ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 45 — Դատարանների , Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին , Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին , Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամներին , օպերատիվ-հետախուզական միջոցառ
Ամփոփում
Հոդված 45. Դատարանների , Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին , Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին , Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամներին , օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորներին և վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին գործերի բաշխման առանձնահատկությունները (վերնագիրը խմբ. 03.02.21 ՀՕ-265-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-151-Ն, 23.12.22 ՀՕ-575-Ն ) 1. Հավասարաչափ բաշխման չափանիշներից
Ամբողջ Տեքստ
Հոդված 45. Դատարանների , Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին , Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին , Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամներին , օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորներին և վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին գործերի բաշխման առանձնահատկությունները (վերնագիրը խմբ. 03.02.21 ՀՕ-265-Ն, փոփ.
09.06.22 ՀՕ-151-Ն, 23.12.22 ՀՕ-575-Ն ) 1. Հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանվում են հետևյալ նվազեցումները.
1) 10 տոկոս՝ Ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Ուսումնական հարցերի հանձնաժողով) անդամների համար.
2) 25 տոկոս՝ Էթիկայի և կարգապահական հարցերի, ինչպես նաև դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների անդամների համար.
3) 25 տոկոս՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահների համար.
4) 30 տոկոս՝ մասնագիտացված դատարանների նախագահների համար.
5) 35 տոկոս՝
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների նախագահների համար.
5.1) 50 տոկոս՝ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների համար.
5.2) 60 տոկոս՝ Վճռաբեկ դատարանի նախագահի համար.
6) 95 տոկոս՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների համար:
2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրված դատավորի անուն-ազգանունը հանվում է գործերի բաշխման ցուցակից Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետով: 2.1. (մասն ուժը կորցրել է 23.12.22 ՀՕ-575-Ն ) 3. Սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված միջնորդություններ քննող դատավորների համար Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ : (45-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն, խմբ.
03.02.21 ՀՕ-265-Ն, լրաց.
14.04.21 ՀՕ-331-Ն, փոփ.
09.02.22 ՀՕ-22-Ն, 09.06.22 ՀՕ-151-Ն, փոփ., խմբ.
23.12.22 ՀՕ-575-Ն ) (25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) (03.02.21 ՀՕ-265-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) (14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ( 09.02.22 ՀՕ-22-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 23.12.22 ՀՕ-575-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
