ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 49 — Դատապարտյալի նյութակենցաղային ապահովումը և բժշկական օգնությունն ու սպասարկումը 1.
Ամփոփում
Հոդված 49. Դատապարտյալի նյութակենցաղային ապահովումը և բժշկական օգնությունն ու սպասարկումը 1. Դատապարտյալի նյութակենցաղային ապահովումը և բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են ազատազրկման դատապարտված անձի համար՝ սույն օրենսգրքի 79-րդ հոդվածով և 18-րդ գլխով սահմանված կարգով։ 2. Կարճաժամկետ ազատազրկման կատարման ժամանակահատվածն ընդհանուր զինվորական ծառայության և հերթական զինվորական կոչում ստանալու համար անհրաժեշտ ծառայության ժամկետի մեջ
Ամբողջ Տեքստ
Հոդված 49. Դատապարտյալի նյութակենցաղային ապահովումը և բժշկական օգնությունն ու սպասարկումը 1. Դատապարտյալի նյութակենցաղային ապահովումը և բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են ազատազրկման դատապարտված անձի համար՝ սույն օրենսգրքի 79-րդ հոդվածով և 18-րդ գլխով սահմանված կարգով։
2. Կարճաժամկետ ազատազրկման կատարման ժամանակահատվածն ընդհանուր զինվորական ծառայության և հերթական զինվորական կոչում ստանալու համար անհրաժեշտ ծառայության ժամկետի մեջ չի հաշվակցվում։
3. Կարճաժամկետ ազատազրկման կատարման ժամանակ դատապարտված զինծառայողը չի կարող ներկայացվել հերթական զինվորական կոչման, բարձրացվել պաշտոնում, տեղափոխվել ծառայության նոր վայր, ինչպես նաև ազատվել զինվորական ծառայությունից, բացառությամբ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքերի։
4. Կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների նյութակենցաղային և բժշկական օգնության և սպասարկման ապահովումն իրականացվում է զինվորական կանոնագրքերով սահմանված չափանիշներով։
5. Կարճաժամկետ ազատազրկման դատապարտված և հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող զինծառայողները պահակախմբի հսկողությամբ տեղափոխվում են զինծառայողների համար նախատեսված առողջապահական հիմնարկներ և պահվում են հատուկ հիվանդասենյակներում, իսկ անհնարինության դեպքում զինծառայողների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկներում։ Գ Լ ՈՒ Խ 14 ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
