ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2021 թվականի հունիսի 30 - ին « ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «9.ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը «Նախադպրոցական կրթական ծրագրի» բառերից հետո լրացնել «և (կամ) նախադպրոցական ծառայության» բառերով: Հոդված 2.
1. Կրթական ծրագրերի իրականացման համար մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքով առաջանում են նոր պայմաններ և պահանջներ (այդ թվում՝ նախադպրոցական կրթական ծրագրերով), սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6-ամսյա ժամկետում, ենթակա են վերաձևակերպման: Նշված ժամկետում լիցենզիաները չվերաձևակերպելու դեպքում կրթության պետական կառավարման լիազոր մարմինը դադարեցնում է լիցենզիաների գործողությունը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:
3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. հուլիսի 14 Երևան ՀՕ-293-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-293-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (16.01.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 15.07.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 30.06.2021 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 14.07.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 16.01.2022 Հիմնական ակտ 30.06.2021, ՀՕ-293-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.05.2001, ՀՕ-193 30.05.2001, ՀՕ-193 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 27.12.1997, ՀՕ-186 ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հունիսի, 2021 թ.
- Գործի #:
- ՀՕ-293-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
