Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հակոբջանյան — ԵԱՔԴ/0172/11/17
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Հակոբջանյան — ԵԱՔԴ/0172/11/17

Վճռաբեկ դատարանԵԱՔԴ/0172/11/1718 սեպտեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 2 Գործի դատավարական նախապատմությունը. 1. Ալբերտ Հակոբջանյանի և Գագիկ Կարապետյանի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2017 թվականի մայիսի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62209617 քրեական գործը: Նույն օրն Ա.Հակոբջանյանը և Գ.Կարապետյանը ճանաչվել են տուժողներ: 1.1. Գագիկ Կարապետյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2017 թվականի մայիսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62210417

Ամբողջ Տեքստ

ԵԱՔԴ/0172/11/17

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱՔԴ/0172/11/17

Նախագահող դատավոր՝ Տ.Սահակյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ`

մասնակցությամբ դատավորներ`

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ՝

մասնակցությամբ դատախազ`

Մ.ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

Վ.ԴՈԼՄԱԶՅԱՆԻ

2019 թվականի սեպտեմբերի 18-ին

դռնբաց

դատական

նիստում,

քննության

ք.Երևանում

առնելով

ՀՀ

վերաքննիչ

քրեական

դատարանի` 2018 թվականի մայիսի 31-ի որոշման դեմ դիմողներ Ալբերտ Ասլանի Հակոբջանյանի և Գագիկ Դավիթի Կարապետյանի ներկայացուցիչ Ա.Չատինյանի, և դիմող Գագիկ Դավիթի Կարապետյանի վճռաբեկ բողոքները,

ՊԱՐԶԵՑ

2

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Ալբերտ Հակոբջանյանի և Գագիկ Կարապետյանի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2017 թվականի մայիսի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62209617 քրեական գործը: Նույն օրն Ա.Հակոբջանյանը և Գ.Կարապետյանը ճանաչվել են տուժողներ:

1.1. Գագիկ Կարապետյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2017 թվականի մայիսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62210417 քրեական գործը, որը նույն օրվա մեկ այլ որոշմամբ միացվել է թիվ 62209617 քրեական գործին:

ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Ս.Ավետիսյանը 2017 թվականի սեպտեմբերի 15-ին որոշում է կայացրել Արամ

Ղազարյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով, Սարգիս Այվազյանի և Արամ Չթչյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 311-րդ և 341-րդ հոդվածներով, Վալերի Հովհաննիսյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածներով, Կարեն Սիմոնյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 309.1-րդ և 314-րդ հոդվածներով, Արմեն Իսրայելյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 309.1-րդ և 137-րդ հոդվածներով,

Մանվել Ասոյանի և Խաչիկ Ակուլյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309.1-րդ հոդվածներով, Լևոն Պառավյանի և Էդուարդ Վերմիշյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 349-րդ հոդվածներով, Հարություն Վարոսյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով, Ալբերտ Հակոբջանյանի և

Գագիկ Կարապետյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին։

2. Վերոգրյալ որոշման դեմ դիմողներ Ա.Հակոբջանյանի և Գ.Կարապետյանի ներկայացուցիչ

Ա.Չատինյանի

բողոքը

ՀՀ

գլխավոր

դատախազի

Հ.Ասլանյանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ մերժվել է:

տեղակալ

3

3. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի մարտի 7-ի որոշմամբ դիմողների ներկայացուցիչ Ա.Չատինյանի և դիմող Գ.Կարապետյանի բողոքը մերժվել է:

4. Դիմողների ներկայացուցիչ Ա.Չատինյանի և դիմող Գ.Կարապետյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2018 թվականի մայիսի 31-ի որոշմամբ բողոքները մերժել է` Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մարտի 7-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մայիսի 31-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել դիմողների ներկայացուցիչ Ա.Չատինյանը և դիմող Գ.Կարապետյանը, որոնք Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ ընդունվել են վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Տուժող Ա.Հակոբջանյանը 2017 թվականի մայիսի 3-ին ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ իր հիշելով 2016 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ հերթական անգամ գտնվել է Ստեփանավան քաղաքում, ժամը 09-ից 10-ի սահմաններում,

Գ.Կարապետյանը,

իրեն

Ալավերդի

քաղաք

ճանապարհելու

նպատակով, պատահական տաքսի ավտոմեքենայով ուղեկցել է Ստեփանավան քաղաքի ավտոկայան։ Ճանապարհին 3-4 ավտոմեքենաներ, որոնցից հիշում է (Ֆոլկսվագեն գոլֆե, (BMWե և (Նիվաե մակնիշի ավտոմեքենաները, շրջափակել և կանգնեցրել են տաքսին։ Ավտոմեքենաներից իջել են մոտ 10 հոգի տղաներ, որոնք թեև չեն ներկայացել, սակայն նրանց մոտեցումից հասկացել են, որ ոստիկանության աշխատակիցներ են։ Նրանցից (Ֆոլկսվագեն գոլֆե մակնիշի ավտոմեքենայի վարորդն ատրճանակն ուղղել է դեպի տաքսի ավտոմեքենան և պահանջել դուրս գալ ավտոմեքենայից։ Այդ գործողություններին զուգահեռ նրանք տաքսի ավտոմեքենայի դռները բացել, իրեն և Գ.Կարապետյանին քաշելով իջեցրել, վերջինիս ձեռքերը դեպի

