ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 60 — Ջրային համակարգի կառավարչի պարտականությունները Ջրային համակարգի կառավարիչը պարտավոր է՝ 1) ջրամատակարարներին և (կամ) ջրօգտագործողներին ապահովել ջրօգտագործման պայմանագրով սահմանված ռ
Ամփոփում
Հոդված 60. Ջրային համակարգի կառավարչի պարտականությունները Ջրային համակարգի կառավարիչը պարտավոր է՝ 1) ջրամատակարարներին և (կամ) ջրօգտագործողներին ապահովել ջրօգտագործման պայմանագրով սահմանված ռեժիմի, որակի և քանակի ջրով. 2) ապահովել ստացվող և հատկացվող ջրի հաշվառումը. 3) վճարել օրենսդրությամբ նախատեսված և պայմանագրով սահմանված վճարները. 4) կատարել ջրային համակարգի օգտագործման և պահպանման անվտանգությանն ուղղված պայմանագրային պահանջները. 5) գործել բն
Ամբողջ Տեքստ
Հոդված 60. Ջրային համակարգի կառավարչի պարտականությունները Ջրային համակարգի կառավարիչը պարտավոր է՝ 1) ջրամատակարարներին և (կամ) ջրօգտագործողներին ապահովել ջրօգտագործման պայմանագրով սահմանված ռեժիմի, որակի և քանակի ջրով. 2) ապահովել ստացվող և հատկացվող ջրի հաշվառումը. 3) վճարել օրենսդրությամբ նախատեսված և պայմանագրով սահմանված վճարները. 4) կատարել ջրային համակարգի օգտագործման և պահպանման անվտանգությանն ուղղված պայմանագրային պահանջները. 5) գործել բնապահպանական սահմանված չափանիշներին և ընդհանուր դրույթներին համապատասխան. 6) ապահովել ջրային համակարգի օգտագործման իրավունքի պայմանագրով սահմանված այլ պարտականություններ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
