ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ, ԱՐԱՅԻԿ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԵՎ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-24)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 դեկտեմբերի 2012թ. ՍԴԴԿՈ/2 - 24 | ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ, ԱՐԱՅԻԿ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԵՎ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
26 դեկտեմբերի 2012թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Պողոսյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ֆ. Թոխյանի
Ուսումնասիրելով քաղաքացիներ Գագիկ Մաթևոսյանի, Արայիկ Ոսկանյանի և Գրիգոր Գրիգորյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացիներ Գ. Մաթևոսյանը, Ա. Ոսկանյանը և Գ. Գրիգորյանը 14.12.2012թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 125-րդ հոդվածի, 127-րդ հոդվածի 2-րդ մասի և 342-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18, 19 և 91-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներին։
Անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներից պարզվեց, որ դիմումի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
1. Դատական կազմը գտնում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է։ Դիմողները չեն ներկայացրել անհրաժեշտ և իրավական փաստարկներ վիճարկող իրավադրույթների ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորելու համար, իսկ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է, որ անհատական դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ ամրագրելով, որ վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։
2. Դատական կազմը գտնում է նաև, որ դիմողները պատշաճ չեն հիմնավորել իրենց սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող դրույթների միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը, ինչն ըստ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։
3. Միաժամանակ, դատական կազմը գտնում է, որ դիմողները, ձևականորեն վիճարկելով վերոհիշյալ նորմերի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում են այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։ Փաստորեն, դիմողները փորձել են դատական ակտերի իրավական հետևանքները վերագրել խնդրո առարկա իրավադրույթների
սահմանադրականության խնդրին։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։
4. Դատական կազմը դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից պարզեց նաև, որ վիճարկվող իրավադրույթները կիրառված չեն դիմողների նկատմամբ։ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անհատական դիմումին ներկայացվող պահանջներից մեկն էլ վիճարկվող դրույթի դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառումն է։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չի հանդիսանում։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացիներ Գագիկ Մաթևոսյանի, Արայիկ Ոսկանյանի և Գրիգոր Գրիգորյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
26 դեկտեմբերի 2012 թվականի
ՍԴԴԿՈ/2-24
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 դեկտեմբերի, 2012 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-24
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
