Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-152 մայիսի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-15)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 2 մայիսի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 15 | ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 2 մայիսի 2016թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1

դատական կազմը`

Նախագահությամբ` Ա. Թունյանի

Անդամակցությամբ` Ֆ. Թոխյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Վարտգեզ Գասպարիի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Վարտգեզ Գասպարին (ներկայացուցիչներ` Տիգրան Եգորյան, Գենյա Պետրոսյան) դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2016 թվականի ապրիլի 27-ին)` խնդրելով. «որոշել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի /սանկցիան նախատեսող դրույթի մասով/ ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 28-րդ, 29-րդ, 60-րդ /1-4-րդ մասեր/, 71-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ՀՀ Սահմանադրության 1-ին, 61-րդ, 63-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:

2. Դիմողի համար բացասական իրավական հետևանքներ է առաջացրել թիվ ՎԴ/9157/05/13 գործով դատարանների կողմից նրա նկատմամբ կիրառված և դատական ակտերում անմիջականորեն վկայակոչված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածը, որի հիման վրա դիմողը ենթարկվել է վարչական պատասխանատվության 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով տուգանքի: Ըստ դիմողի անկախ նրանից, թե ինչ բովանդակության օրինական պահանջ է ներկայացվել քաղաքացուն ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի կողմից, այդ պահանջի չկատարումը ինչ հանգամանքներում և ինչ գործողություններով է դրսևորվել և ինչ հետևանքների է հանգեցրել, ինչպես նաև անկախ պահանջը չկատարած քաղաքացու անձից, նրա մեղքի աստիճանից, գույքային դրությունից, մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների առկայությունից բոլոր զանցառուները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածին համապատասխան, պետք է ենթարկվեն միևնույն վարչական տույժին սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով տուգանքի ձևով, իսկ իրավակիրառողն այս կանոնից շեղվելու, նախատեսված տուգանքի չափը նվազեցնելու որևէ իրավական հնարավորություն չունի: Դիմողը մատնանշում է, որ վիճարկվող դրույթը համապատասխան իրավախախտման դեպքում չի սահմանում ոչ այլընտրանքային պատասխանատվության միջոց կիրառելու հնարավորություն և ոչ էլ տուգանքի նվազագույն և առավելագույն սահմաններ, որոնց շրջանակներում իրավակիրառողը կկարողանար, գործի հանգամանքներից ելնելով, ընտրել համարժեք պատասխանատվության միջոց համապատասխան իրավախախտումը կատարած անձի համար դրանով իսկ ապահովելով հավասարության, համաչափության և արդարության սկզբունքների պահանջները:

3. Վարտգեզ Գասպարիի անհատական դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մասնակի ընդունման` հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վերաբերյալ

Նշյալ դրույթի մասով դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ` նշելով, որ վիճարկվող դրույթի վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումները Սահմանադրական դատարանին կներկայացվեն գրավոր բացատրությամբ: Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը, որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չեն օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված` խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության հիմնավորումներ: 3.2 . Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի վերաբերյալ

Նշյալ դրույթի մասով առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ`

դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,

դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

4. Դիմողը միջնորդություն է ներկայացրել քննության առարկա գործով պետական տուրքի վճարումից իրեն ազատելու մասին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31, 32 և 69-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Վարտգեզ Գասպարիի անհատական դիմումով գործի քննության ընդունումը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի մասով մերժել:

2. «Վարտգեզ Գասպարիի դիմումի հիման վրա` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության։

3. Առաջարկել սույն գործը միավորել ՀՀ սահմանադրական դատարանի 2016 թվականի մարտի 22-ի ՍԴԱՈ-18 աշխատակարգային որոշմամբ «Կիմ Մինասյանի և Լուսինե Հարությունյանի դիմումների հիման վրա` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործին:

4. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

5. Բավարարել դիմողի` պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ միջնորդությունը:

Նախագահող`

Անդամներ`

2 մայիսի 2016 թվականի

ՍԴԴԿՈ/1-15

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 մայիսի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-15
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել