Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 81 — Չկայացած հարկադիր աճուրդը և հետագա հարկադիր աճուրդները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 81AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 81 — Չկայացած հարկադիր աճուրդը և հետագա հարկադիր աճուրդները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 81. Չկայացած հարկադիր աճուրդը և հետագա հարկադիր աճուրդները 1. Հարկադիր աճուրդը համարվում է չկայացած, եթե՝ 1) աճուրդին մասնակցելու որևէ հայտ չի ներկայացվել. 2) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել. 3) համակարգում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով անհնարին է դարձել աճուրդի անցկացումը կամ դրան մասնակցելը. 4) աճուրդում հաղթած անձը սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը կամ չի ներկայացրել եկամտային հարկի վճարումը

Ամբողջ Տեքստ

Հոդված 81. Չկայացած հարկադիր աճուրդը և հետագա հարկադիր աճուրդները 1. Հարկադիր աճուրդը համարվում է չկայացած, եթե՝ 1) աճուրդին մասնակցելու որևէ հայտ չի ներկայացվել. 2) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել. 3) համակարգում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով անհնարին է դարձել աճուրդի անցկացումը կամ դրան մասնակցելը. 4) աճուրդում հաղթած անձը սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը կամ չի ներկայացրել եկամտային հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ կամ հրաժարվել կամ խուսափել է առուվաճառքի պայմանագիր կնքելուց. 5) աճուրդում հաղթած անձի հետ առուվաճառքի պայմանագիր չի կնքվել գույքի շրջանառության սահմանափակումների պատճառով. 6) առկա է սույն օրենքի 79-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված հիմքը։

2. Կրկնակի հարկադիր աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը կայքում տեղադրվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի հիման վրա չկայացած հարկադիր աճուրդի ավարտից հետո՝ երրորդ օրը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերի հիման վրա աճուրդը չկայացած համարելու մասին հարկադիր կատարողի որոշման ընդունումից հետո՝ երրորդ օրը:

3. Շահագրգիռ անձը հարկադիր կատարողին սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով աճուրդը չկայացած համարելու պահանջ կարող է ներկայացնել ոչ ուշ, քան աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը կայքում հրապարակման օրվան հաջորդող երրորդ օրը։ Շահագրգիռ անձն աճուրդը չկայացած համարելու պահանջով դատարան կարող է դիմել միայն սույն մասով սահմանված կարգով հարկադիր կատարողին դիմելուց հետո։

4. Եթե հարկադիր աճուրդը չի կայացել սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդում լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի 10 տոկոսի չափով: Եթե հարկադիր աճուրդը չի կայացել սույն հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված հիմքերով, ապա լոտի մեկնարկային գինը չի իջեցվում:

5. Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում: Սույն մասում նշված 15 աճուրդների թվում հաշվի չեն առնվում այն կրկնակի աճուրդները, որոնցում լոտի մեկնարկային գինը չի իջեցվել։ Գ Լ ՈՒ Խ 14 ԱՌԱՆՁԻՆ ՊԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել