ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 51 — Կողմերի բացատրությունները 1.
Ամփոփում
Հոդված 51. Կողմերի բացատրությունները 1. Նախագահողը կողմերին առաջարկում է բացատրություններ տալ քննվող գործի հանգամանքների մասին և ներկայացնել իրենց դիրքորոշումները հիմնավորող փաստարկներ: 2. Սահմանադրական դատարանը կողմերի բացատրությունները լսում է ամբողջ ծավալով: 3. Կողմերն իրավունք չունեն իրենց ելույթներն օգտագործելու քաղաքական հայտարարությունների համար: 4. Կողմի բացատրություններից հետո նրան կարող են հարցեր տալ Սահմանադրական դատարանի դատավորները,
Ամբողջ Տեքստ
Հոդված 51. Կողմերի բացատրությունները 1. Նախագահողը կողմերին առաջարկում է բացատրություններ տալ քննվող գործի հանգամանքների մասին և ներկայացնել իրենց դիրքորոշումները հիմնավորող փաստարկներ:
2. Սահմանադրական դատարանը կողմերի բացատրությունները լսում է ամբողջ ծավալով:
3. Կողմերն իրավունք չունեն իրենց ելույթներն օգտագործելու քաղաքական հայտարարությունների համար:
4. Կողմի բացատրություններից հետո նրան կարող են հարցեր տալ Սահմանադրական դատարանի դատավորները, մյուս կողմը, իսկ դատարանի թույլտվությամբ՝ նաև փորձագետը:
5. Փաստերի վերաբերյալ կողմերի բացատրություններում ներկայացվող տեղեկություններն ապացուցողական նշանակություն չունեն: Փաստերի վերաբերյալ կողմը կարող է ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ հայտնել միայն սույն օրենքի 52-րդ հոդվածով նախատեսված կարգով:
6. Կողմերն իրենց բացատրությունների գրավոր տեքստը բացատրություններ տալուց հետո կարող են տրամադրել Սահմանադրական դատարանին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
