ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 436 — Շինությունների և փաստաթղթերի անձեռնմխելիությունը 1.
Ամփոփում
Հոդված 436. Շինությունների և փաստաթղթերի անձեռնմխելիությունը 1. Դիվանագիտական ներկայացուցչության զբաղեցրած շենքը, դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի նստավայրը, դիվանագիտական անձնակազմի անդամների բնակելի շինությունները, նրանց գույքը և փոխադրամիջոցներն անձեռնմխելի են: Այդ շինություններ մուտք գործել, ինչպես նաև այնտեղ ապացուցողական և վարութային այլ գործողություններ կատարել թույլատրվում է միայն դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի կամ այդ
Ամբողջ Տեքստ
Հոդված 436. Շինությունների և փաստաթղթերի անձեռնմխելիությունը 1. Դիվանագիտական ներկայացուցչության զբաղեցրած շենքը, դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի նստավայրը, դիվանագիտական անձնակազմի անդամների բնակելի շինությունները, նրանց գույքը և փոխադրամիջոցներն անձեռնմխելի են: Այդ շինություններ մուտք գործել, ինչպես նաև այնտեղ ապացուցողական և վարութային այլ գործողություններ կատարել թույլատրվում է միայն դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի կամ այդ պաշտոնն զբաղեցնող անձի համաձայնությամբ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները փոխադարձության սկզբունքի հիման վրա տարածվում են դիվանագիտական ներկայացուցչության վարչական-տեխնիկական անձնակազմի աշխատակիցների և նրանց ընտանիքների հետ համատեղ բնակվող անդամների զբաղեցրած բնակելի շինությունների վրա, եթե նշված անձինք և նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն և մշտապես չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում:
3. Հյուպատոսական հիմնարկների զբաղեցրած շենքը և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների նստավայրը փոխադարձության սկզբունքի հիման վրա անձեռնմխելի են: Այդ շինություններ մուտք գործելը, ինչպես նաև այնտեղ ապացուցողական և վարութային այլ գործողություններ կատարելը թույլատրվում են միայն դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկների ղեկավարների խնդրանքով կամ համաձայնությամբ:
4. Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների արխիվը, փաստաթղթերը, պաշտոնական գրությունները անձեռնմխելի են: Դիվանագիտական փոստը չի կարող վերահսկվել կամ առգրավվել:
5. Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների համաձայնությունը սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված դեպքերում վարույթն իրականացնող մարմիններն ստանում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
6. Սույն հոդվածով սահմանված շինություններում զննությունը, խուզարկությունը, առգրավումը, ձերբակալումը և կալանավորումը կատարվում են հսկող դատախազի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի ներկայությամբ: Գ Լ ՈՒ Խ 53 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
