությամբ նրան հաղորդել պայմանագրին ու համապատասխան աշխատանքին վերաբերող այլ տեղեկություններ: Եթե ըստ աշխատանքի բնույթի դա նշանակո
Ամբողջ Տեքստ
Հոդված 730. Առաջարկվող աշխատանքի մասին պատվիրատուին տեղեկատվություն տրամադրելը 1. Կապալառուն, մինչև կենցաղային կապալի պայմանագիր կնքելը, պարտավոր է պատվիրատուին անհրաժեշտ և հավաստի տեղեկատվություն տրամադրել առաջարկվող աշխատանքի, դրա տեսակների ու առանձնահատկությունների, գնի և վճարման ձևի մասին, ինչպես նաև պատվիրատուի ցանկությամբ նրան հաղորդել պայմանագրին ու համապատասխան աշխատանքին վերաբերող այլ տեղեկություններ: Եթե ըստ աշխատանքի բնույթի դա նշանակություն ունի, ապա կապալառուն պետք է նշի աշխատանքը կատարող կոնկրետ անձին:
2. Պատվիրատուն իրավունք ունի առանց կատարված աշխատանքը վարձատրելու, ինչպես նաև վնասները հատուցելու, պահանջել լուծելու կնքված կենցաղային կապալի պայմանագիրը, եթե կապալառուից ստացած ոչ լրիվ կամ ոչ հավաստի տեղեկատվության հետևանքով կնքել է այնպիսի աշխատանքի կատարման պայմանագիր, որը չունի պատվիրատուի նկատի ունեցած հատկությունները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