4

ետ ոլորելով՝ տարել են մի կողմ, իսկ իր ձեռքերը դեպի ետ ոլորելով ձեռնաշղթաներ են հագցրել և նստեցրել (Ֆոլկսվագեն գոլֆե մակնիշի ավտոմեքենայի ետնամասում։ Առանց պատճառը հայտնելու, թվով 4 աշխատակիցներ իրեն բերման են ենթարկել ոստիկանության

Ստեփանավանի

աշխատասենյակներից

մեկը։

բաժին,

տարել

2-րդ

հարկում

Իր ձեռնաշղթաները հանելուց

գտնվող

հետո քրեական

հետախուզության բաժնի պետը հարցրել է, թե որտեղից է Գ.Կարապետյանի հետ գողություն կատարել։ Երբ ինքը պատասխանել է, որ գողություն չի կատարել, Վ.Հովհաննիսյանն աջ ձեռքով ուժգին ապտակել և հայհոյել է՝ պահանջելով խոստովանել Գ.Կարապետյանի հետ գողություն կատարելու հանգամանքը։ Ինքը կրկին պատասխանել է, որ որևէ մեկի հետ գողություն չի կատարել, որից հետո մոտ 5 րոպե տևողությամբ, ընդմիջումներով, աշխատասենյակում գտնվող ոստիկանները սկսել են անկանոն ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ուժեղ ցավ1։ 6.1.

Տուժող

Գ.Կարապետյանը

2017

թվականի

մայիսի

4-ին

տուժող

Ա.Հակոբջանյանի ցուցմունքին մասամբ նույնաբովանդակ ցուցմունք է տվել՝ ըստ էության հավելելով նաև, որ Ա.Հակոբջանյանին բերման ենթարկելուց քիչ հետո գնացել է այնտեղ, ցանկացել ներս մտնել, սակայն հերթապահ մասի աշխատակիցը թույլ չի տվել։ Շուրջ 4-5 ժամ սպասել է ընկերոջը, տեսնելով, որ բաց չեն թողնում, կրկին փորձել է մուտք գործել բաժին, և քանի որ կրկին թույլ չեն տվել, վիճաբանության է բռնվել այնտեղ գտնվող աշխատակիցների հետ, որի ընթացքում հայհոյել և քաշքշել

Վ.Հովհաննիսյանը

են միմյանց, քրեական հետախուզության բաժնի պետ

ապտակել

է,

աշխատակիցներից

մեկն

ատրճանակով

սպանության սպառնալիք է տվել։ Այնուհետև բարձրացել է բաժին, իրեն ուղեկցել են պետի տեղակալ Ա.Չթչյանի աշխատասենյակ, ով մեկ անգամ ապտակել է՝ պատճառելով ֆիզիկական ցավ2։

7. ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցներ Կարեն Սիմոնյանը և Արմեն Իսրայելյանը ցուցմունք են տվել այն մասին, որ 2016 թվականի հուլիս

ամսին

Ստեփանավան

քաղաքում

1 Տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 265-271:

2 Տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 277-283:

կատարված

գողության

դեպքով

5

ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ձեռք բերվել, որ այդ գողությունը հնարավոր է կատարած լինի նախկինում գողության

համար

դատապարտված

Գագիկ

Կարապետյանի

ընկեր

Ալբերտ

Հակոբջանյանը: 2016 թվականի օգոստոսի սկզբներին, օրը հստակ չեն հիշում, տեղեկացել են նաև, որ Ալբերտը գտնվում է Գագիկ Կարապետյանի տանը: Քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վալերի Հովհաննիսյանի հանձնարարությամբ նրան

գողություն

կատարելու

ոստիկանության

կասկածանքով

Ստեփանավանի

պետք

բաժին:

է

բերման

Հնարավոր

ենթարկեին

կոնֆլիկտային

իրավիճակներից խուսափելու նպատակով, որոշել են Ա.Հակոբջանյանին բերման ենթարկել Գագիկի բնակարանից դուրս գալուց հետո: 2016 թվականի օգոստոս ամսվա սկզբներին, օրը հստակ չեն հիշում, երբ Ա.Իսրայելյանի հետ վերջինիս (Ֆոլկսվագեն վենտոե մակնիշի ավտոմեքենայով գտնվում էին քաղաքում, տեսել են, որ Ալբերտն ու Գագիկը վերջինիս բնակության վայրից դուրս եկան, նստեցին ինչ-որ (Ֆոլկսվագեն գոլֆե մակնիշի ավտոմեքենա: Որքան հիշում են, իրենք այդ մասին հեռախոսազանգով տեղեկացրել են Վ.Հովհաննիսյանին, ով ասել է, որ կմոտենա: Երբ տաքսին հեռացել է Գագիկենց շենքի մոտից և հասել էին, իրենց հիշելով Ստեփանավան քաղաքի Մեղապարտ և Սուրբ Նշան փողոցների խաչմերուկի մոտ, ազդանշան տալով կանգնեցրել են տաքսի ավտոմեքենան: Իջել են ավտոմեքենայից, մոտեցել տաքսուն, այդ ժամանակ հասել է նաև Վ.Հովհաննիսյանը և նրանց ներկայանալով որպես ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցներ` Ա.Հակոբջանյանին պահանջել են իջնել տաքսի ավտոմեքենայից: Վերջինս, առանց խնդիրներ առաջացնելու իջել է, իսկ առջևում գտնվող ուղևոր Գագիկ Կարապետյանը սկսել է բղավել և դժգոհություններ հայտնել` ասելով, թե ինչ են ուզում իր ընկերոջից, ինչու են նրան բաժին բերման ենթարկում: Վ.Հովհաննիսյանը փորձել է նրան կարգի հրավիրել` ասելով, որ իրենց աշխատանքն են իրականացնում և կարիք չկա նման վարքագիծ դրսևորել և ասել է, որ կարող է գնալ: Իրենց ավտոմեքենայով Ա.Հակոբջանյանին բերման են ենթարկել ոստիկանության Ստեփանավանի բաժին: Որքանով

