Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 387 — Առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ սահմանափակումները 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 387AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 387 — Առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ սահմանափակումները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 387. Առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ սահմանափակումները 1. Առհաշիվ անձանց կանխիկ գումարների տրման նկատմամբ կիրառվում են հետևյալ սահմանափակումները. 1) նույն անձին առհաշիվ կանխիկ գումար չի կարող տրվել, եթե նրա կողմից նախկինում ստացված առհաշիվ կանխիկ գումարների ծախսման մասին հաշվետվությունը կազմակերպությունում այդ հաշվետվությունների ընդունման համար պատասխանատուին կամ անհատ ձեռնարկատիրոջը դեռևս չի ներկայացվել, բացառությամբ այն դեպքերի,

Ամբողջ Տեքստ

Հոդված 387. Առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ սահմանափակումները 1. Առհաշիվ անձանց կանխիկ գումարների տրման նկատմամբ կիրառվում են հետևյալ սահմանափակումները. 1) նույն անձին առհաշիվ կանխիկ գումար չի կարող տրվել, եթե նրա կողմից նախկինում ստացված առհաշիվ կանխիկ գումարների ծախսման մասին հաշվետվությունը կազմակերպությունում այդ հաշվետվությունների ընդունման համար պատասխանատուին կամ անհատ ձեռնարկատիրոջը դեռևս չի ներկայացվել, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվետվության ներկայացման ժամկետը չի լրացել. 2) կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ Կառավարության սահմանած՝ հետևյալ ժամկետային սահմանափակումները . ա. գործուղումից տարբեր նպատակներով առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների՝ ըստ նպատակի ծախսման կամ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ կամ բանկային հաշիվ վերադարձնելու առավելագույն ժամկետ, բ. գործուղման նպատակով տրված կանխիկ դրամով գումարների՝ ըստ նպատակի չծախսված մասի կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ կամ բանկային հաշիվ վերադարձնելու առավելագույն ժամկետ:

2. Եթե օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Կառավարության որոշմամբ պետական հիմնարկների համար կանխիկ դրամով գումարների վճարումների և առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ սահմանված են այլ սահմանափակումներ, ապա Օրենսգրքի 386-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված սահմանափակումների փոխարեն կիրառվում են այդ սահմանափակումները: (387-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ.

23.03.18 ՀՕ-261-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել