ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222.2 — Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը 1.
Ամփոփում
Հոդված 222.2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը 1. Վարչական դատարանին ընդդատյա են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ ընդունված եզրակացությունները (բացառությամբ պատգամավորների, դատավորների, Բարձրագույն դա
Ամբողջ Տեքստ
Հոդված 222.2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը 1. Վարչական դատարանին ընդդատյա են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ ընդունված եզրակացությունները (բացառությամբ պատգամավորների, դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների կողմից անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների մասին Հանձնաժողովի եզրակացությունների), ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մարմիններում ստեղծված էթիկայի հանձնաժողովների եզրակացությունների վերանայման վարույթի արդյունքում ընդունված եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերը։ (222.2-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-105-Ն) (հոդվածը 06.05.26 ՀՕ-220-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից) ( 06.05.26 ՀՕ-220-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