տեղյակ

են,

բաժնի

աշխատակիցներից

ոչ

ոք,

իսկ

քրեական

հետախուզության բաժնում առավելապես, (Ֆոլկսվագեն գոլֆե, կամ հին տարեթվի (BMWե

մակնիշի

պատկանող

ավտոմեքենաներ

կանաչ

գույնի

ունեցողներ

(Ֆոլկսվագեն

չկան:

վենտոե

Արմեն

մակնիշի

Իսրայելյանին

ավտոմեքենայով

6

Ա.Հակոբջանյանին բերման են ենթարկել ոստիկանություն, (Ֆոլկսվագեն գոլֆե կամ (BMWե մակնիշի ավտոմեքենաներով չեն եղել, իսկ Վալերի Հովհաննիսյանն ընդամենը այդ գործողություններին ներկա է գտնվել և այնտեղ է եկել իր (Նիվաե ավտոմեքենայով3:

ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի մյուս աշխատակիցների կողմից (Ֆոլկսվագեն գոլֆե կամ (BMWե մակնիշի ավտոմեքենաներ չունենալու առնչությամբ նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել նաև ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի մյուս աշխատակիցները:

7.1. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալի՝ 2016 թվականի օգոստոսի 5-ի ծառայողական ուսումնասիրության եզրակացության համաձայն՝ նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողներ Կ.Սիմոնյանը և Ա.Իսրայելյանը նույնաբովանդակ բացատրություններ են տվել այն մասին, որ 2016 թվականի օգոստոսի 4-ին առավոտյան Ա.Հակոբջանյանին հրավիրել են ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժին, սակայն վերջինս առանց որևէ պատճառաբանության հրաժարվել է ներկայանալ նախաքննություն իրականացնող մարմին և նույն օրը ժամը՝ 15:45-ին Ստեփանավան քաղաքի Հ.Մեղապարտի և Սուրբ-Նշան փողոցների խաչմերուկից իրենք Ա.Հակոբջանյանին բերել են ոստիկանության Ստեփանավանի բաժին4:

8.

Ոստիկանության

Ստեփանավանի

բաժնի

պետ

Ս.Այվազյանը

Լոռու

մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի պետին ուղղված 2016 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 63/2-5245 գրությամբ խնդրել է, որպեսզի թույլատրեն իրեն և Լոռու մարզային վարչության պետ Ա.Ղազարյանին 2016 թվականի դեկտեմբերի 1-ին Գ.Կարապետյանի հետ (ՕՀ բնույթի հարցազրույցե ունենալու նպատակով մուտք գործել Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ձերբակալվածների պահման վայր (այսուհետ նաև՝ ՁՊՎ)5: Նշված գրությանն ի պատասխան՝ ավագ քննիչ Լ.Պառավյանի՝ նույն օրվա թիվ 5333 Տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 294-307: 4 Տե'ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 12-14:

5 Տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթ 111:

7

3025-16 գրությամբ թույլատրվել է Գ.Կարապետյանի հետ իրականացնել (ՕՀ

միջոցառումներե

6

:

Ոստիկանության

Լոռու

մարզային

վարչության

պետ

Ա.Ղազարյանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 57/3-3221 գրության համաձայն՝ 2016 թվականի դեկտեմբերի 1-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի պետ Ս.Այվազյանի հետ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ՁՊՎ-ում տեսակցել են Գագիկ Կարապետյանին, որտեղ Ս.Այվազյանը Գ.Կարապետյանի նկատմամբ իրականացրել է (օպերատիվ տեղեկությունների ձեռքբերումե օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն7։

8.1. Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Ա.Ղազարյանն ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի կողմից ձերբակալված Գ.Կարապետյանի կողմից հնարավոր այլ գողություններ կատարելու հանգամանքը պարզելու նպատակով, վերջինիս հետ օպերատիվ հարցազրույցներ ունենալու համար` 2016 թվականի դեկտեմբեր ամսվա սկզբներին,

համապատասխան

թույլտվությամբ

ինքն

ու

ոստիկանության

Ստեփանավանի բաժնի պետ Ս.Այվազյանը մուտք են գործել ոստիկանության Տարոնի բաժնի ՁՊՎ և հարցազրույց ունեցել Գ.Կարապետյանի հետ։ Հարցեր են տվել ինչպես տվյալ գողության դեպքի, այնպես էլ հնարավոր այլ գողություններ կատարելու վերաբերյալ: Ո՛չ ինքը, ո՛չ էլ Ս.Այվազյանը նրան չեն առաջարկել որոշակի գումարի դիմաց գողության 3 դեպք ընդունել: Առհասարակ իրենց միջև նման բովանդակությամբ խոսակցություններ չեն եղել8:

Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Ս.Այվազյանը9։

9. Ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի պետի՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ի գրությանը կից (իրազեկմանե համաձայն՝ ձերբակալված Գ.Կարապետյանը գանգատվում էր գլխացավերից, ականջների շրջանում այրոցի 6

Տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթ 112:

7 Տե'ս քրեական գործ, հատոր 3, թերթ 128:

8 Տե'ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 146-149:

9 Տե'ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 26-33:

8

զգացողությունից, ինչի կապակցությամբ բժշկական կենտրոնից հրավիրվել է բժիշկ, որն էլ իր հերթին բուժզննության է ենթարկել ձերբակալվածին, ցուցաբերել է առաջին բուժօգնություն և նշում կատարել ձերբակալված անձանց բուժզննության կամ բուժօգնության՝ (Ձև 12ե գրանցամատյանում10:

9.1. Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետ Ս.Ավետիսյանի 2016 թվականի դեկտեմբերի 1-ի գրության համաձայն՝ ձերբակալված Գ.Կարապետյանը ՁՊՎ ընդունվելուց հետո՝ դեկտեմբերի 1-ին ժամը 00։25-ին, բողոք է հայտնել գլխացավից, մարմնի ընդհանուր թուլությունից, ինչի կապակցությամբ հրավիրվել է շտապօգնության բրիգադ, որի կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն11։

9.2. Ըստ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի

բաժնի

ձերբակալված

անձանց

բուժզննության

կամ

բուժօգնության

գրանցման մատյանի տվյալների. (Կարապետյան Գագիկ Դավիթի, 01.12.2016

թվական, ժամը 24։25, գանգատվում է ընդհանուր թուլությունից, գլխացավից, վերին վերջույթում թմրածության զգացողությունից, սրտի շրջանում ծակող բնույթի ցավերից։ Օբյեկտիվ մաշկը և տեսանելի լորձաթաղանթները նորմալ գունավորման, սրտի տոները ռիթմիկ, պուլսը ռիթմիկ, լեցուն, թոքերում կոշտ շնչառություն, պուլսը 86զ/ր, զ/ճ-130/80մմ.սս.։ Ախտորոշում՝ վեգետատիվ կրիզ, անհրաժեշտ է նյարդաբանի կոնսուլտացիա։ Բժիշկ-ստորագրություն։ Գրառում առ 02.12.2016 թվական ժամը 10։10 գանգատվում է սրտի շրջանի ծակող սուր ցավերից, որոնք տարածվում են ձախ ուսին, շնչարգելությունից, զ/ճ-130/80մմ.սս., ախտորոշում՝ վեգետատիվ կրիզ, կատարվել է անալգին, դիմեդրոլ։ ՇԲՈ-հերթապահ բժիշկ՝ Մ.Սերոբյանե12։

10. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Ս.Ավետիսյանի` թիվ 62209617 քրեական գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

անցկացնելու

վերաբերյալ

2017

թվականի

մայիսի

11-ի

հանձնարարության համաձայն` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը հանձնարարվել է ձեռնարկել օպերատիվ միջոցառումներ`

10 Տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 108-109:

11 Տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթ 113:

12 Տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 114-115, 122-123:

9

պարզելու

քրեական

գործի

համար

նշանակություն

ունեցող

մի

շարք

հանգամանքներ13:

10.1. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Ս.Ասատրյանի՝ 2017 թվականի հունիսի 15-ի գրության համաձայն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Ս.Ավետիսյանի` թիվ 62209617

քրեական

գործով

օպերատիվ-հետախուզական

միջոցառումներ

անցկացնելու մասին տրված հանձնարարությամբ արծարծված հարցերի շուրջ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ի թիվս այլնի, պարզվել է, որ Ա.Հակոբջանյանի և Գ.Կարապետյանի նկատմամբ 2016 թվականի օգոստոսի 4-ին բռնություն չի գործադրվել, Ա.Հակոբջանյանին և Գ.Կարապետյանին ուղեկցող տաքսու վարորդը հանդիսացել է Ստեփանավան քաղաքի Պրոմեթևս 15Ա/5 հասցեի բնակիչ, 1992 թվականի մարտի 23-ին ծնված Նարեկ Սամվելի Բարխուդարյանը, ով բացակայում է ՀՀ-ից և գտնվում է ՌԴ-ում14:

10.2. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Հովսեփյանի՝ 2017 թվականի ապրիլի 28-ի գրության համաձայն՝ Նարեկ

Բարխուդարյանը

2016

թվականի

օգոստոսի

20-ին՝

ժամը

14:28-ին

Բագրատաշենի սահմանային անցակետով մեկնել է ՀՀ-ից15:

10.3. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի՝ 2017 թվականի հուլիսի 17-ի գրության համաձայն՝ 2017 թվականի մայիսի 3-ից մինչև 2017 թվականի հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում Ալբերտ Հակոբջանյան (ծնված՝ 28.07.1970թ-ին) տվյալներով անձի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու վերաբերյալ ՍԷԿՏ համակարգում տեղեկություններ չկան16:

10.4. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Ս.Ավետիսյանի

իրականացնելու

կողմից

օպերատիվ-հետախուզական

հանձնարարություններ

է

տրվել

ՀՀ

միջոցառումներ

ոստիկանության

Լոռու

մարզային վարչության Թումանյանի բաժնին, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր 13 Տե'ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 20-25:

