«ԿԱՐ-ԱՎՏՈ» ՍՊԸ-Ի, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՎԱԶԳԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԵՎ ԷՐՆԵՍՏ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 4 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 6 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 7 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-60)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 հունիսի 2009թ. ՍԴԱՈ - 60 | «ԿԱՐ-ԱՎՏՈ» ՍՊԸ-Ի, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՎԱԶԳԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԵՎ ԷՐՆԵՍՏ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 4 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 6 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 7 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
«ԿԱՐ-ԱՎՏՈ» ՍՊԸ-Ի, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՎԱԶԳԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԵՎ ԷՐՆԵՍՏ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 4 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ
ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 6 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 7 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
/Քննության է ընդունվել ՍԴ թիվ 1 դատական կազմի 29.06.2009թ. որոշմամբ/ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հաշվի առնելով, որ «ԿԱՐ-ԱՎՏՈ» ՍՊԸ-ի, քաղաքացիներ Վազգեն Դանիելյանի և Էրնեստ Դանիելյանի դիմումի հիման վրա «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 1-ին մասի, 4 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 6 հոդվածի 1-ին և 7 հոդվածի 1-ին մասերի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը և ՍԴ-ի կողմից քննության ընդունված «Քաղաքացի Յուրիկ Ավինյանի և այլոց դիմումի հիման վրա «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 1-ին մասի, 4 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 6 և 7 հոդվածների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի նշված գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում։
2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի «Քաղաքացի Յուրիկ Ավինյանի և այլոց, «ԿԱՐ-ԱՎՏՈ» ՍՊԸ-ի, քաղաքացիներ Վազգեն Դանիելյանի և Էրնեստ Դանիելյանի դիմումների հիման վրա «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 1-ին մասի, 4 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 6 և 7 հոդվածների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործի դատաքննությունն սկսել 2009 թվականի հուլիսի 14-ին, ժամը 11.00-ին։
3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի միավորված գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանին։
4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 6-րդ մասի հիման վրա միավորված գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով։
5. Գործով զեկուցող սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանին ուսումնասիրել «ԿԱՐ-ԱՎՏՈ» ՍՊԸ-ի, քաղաքացիներ Վազգեն Դանիելյանի և Էրնեստ Դանիելյանի դիմումում ներկայացված միջնորդության հետ կապված հարցը և սահմանադրական դատարանին ներկայացնել համապատասխան առաջարկություն։
6. Նկատի ունենալով, որ «Քաղաքացի Յուրիկ Ավինյանի և այլոց, «ԿԱՐ-ԱՎՏՈ» ՍՊԸ-ի, քաղաքացիներ Վազգեն Դանիելյանի և Էրնեստ Դանիելյանի դիմումների հիման վրա «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 1-ին մասի, 4 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 6 և 7 հոդվածների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով դիմողների նկատմամբ վերջնական դատական ակտով չի կիրառվել դիմումներում վիճարկվող «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածը, ուստի, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60 հոդվածի 1-ին մասի, 32 և 69 հոդվածների պահանջներով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի մասով գործի վարույթը կարճել։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
30 հունիսի 2009 թվականի
ՍԴԱՈ-60
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հունիսի, 2009 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-60
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
