ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 25.1 — Ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) օգտագործումը 1.
Ամփոփում
Հոդված 25.1. Ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) օգտագործումը 1. Ջրօգտագործումից հետո հեռացվող ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումն ապահովելու համար համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու և կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում իրականացվելու դեպքում ջրային ռեսուրսից ջրառ իրականացնող անձի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանվում են բնօգտագործման վճարների հաշվարկման արտոնություններ: Կրկնակի (երկրորդային)
Ամբողջ Տեքստ
Հոդված 25.1. Ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) օգտագործումը 1. Ջրօգտագործումից հետո հեռացվող ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումն ապահովելու համար համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու և կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում իրականացվելու դեպքում ջրային ռեսուրսից ջրառ իրականացնող անձի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանվում են բնօգտագործման վճարների հաշվարկման արտոնություններ: Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործողի համար կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման տրված ջրային ռեսուրսների նկատմամբ բնօգտագործման վճար չի հաշվարկվում:
2. Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումը կարող է իրականացվել «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակությամբ՝ ըստ ջրօգտագործման նպատակին համապատասխանող ջրին ներկայացվող պահանջների: (25.1-ին հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-19-Ն, խմբ.
02.03.18 ՀՕ-126-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