14 Տե'ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 116-118:

15 Տե'ս քրեական գործ, հատոր 3, թերթ 10:

16 Տե'ս քրեական գործ, հատոր 2, թերթ 190:

10

վարչությանը,

ՀՀ

ոստիկանության

քրեական

հետախուզության

գլխավոր

վարչությանը՝ պարզելու Ա.Հակոբջանյանի փաստացի բնակության հասցեն և նրան հայտնաբերելու դեպքում պարտավորեցնելու ներկայանալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որոնց արդյունքներով Ա.Հակոբջանյանը չի հայտնաբերվել17:

11. Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 2017 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումը պատճառաբանվել է հետևյալ կերպ. ((…) Նախաքննության ընթացքում կատարվել են հնարավոր բոլոր

քննչական ու դատավարական գործողությունները և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին

վերաբերող

ամբողջությամբ:

փոխկապակցված,

Մեղադրանքն

հավաստի

ապացուցված

ապացույցների

լինելու

բավարար

վերաբերյալ

բոլոր

կասկածները, որոնք չեն կարող փարատվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի: (…)

Ալբերտ

Հակոբջանյանի

և

Գագիկ

Կարապետյանի

հայտնած

տեղեկությունները` ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցների կողմից իրենց նկատմամբ բռնություն գործադրելու, հայհոյելու և սպառնալիքներ տալու, Ա.Հակոբջանյանին առավոտյան ժամի բերման ենթարկելու, սակայն նրան ապօրինի ազատությունից զրկելու և բերման ենթարկելու մասին կազմված արձանագրությունում ժամը 15:45-ն արձանագրելու, Գագիկ Կարապետյանին սպանության սպառնալիք տալու, Հարություն Վարոսյանին ցուցմունք տալուն հարկադրելու, վերջինիցս գումար պահանջելու, Ստեփանավանի քննչական բաժնի քննիչների

կողմից

պաշտոնեական

կատարված

վկային

կեղծիք

և

տուժողին

կատարելու

նախաքննության

կամ

ընթացքում

ցուցմունք

տալուն

հարկադրելու,

ապացույց

կեղծելու

վերաբերյալ,

բացի

շահագրգիռ

17 Տե'ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 105-106, 117, 119-123, 129-130:

անձանց

11

ցուցմունքներից, այլ ապացույցներով չեն հաստատվել, հետևաբար, չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ պաշտոնատար անձանց: (…)ե18:

12. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի՝ 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ

մերժվել

է

դիմողների

ներկայացուցիչ

Ա.Չատինյանի

բողոքը՝

արձանագրելով, ի թիվս այլնի, հետևյալը. ((…) Քրեական գործի նախաքննության

ընթացքում, բացի քրեական գործով շահագրգռված Գագիկ Կարապետյանի և Ալբերտ Հակոբջանյանի ցուցմունքներից, այլ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, միաժամանակ

սպառվել

են

նոր

ապացույցներ

ձեռք

բերելու

բոլոր

հնարավորությունները: Նման պայմաններում առկա է չփարատված կասկած, որպիսի կասկածն անմեղության կանխավարկածի սկզբունքի ուժով ենթակա է մեկնաբանման

հօգուտ

ՀՀ

ոստիկանության

Ստեփանավանի

բաժնի

(…)

պաշտոնատար անձանց (…)ե19:

13. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 7-ի որոշման համաձայն` ((…) թիվ 62209617 քրեական գործի վարույթի շրջանակներում

իրականացվել

է

արդյունավետ

գործողությունները

քննիչի

քննություն,

կողմից

քննչական

կատարվել

են

և

դատավարական

օրենքով

սահմանված

քրեադատավարական ընթացակարգին համապատասխան և կայացվել է օրինական և հիմնավոր որոշում:

Այսպիսով, դատարանը գտնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ս.Ավետիսյանի` (Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելուե 15.09.2017թ. որոշումն օրինական է և հիմնավորված, իսկ բողոքում բերված փաստարկները հիմնավոր չեն, ուստի բողոքը ենթակա է մերժման: (…)ե20:

14. Վերաքննիչ դատարանը 2018 թվականի մայիսի 31-ի որոշմամբ փաստել է.

((...) [Վ]արույթն իրականացնող մարմնի կողմից պահպանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու պահանջները, մասնավորապես գործով

18 Տե'ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 131-146:

19 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 6–13:

20 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 114-130:

12

իրականացվել են մի շարք քննչական ու դատավարական գործողություններ` արդյունքում կայացնելով օրինական և հիմնավոր որոշում (…)ե21:

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

15. Բողոքների հեղինակների պնդմամբ՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի իրականացվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, չեն կատարվել այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեին հանցագործությունը և մեղավորներին բացահայտելուն, ինչն էլ իր հերթին հանգեցրել է տուժողների իրավունքների և ազատությունների խախտման:

Վարույթն իրականացնող մարմինը ձեռքի տակ ունենալով երկու անձի նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման մասին տվյալներ, դրանց համարժեք գնահատական չի տվել, չի կատարել արդյունավետ քննություն:

