ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 56 — Գույքային պատասխանողի ներկայացուցիչը 1.
Ամփոփում
Հոդված 56. Գույքային պատասխանողի ներկայացուցիչը 1. Անձը գույքային պատասխանողի օրինական ներկայացուցիչ կամ լիազոր ներկայացուցիչ է ճանաչվում դատարանի որոշմամբ: 2. Գույքային պատասխանող իրավաբանական անձի ղեկավարն իրավունք ունի ճանաչվելու գույքային պատասխանողի օրինական ներկայացուցիչ: 3. Գույքային պատասխանողը կարող է ունենալ մի քանի լիազոր ներկայացուցիչ: Դատարանը կարող է սահմանափակել դատական նիստին միաժամանակ մասնակցող լիազոր ներկայացուցիչների թիվը, եթե
Ամբողջ Տեքստ
Հոդված 56. Գույքային պատասխանողի ներկայացուցիչը 1. Անձը գույքային պատասխանողի օրինական ներկայացուցիչ կամ լիազոր ներկայացուցիչ է ճանաչվում դատարանի որոշմամբ:
2. Գույքային պատասխանող իրավաբանական անձի ղեկավարն իրավունք ունի ճանաչվելու գույքային պատասխանողի օրինական ներկայացուցիչ:
3. Գույքային պատասխանողը կարող է ունենալ մի քանի լիազոր ներկայացուցիչ: Դատարանը կարող է սահմանափակել դատական նիստին միաժամանակ մասնակցող լիազոր ներկայացուցիչների թիվը, եթե դա չի վտանգի արդարադատության շահը:
4. Ընդհանուր լիազորությամբ գույքային պատասխանողի ներկայացուցիչն ունի գույքային պատասխանողի բոլոր իրավունքները և պարտականությունները, բացառությամբ գույքային պատասխանողի անձից անբաժանելի իրավունքների և պարտականությունների:
5. Գույքային պատասխանողի լիազոր ներկայացուցիչը, առանց հատուկ լիազորության, իրավունք չունի գույքային պատասխանողի անունից՝ 1) լրիվ կամ մասնակի ընդունելու գույքային հայցը. 2) հաշտություն կնքելու տուժողի կամ նրա ներկայացուցչի հետ. 3) հետ վերցնելու ի շահ գույքային պատասխանողի ներկայացված բողոքը:
6. Գույքային պատասխանողի օրինական ներկայացուցիչը և լիազոր ներկայացուցիչն իր իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ:
7. Գույքային պատասխանողի օրինական ներկայացուցիչը կարող է հարցաքննվել որպես վկա: Գ Լ ՈՒ Խ 7 ՎԱՐՈՒՅԹԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԱՆՁԻՆՔ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
