Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԱՔԴ/1424/02/09
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԱՔԴ/1424/02/09

Վճռաբեկ դատարանԵԱՔԴ/1424/02/091 հոկտեմբերի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով (ԲՏԱ ԲԱՆԿե ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Բանկի հայցի ընդդեմ (Սաղդայմոնդե ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) և (Ս.Ա.Ղ.ե ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման, բռնագանձումը գրավի առարկայի և պատասխանողի գույքի վրա տարածելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 336.714.460,57 ՀՀ դրամ` որպես չմարված վարկային պարտավորության, հաշվարկված տոկոսների և տույժերի գումար, 6.740.000 ՀՀ դրամ` որպես վճարված պետական տուրքի գումար. 2 բռնագանձումը տարածել Ըն

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1424/02/09

դատարանի որոշում

2010թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1424/02/09

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝

Ա. Խառատյան

Ա. Պետրոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

2010 թվականի հոկտեմբերի 01-ին

դռնբաց դատական նիստում, քննելով (ԲՏԱ ԲԱՆԿե ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Բանկի հայցի ընդդեմ (Սաղդայմոնդե ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) և (Ս.Ա.Ղ.ե ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման, բռնագանձումը գրավի առարկայի և պատասխանողի գույքի վրա տարածելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 336.714.460,57 ՀՀ դրամ` որպես չմարված վարկային պարտավորության, հաշվարկված տոկոսների և տույժերի գումար, 6.740.000 ՀՀ դրամ` որպես վճարված պետական տուրքի գումար.

2

բռնագանձումը

տարածել

Ընկերության վարկային

պարտավորությունների

ապահովման համար գրավադրված, (Ս.Ա.Ղ.ե ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Արաբկիր համայնքի Հ. Հակոբյան 3 հասցեի 1.220,2 քմ մակերեսով արտադրա-վարչական տարածքների, 21,0 քմ մակերեսով ավտոտնակի և 0,17139 հա մակերեսով հողի, ինչպես նաև Ընկերության այլ գույքի և դրամական միջոցների վրա։ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 03.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.03.2010 թվականի որոշմամբ Դատարանի 03.12.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է Դատարան` նոր քննության։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը։

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ընկերությունը և (Ս.Ա.Ղ.ե ՍՊԸ-ն։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետը, 53-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն օբյեկտիվորեն չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները և գտել է, որ Ընկերությունը պատշաճ չի ծանուցվել դատական նիստի վայրի և ժամանակի մասին, քանի որ պետական գրանցման վկայականում, պայմանագրերում և կանոնադրության մեջ նշված վերջինիս հասցեն ունի տարիների վաղեմություն և հնարավոր է, որ այն փոխված լիներ, քանի որ կոմունալ ծառայությունների մատուցման պայմանագրերից երևում է, որ Ընկերությունը գտնվում է այլ հասցեում։ Սակայն Ընկերությունը պարտավոր էր ապացուցել ոչ թե այլ հասցեում իր այս կամ այն հետաքրքրությունները, այլ այն, որ նա որևէ առնչություն չունի <<ք. Երևան, Արաբկիր, Հակոբյան 3>> հասցեի հետ։ Միևնույն իրավաբանական անձը կարող է գործունեություն իրականացնել մի քանի հասցեներում, սակայն նրա իրավաբանական հասցեն համարվում է պետական ռեգիստրում նշված հասցեն։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.03.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 03.12.2009 թվականի վճռին։

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սույն գործով էական նշանակություն ունի ոչ թե ծանուցագրերի` պետական գրանցման վկայականում նշված հասցեով ուղարկվելու հանգամանքը, այլ այն, թե արդյոք դրանք հասել են հասցեատիրոջը և արդյոք Ընկերությունը ծանուցվել է։ Նշվածի վերաբերյալ Դատարանն իրավացիորեն պատճառաբանել է, որ Ընկերության ծանուցված լինելու փաստը չի հաստատվում, քանի որ բոլոր ծանուցագրերն ուղարկվել են միևնույն հասցեով, որոնք ստորագրել և ստացել է մեկ անձ, մինչդեռ Ընկերության գտնվելու վայրի հասցեն է <<ք. Երևան, Սուրենյան 7>>։

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 24.02.2006 թվականին Բանկի և Ընկերության միջև կնքվել է թիվ 009 ՀԳ/Վ վարկային պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), որով Բանկը վարկառուին տրամադրել է

3

280.000.000 ՀՀ դրամ վարկ 5 ամիս մարման ժամկետով, տարեկան 18% դրույքաչափով։ Պայմանագրում որպես Ընկերության գտնվելու վայրի հասցե նշվել է <<ք. Երևան, Արաբկիր, Հակոբյան 3>> (հատոր 1-ին, գ.թ. 18)։

2. Ի ապահովումն Պայմանագրի` մի կողմից Բանկի և մյուս կողմից (Ս.Ա.Ղ.ե ՍՊԸ-ի ու Ընկերության միջև 24.02.2006 թվականին կնքվել է անշարժ գույքի հաջորդող գրավի մասին (հիփոթեք) թիվ 009 Հ/Գ պայմանագիր, որով գրավ է դրվել (Ս.Ա.Ղ.ե ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Արաբկիր համայնքի Հ. Հակոբյան 3 հասցեի 1.220,2 քմ մակերեսով արտադրա-վարչական տարածքները, 21,0 քմ մակերեսով ավտոտնակը և 0,17139 հա մակերեսով հողը (հատոր 1-ին, գ.թ. 21)։

3. Ընկերության 23.08.1999 թվականի պետական գրանցման թիվ 001 վկայականում որպես Ընկերության գտնվելու վայրի հասցե նշված է <<375033, Երևան, Հակոբյան 3>> (հատոր 1-ին, գ.թ. 26)։

4. <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>>, <<Հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին>> որոշումները, 17.09.2009 թվականին, 09.10.2009 թվականին նշանակված գործի նախապատրաստական փուլի, ինչպես նաև 18.11.2009 թվականին նշանակված դատաքննության դատական նիստերի ժամանակի և վայրի մասին Ընկերությանն ուղղված ծանուցագրերն ուղարկվել են միևնույն` <<ք. Երևան, Արաբկիր, Հակոբյան 3>> հասցեով (հատոր 1-ին, գ.թ. 10, 11, 98, 101, 111, 114, 124, 125, 141, 142)։

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին։ Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով)։

Վերոգրյալը ենթադրում է գործին մասնակցող անձանց` դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն սույն հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (տես՝ <<Հայկապ>>

բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի հայցն ընդդեմ Շահեն Բաբայանի` 10.748.853,30 ՀՀ դրամի պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի թիվ 2-2128(Ա) որոշումը)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանվում են իրավաբանական անձի անվանումը, նրա գտնվելու վայրը, իրավաբանական անձի կառավարման կարգը, ինչպես նաև պարունակվում են համապատասխան տեսակի իրավաբանական անձանց համար` օրենքով նախատեսված այլ տեղեկություններ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական անձի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է։

4

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 56-րդ հոդվածի

1-ին

կետի

համաձայն`

իրավաբանական անձը, օրենքով սահմանված կարգով, ենթակա է պետական գրանցման։ Պետական

գրանցման

համար

տվյալները`

ներառյալ

առևտրային

կազմակերպությունների ֆիրմային անվանումը, գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար։ Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ իրավաբանական անձի գտնվելու վայր է համարվում իրավաբանական անձի կանոնադրությամբ նշված և պետական գրանցման համար որպես պարտադիր տվյալ ներկայացված նրա մշտական գործող մարմնի հասցեն։

Սույն գործով Դատարանը <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>>, <<Հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին>> որոշումները, 17.09.2009 թվականին, 09.10.2009 թվականին նշանակված գործի նախապատրաստական փուլի, ինչպես նաև 18.11.2009 թվականին նշանակված դատաքննության դատական նիստերի ժամանակի և վայրի մասին Ընկերությանն ուղղված ծանուցագրերն ուղարկել է միևնույն` <<ք. Երևան, Արաբկիր, Հակոբյան 3>> հասցեով։

Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով Ընկերության հետ <<ք. Երևան, Սուրենյան փողոց 7>> հասցեում կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրերը, գտել է, որ ծանուցագրերն ուղարկվել են սխալ հասցեով, քանի որ Ընկերությունը գտնվում է <<ք. Երևան, Սուրենյան փողոց 7>> հասցեում։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության գտնվելու վայրի հասցեն, Ընկերության 23.08.1999 թվականի պետական գրանցման թիվ 001 վկայականում արված գրառման համաձայն, <<ք. Երևան, Արաբկիր, Հակոբյան 3>> է ։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ծանուցագրերը Ընկերության գտնվելու վայրի հասցեով ուղարկված լինելու պայմաններում, Ընկերությունը համարվում է պատշաճ ծանուցված:

Բացի այդ, սույն գործով հաստատված փաստերից հետևում է, որ Ընկերության հասցեով դատարանի կողմից ուղարկվել է ծանուցագիր պատվիրված նամակով հետադարձ ծանուցմամբ։ Հետադարձ ծանուցման թերթիկը ստորագրվել է և փոստային բաժանմունքի կողմից հետ է վերադարձվել դատարան։ Տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերած անձը չի հիմնավորել փոստային ծառայության կողմից փոստային առաքումը հասցեատիրոջը չհանձնելու կամ ոչ պատշաճ անձի հանձնելու հանգամանքը: Այս փաստի ապացուցման բեռը կրում է Ընկերությունը, քանի որ հետադարձ ծանուցման թերթիկի ստորագրված լինելու պայմաններում վերջինս է պարտավոր ապացուցել այն ստորագրող և ստացող անձի` այդ իրավասությունը չունենալու հանգամանքը: Ընկերության կողմից այս փաստի ապացուցումն էական նշանակություն ունի դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտման փաստը հիմնավորելու համար։

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը չի ելել այն կանխավարկածից, որ փոստային կապի ազգային օպերատորի կողմից իր պայմանագրային և օրենքով նախատեսված պարտականությունները կատարվել են պատշաճ, քանի դեռ հակառակը չի ապացուցվել։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ենթակա է Վերաքննիչ դատարանում նոր քննության, քանի որ Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը և գործն ուղարկելով նոր քննության, քննության առարկա չի դարձրել վերաքննիչ բողոքում բարձացված

նյութական

իրավունքի

նորմերի

խախտման

փաստարկներին`

պատճառաբանելով, որ դրանք կհետազոտվեն Դատարանի կողմից գործի նոր քննության ընթացքում:

5

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական

օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

դատավարության

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

Նախագահող

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ՝

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 հոկտեմբերի, 2010 թ.
Գործի #:
ԵԱՔԴ/1424/02/09
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել