ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 357 — Դատական վերանայման բողոքի պատասխանը 1.
Ամփոփում
Հոդված 357. Դատական վերանայման բողոքի պատասխանը 1. Դատական վերանայման բողոքի պատասխանը ներկայացվում է համապատասխան վերադաս դատարան սույն օրենսգրքով սահմանված ժամկետում: 2. Դատական վերանայման բողոքի պատասխանը պետք է բովանդակի` 1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է պատասխանը. 2) տվյալներ պատասխանը ներկայացրած անձի մասին` նշելով նրա կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը. 3) բողոքարկված դատական ակտը, այն կայացրած դատարանի անվանումը, ինչ
Ամբողջ Տեքստ
Հոդված 357. Դատական վերանայման բողոքի պատասխանը 1. Դատական վերանայման բողոքի պատասխանը ներկայացվում է համապատասխան վերադաս դատարան սույն օրենսգրքով սահմանված ժամկետում:
2. Դատական վերանայման բողոքի պատասխանը պետք է բովանդակի` 1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է պատասխանը. 2) տվյալներ պատասխանը ներկայացրած անձի մասին` նշելով նրա կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը. 3) բողոքարկված դատական ակտը, այն կայացրած դատարանի անվանումը, ինչպես նաև բողոք բերած անձի տվյալները՝ նշելով նրա կարգավիճակը. 4) բողոքի հիմքի, այն հաստատող փաստերի, ինչպես նաև պահանջի վերաբերյալ դիրքորոշումը և այն հիմնավորող փաստարկները. 5) բողոքին կցվող նյութերի ցանկը․ 6) պատասխանը ներկայացնող անձի անունը, ազգանունը և ստորագրությունը:
3. Դատական վերանայման բողոքի պատասխանը համապատասխան վերադաս դատարանն ուղարկում է դատական վարույթի մասնակիցներին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