16. Մասնավորապես, ըստ բողոքաբերների՝ վարույթն իրականացնող մարմինը միջոցներ

չի

ձեռնարկել

Ա.Հակոբջանյանի

և

Գ.Կարապետյանի

հայտնած

տեղեկատվության հիման վրա գտնելու և հարցաքննելու տաքսի ավտոմեքենայի վարորդին, ով դեպքի օրն ականատես է եղել ոստիկանության աշխատակիցների կողմից Ա.Հակոբջանյանի ու Գ.Կարապետյանի նկատմամբ բռնություն գործադրելու, այնուհետև բերման ենթարկելու ողջ ընթացքին:

Ըստ բողոքների հեղինակների՝ ստորադաս դատարանների կողմից իրավական գնահատականի չի արժանացել այն հանգամանքը, թե արդյո՞ք օրինական էր ոստիկանության

Լոռու

մարզային

վարչության

պետի

և

ոստիկանության

Ստեփանավանի բաժնի պետի մուտքը ոստիկանության Տարոնի բաժին: Չի քննարկվել նաև այն հարցը, թե արդյոք նշված անձինք իրավունք ունեին մուտք գործել ձերբակալված և կալանավորված անձանց պահման վայր:

17. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք խնդրել են բեկանել և փոփոխել

Վերաքննիչ

դատարանի՝

21 Տե'ս նյութեր, հատոր 2, թերթեր 58-71:

2018

թվականի

մայիսի

31-ի

որոշումը՝

13

վերացնելով դիմողների իրավունքների խախտումները կամ գործն ուղարկել նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

18. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ

վերանայման

ազատությունների

ենթարկելու

հիմնարար

նպատակը

խախտումը

մարդու

վերացնելու

իրավունքների

և

սահմանադրական

գործառույթի իրացումն է։ Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու (վստահելի հայտարարությանե կամ (վիճելի բողոքիե կամ այլ բավարար չափով որոշակի նշանների առկայության դեպքում կատարվող քննության արդյունավետության չափանիշի վերաբերյալ արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են նպաստել նաև այդ կապակցությամբ ձևավորված իրավունքի զարգացմանը։

19. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ Ա.Հակոբջանյանի և Գ.Կարապետյանի հաղորդումների հիման վրա իրականացված քննությունը եղել է արդյունավետ։

20. ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (Ոչ ոք չի

կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժիե։

(Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) 3-րդ հոդվածի

համաձայն՝

(Ոչ ոք չպետք

է ենթարկվի խոշտանգումների կամ

անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժիե։

20.1. Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչի` արդյունավետ քննության մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր դիրքորոշումներում բազմիցս ընդգծել է, որ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի տեսանկյունից պետության պոզիտիվ պարտականությունն է խոշտանգման

14

կամ վատ վերաբերմունքի դեպքերի արդյունավետ քննության իրականացումը 22 : Դատարանը շեշտել է, որ այդ մասին վկայող բողոքների քննությունը պետք է լինի մանրակրկիտ և ամբողջական: Իրավասու մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր քայլերը՝ կատարվածի հետ կապված ապացույցների ամրագրման համար23:

20.2.

Մարդու

իրավունքների

եվրոպական

դատարանի

կողմից

ընդդեմ

Հայաստանի կայացված մի շարք վճիռներում արձանագրվել է, որ պետությունն իր պոզիտիվ պարտականության շրջանակներում չի կատարել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն, ինչը հանգեցրել է Եվրոպական

կոնվենցիայի

3-րդ

հոդվածի

ընթացակարգային

բաղադրիչի

խախտման 24 ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ քննությունը չի իրականացվել անհրաժեշտ անհապաղությամբ, ապացույցները ձեռք են

բերվել,

բժշկական

զննություններն

իրականացվել

են

ենթադրյալ

վատ

վերաբերմունքից հետո տևական ժամանակ անց, ինչը հանգեցրել է կարևոր ապացուցողական տվյալների կորստի25։

20.3.

(Խոշտանգումների

և

այլ

դաժան,

անմարդկային

կամ

արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմե ՄԱԿ-ի 1984 թվականի կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն՝ ((…) պետություն[ն]

ապահովում է, որպեսզի իր իրավասու մարմիններն անհապաղ և անաչառ քննություն անցկացնեն, երբ առկա է բավարար հիմք ենթադրելու, որ խոշտանգում է կիրառվել իր իրավասությանը ենթակա ցանկացած տարածքումե։

Նույն

կոնվենցիայի

13-րդ

հոդվածի

համաձայն`

((…)

պետություն[ն]

ապահովում է, որ ցանկացած անձ, ով պնդում է, թե ինքն այդ պետության իրավազորության

ներքո

գտնվող

ցանկացած

տարածքում

ենթարկվել

է

22 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Jeronovics v. Latvia գործով 2016 թվականի

հուլիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 44898/10, կետ 103։

23 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Boicenco v. Moldova գործով 2006 թվականի

հուլիսի 11-ի վճիռը, գանգատ թիվ 41088/05, կետ 123։

24 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Nalbandyan v. Armenia գոծով 2015 թվականի

մարտի 31-ի վճիռը, գանգատներ թիվ 9935/06, 23339/06, Zalyan and others v. Armenia գործով 2016 թվականի մարտի 17-ի վճիռը, գանգատներ թիվ 36894/04 և 3521/07, Matevosyan v. Armenia գործով 2017 թվականի սեպտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 52316/09 և այլն: 25 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` նույն վճիռները։

15

խոշտանգումների, ունենա տվյալ պետության իրավասու մարմիններին բողոք ներկայացնելու և նրանց կողմից իր գործի անհապաղ ու անաչառ քննության իրավունք (…)ե:

20.4. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` (Քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի

խոշտանգումների, անօրինական ֆիզիկական կամ հոգեկան բռնության, այդ թվում` բժշկական դեղամիջոցների օգտագործմամբ, սովի, ուժասպառման, հիպնոսի, բժշկական օգնությունից զրկվելու, ինչպես նաև այլ դաժան վերաբերմունքի (…)ե։ Նույն

օրենսգրքի

17-րդ

հոդվածի

3-րդ

մասի

համաձայն`

(Քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր

միջոցառումները` գործի հանգամանքների

բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար (...)ե։

21. Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներում մշտապես ընդգծել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված՝ խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքի բացարձակ բնույթը 26 ։ Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած մոտեցումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խոշտանգումների

արգելքի

բացարձակ

բնույթը

ենթադրում

է

ոչ

միայն

խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կիրառումից ձեռնպահ մնալու, այլ նաև որոշակի պոզիտիվ գործողություններ կատարելու պետության պարտականությունը։ Մասնավորապես, արձանագրվել է, որ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու (վիճելի բողոքիե կամ (վստահելի հայտարարությանե կամ այլ բավարար չափով որոշակի նշանների 27 առկայության դեպքում ծագում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ կատարելու քննություն, որի արդյունավետությունն ապահովելու համար այն պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։ Այսպես, Վարտգեզ Գասպարիի վերաբերյալ կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ 26

Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արայիկ Գզոյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԱՔԴ/0049/01/09 որոշման 22-րդ կետը, Վարտգեզ Գասպարիի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԱՔԴ/0190/11/16 որոշման 19-րդ կետը:

27 Նշված

հատկանիշների մասին տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վարտգեզ Գասպարիի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԱՔԴ/0190/11/16 որոշման 19-րդ կետում։

16

խոշտանգումների վերաբերյալ գործերով արդյունավետ քննություն կատարելու չափանիշներն են.

ա)

քննություն

իրականացնող

մարմինների

անկախությունը

և

անաչառությունը28,

բ) իրավասու մարմինները պետք է գործեն պատշաճ արագությամբ29, գ)

քննություն

իրականացնող

մարմինները

պետք

է

օժտված

լինեն

համապատասխան փաստերը հաստատելու, մեղավոր անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու լիարժեք իրավասությամբ30,

դ) պետք է կատարվի մանրամասն քննություն, որն անհրաժեշտ է գործով ապացույցներն ապահովելու համար31,

ե) պետք է ապահովվի քննության նկատմամբ հասարակական հսկողությունը և տուժողի արդյունավետ ներգրավվածությունը քննությանը32։

Վճռաբեկ դատարանն ընդգծել է նաև, որ քննություն կատարելու պետության պոզիտիվ պարտականությունը ենթադրում է, որ քննությունը պետք է լինի արագ և մանրամասն։ Դա նշանակում է, որ տեղի ունեցածը բացահայտելու նպատակով իրավասու մարմինները պետք է իրականացնեն լուրջ ջանքեր և քննությունն ավարտելիս կամ իրենց որոշումները պատճառաբանելիս չհենվեն շտապողական

28 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ogur v. Turkey գործով Մեծ պալատի՝ 1999

թվականի մայիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 21594/93, կետեր 91-92, Mehmet Emin Yuksel v. Turkey գործով 2004 թվականի հուլիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 40154/98, կետ 37, Ergi v. Turkey գործով 1998 թվականի հուլիսի 28-ի վճիռը, կետեր 83-84։

29

Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mikheev v. Russia գործով 2006 թվականի հունվարի 26-ի վճիռը, գանգատ թիվ 77617/01, կետ 109։

30 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Hugh Jordan v. the UK գործով 2001 թվականի

մայիսի 4-ի վճիռը, գանգատ թիվ 24746/94, կետեր 125-130, Bati and Others v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 136, Amine Guzel v. Turkey գործով 2013 թվականի սեպտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 41844/09, կետ 39։ 31 Տե՛ս

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bati and Others v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 134։ 32 Տե՛ս

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bati and Օthers v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 137, mutatis mutandis, Ogur v. Turkey գործով Մեծ պալատի 1999 թվականի մայիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 21594/93, կետ 92, Ognyanova and Choban v. Bulgaria գործով 2006 թվականի փետրվարի 23-ի վճիռը, գանգատ թիվ 46317/99, կետ 107, Khadzhialiyev and Others v. Russia գործով 2008 թվականի նոյեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 3013/04, կետ 106։

17

կամ թույլ պատճառաբանված եզրահանգումների վրա33։ Նրանք պետք է կատարեն իրենց համար հասու բոլոր ողջամիտ քայլերը, որպեսզի ապահովեն դեպքի հետ կապված

ապացույցները,

ներառյալ,

ի

թիվս

այլոց,

ականատեսների

հարցաքննությունը և բժշկական ապացույցները34։ Քննության ցանկացած թերություն, որը

հարցականի

տակ

է

դնում

վնասվածքների

պատճառները

կամ

պատասխանատու անձանց պարզելու կարողությունը, վտանգում է այս չափանիշի իրագործումը35։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հաշվի առնելով քննության մանրամասն լինելու չափանիշին համապատասխանելու համար անհրաժեշտ

դատավարական

գործողությունների

սպառիչ

սահմանման

անհնարինությունը, որպես այդպիսի քննության չափանիշներ են հանդիսանում (լուրջ ջանքեր գործադրելըե կամ (բոլոր ողջամիտ քայլերն իրականացնելըե36։

22. Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նկատել, որ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի դեպքերի կապակցությամբ արդյունավետ քննություն կատարելու անհրաժեշտությանն անդրադարձ է կատարել նաև Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ նաև՝ ՄԻՊ)` որպես ազգային կանխարգելման մեխանիզմի գործունեության վերաբերյալ վերջին տարիներին հրապարակվող տարեկան զեկույցներում։ Մասնավորապես, ՄԻՊ-ը նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի դեմ մի շարք գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռները, ինչպես նաև խոշտանգման դեպքերի քննության վիճակագրական տվյալները՝ խոշտանգման դեպքերում պետության պոզիտիվ պարտականության ապահովման տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն

33 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Assenov and Others v. Bulgaria գործով 1998

թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 24760/94, կետ 103, Bati and Others v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 136 34 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Tanrkulu v. Turkey գործով Մեծ պալատի

1999 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 23763/94, կետ 104, Gul v. Turkey գործով 2000 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 22676/93, կետ 89։ 35 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Boicenco v. Moldova գործով 2006 թվականի

հուլիսի 11-ի վճիռը, գանգատ թիվ 41088/05, կետ 123։

36 Տե'ս

Վճռաբեկ դատարանի՝ Վարտգեզ Գասպարիի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԱՔԴ/0190/11/16 որոշման 23-25-րդ կետերը:

18

ունի խոշտանգման դեպքերի արդյունավետ քննությունը37: Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ անձի նկատմամբ վատ վերաբերմունքի և վերջինիս խոցելիությունն ու իրավունքների չապահովման ռիսկն ավելի մեծ է հենց գործի քննության

սկզբնական

փուլում։

Խոշտանգումների

և

անմարդկային

կամ

արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական

կոմիտեի`

իրականացված

Եվրոպայի

ուսումնասիրության

խորհրդի

անդամ

արդյունքում

պետություններում

կատարված

դիտարկման

համաձայն` անձի նկատմամբ վատ վերաբերմունքի և վերջինիս խոցելիությունն ու իրավունքների չապահովման ռիսկի գործոնը մեծ է հանցանքի կատարման մեջ կասկածվող անձին արգելանքի վերցնելու ժամանակահատվածում 38 : Նշվածն արձանագրել է նաև Միավորված ազգերի կազմակերպության` Խոշտանգումների դեմ կոմիտեն` Հայաստանի վերաբերյալ 4-րդ պարբերական զեկույցի եզրափակիչ դիտարկումներում և իր մտահոգությունը հայտնել անձին արգելանքի վերցնելիս խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու պնդումների առնչությամբ39։ Միևնույն

ժամանակ,

Խոշտանգումների

դիտարկումներում

հայտնել

վերաբերմունքի

ենթարկվելու

է,

որ

դեմ

կոմիտեն

Հայաստանում

դեպքերի

քննության

իր

եզրափակիչ

խոշտանգման

և

վատ

արդյունավետությունը

բարձրացնելու համար անհրաժեշտ է`

ա) ապահովել խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթադրյալ զոհերի օպերատիվ

բժշկական

զննումը,

որպեսզի

ճշգրիտ

արձանագրվեն

նրանց

վնասվածքները և ստացվեն կարևոր ապացույցներ՝ հետագա քննության համար, բ)

ենթադրյալ

խոշտանգումների

կամ

վատ

վերաբերմունքի

քննության

նպատակահարմարությունը որոշելիս ապահովել ապացուցման վերաբերելի և ողջամիտ չափորոշիչներ,

37 Տե՛ս Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման

ազգային մեխանիզմի` 2017 թվականի գործունեության վերաբերյալ 2018 թվականի զեկույցը, ինչպես նաև 2018 թվականի գործունեության վերաբերյալ 2019 թվականի զեկույցը։ 38 Տե՛ս Preventing police torture and other forms of ill-treatment – reflections on good practices and emerging

approaches, 28th General Report of the CPT, CPT/Inf(2019)9-part, April 26, 2019, կետ 64: 39 Տե՛ս

Committee against Torture, Concluding observations on the fourth periodic report of Armenia, CAT/C/ARM/CO/4, Adopted by the Committee at its fifty-ninth session (7 November-7 December 2016), կետ 17:

19

գ) ամրապնդել կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարին ուղղված միջոցառումները,

որոնք

կարող

են

խոչընդոտել

արդյունավետ

քննությանը,

հետապնդմանը և պատժմանը` կապված խոշտանգման և վատ վերաբերմունքի գործողությունների հետ,

դ) ամրապնդել Հատուկ քննչական ծառայության քննչական կարողություններն ու անկախությունը` ապահովելու համար, որ անհապաղ իրեն տրամադրվեն խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր բողոքները, ներառյալ ազատությունից զրկված անձանց նման պնդումները, և որ բոլոր պնդումները խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ օպերատիվ, անաչառ, մանրակրկիտ և արդյունավետ քննվեն, իսկ դրանց կատարման մեջ կասկածվողները պատշաճ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 սեպտեմբերի, 2019 թ.
Գործի #:
ԵԱՔԴ/0172/11/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել