ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 հունիսի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 17 | ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երեւան 27 հունիսի 2016թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը` Նախագահությամբ՝ Հ. Նազարյանի Անդամակցությամբ՝ Կ. Բալայանի Ա. Խաչատրյանի Ուսումնասիրելով Գայանե Առուստամյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ Գայանե Առուստամյանը 2016 թվականի հունիսի 6-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ խնդրե-լով ,ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող եւ անվավեր ճանաչել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածըե: Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթով սահմանված չէ համապատասխան վարքագծի թույլատրելիության սահմանները պարզելու հնարավորությունը, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի որոշակիության սկզբունքին:2 Դիմողի կարծիքով` վիճարկվող հոդվածը չի պարզաբանում ,վիրավորելե հասկացությունը, այլ կերպ ասած` վիճարկվող հոդվածի դիսպոզիցիան չի սահմանում, թե ինչպիսի վարքագիծը /գործողությունը/, այսինքն` վարչական իրավախախտման օբյեկտիվ կողմն է համարվում հակաիրավական արարք` վարչական զանցանք:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետեւյալին. ՀՀ ոստիկա-նությունը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` Գայանե Առուստամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Դիմումին կից ներկայացված խտասկավառակի եւ դատական նիստերի համառոտագրման ուսումնասիրությունը վկայում է, որ խնդրո առարկա վարչական գործով 19.04.2016 թվականին կայացած դատական նիստի ժամանակ պատասխանողի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել կասեցնել գործով վարույթը եւ դիմել ՀՀ սահմանադրական դատարան` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի սահմանադրականության հարցով: 06.05.2016 թվականին հրավիրված դատական նիստի ժամանակ ՀՀ վարչական դատարանը մերժել է վերոնշյալ միջնորդությունը` արձանագրելով, որ միջնորդության քննարկման արդյունքում կայացվել է արձանագրային որոշում, որն առանձին ակտի տեսք չունի:
3. Ելնելով դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 եւ 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ հիշյալ դիմումով գործի քննության ընդունումը ենթակա է մերժման` հետեւյալ պատճառաբանությամբ. ըստ ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի` անհատական դիմումների քննությունը, ի լրումն սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաեւ այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` դիմողը հիմնավոր եւ պատշաճ ձեւով պետք է հիմնավորի, թե վիճարկվող նորմի ,հակասահմանադրականությանե արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաեւ հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի եւ վիճարկվող դրույթների հակասահմանադրականության3 միջեւ պատճառահետեւանքային կապի առկայությունը, հակառակ պարագայում առկա է դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք: Բացի դրանից, խնդրո առարկա գործի շրջանակներում գործի դատաքննությունը դեռեւս չի ավարտվել, ՀՀ վարչական դատարանը դեռեւս համապատասխան գործն ըստ էության լուծող դատական ակտ չի կայացրել, որի պայմաններում հնարավոր կլիներ արձանագրել դիմողի իրավունքների ենթադրյալ խախտման փաստը: Հետեւաբար, դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, ինչը, որպես անհատական դիմումը Սահմանադրական դատարանի կողմից վարույթ ընդունելու պարտադիր պահանջ, սահմանված է ՀՀ Սահմա-նադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով եւ ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասով: Ելնելով վերոշարադրյալից եւ ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 եւ 69-րդ հոդվածներով՝ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը Ո Ր Ո Շ Ե Ց. Գայանե Առուստամյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող՝ Անդամներ՝ 27 հունիսի 2016 թվականի ՍԴԴԿՈ/2-17
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 հունիսի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-17
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
