Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 837 — Պահատվության պայմանների և ապրանքների վիճակի փոփոխվելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 837AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 837 — Պահատվության պայմանների և ապրանքների վիճակի փոփոխվելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 837. Պահատվության պայմանների և ապրանքների վիճակի փոփոխվելը 1. Այն դեպքում, երբ ապրանքների պահպանվածության ապահովման համար պահանջվում է փոփոխել դրանց պահատվության պայմանները, ապրանքային պահեստն իրավունք ունի ինքնուրույն ձեռնարկել պահանջվող միջոցները: Սակայն, եթե պահանջվում է էականորեն փոփոխել պահեստային պահատվության պայմանագրով սահմանված ապրանքների պահատվության պայմանները, ապրանքային պահեստը պարտավոր է ձեռնարկված միջոցների մասին տեղյակ պահե

Ամբողջ Տեքստ

Հոդված 837. Պահատվության պայմանների և ապրանքների վիճակի փոփոխվելը 1. Այն դեպքում, երբ ապրանքների պահպանվածության ապահովման համար պահանջվում է փոփոխել դրանց պահատվության պայմանները, ապրանքային պահեստն իրավունք ունի ինքնուրույն ձեռնարկել պահանջվող միջոցները: Սակայն, եթե պահանջվում է էականորեն փոփոխել պահեստային պահատվության պայմանագրով սահմանված ապրանքների պահատվության պայմանները, ապրանքային պահեստը պարտավոր է ձեռնարկված միջոցների մասին տեղյակ պահել ապրանքատիրոջը:

2. Պահատվության ժամանակ պահեստային պահատվության պայմանագրով համաձայնեցված կամ բնական փչացման սովորական չափերի (չափանիշների) շրջանակներից դուրս վնասվածք հայտնաբերելիս ապրանքային պահեստը պարտավոր է այդ մասին անհապաղ կազմել ակտ և նույն օրը ծանուցել ապրանքատիրոջը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել