ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 237 — Անձնական խուզարկությունը 1.
Ամփոփում
Հոդված 237. Անձնական խուզարկությունը 1. Անձնական խուզարկություն կատարվում է այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձի հագուստի մեջ, նրա մոտ գտնվող իրերում կամ նրա մարմնի վրա կարող են լինել ենթադրյալ հանցագործությանն առնչվող առարկաներ, նյութեր կամ փաստաթղթեր: 2. Առանց առանձին որոշման` անձնական խուզարկության կարող է ենթարկվել` 1) հանցագործության մեջ կասկածվող անձը` իրավասու մարմին կամ վարույթն իրականացնող մարմին բերելու նպատակով ազատո
Ամբողջ Տեքստ
Հոդված 237. Անձնական խուզարկությունը 1. Անձնական խուզարկություն կատարվում է այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձի հագուստի մեջ, նրա մոտ գտնվող իրերում կամ նրա մարմնի վրա կարող են լինել ենթադրյալ հանցագործությանն առնչվող առարկաներ, նյութեր կամ փաստաթղթեր:
2. Առանց առանձին որոշման` անձնական խուզարկության կարող է ենթարկվել` 1) հանցագործության մեջ կասկածվող անձը` իրավասու մարմին կամ վարույթն իրականացնող մարմին բերելու նպատակով ազատությունից նրան փաստացի զրկելու պահին կամ բերելուց անմիջապես հետո. 2) մեղադրյալը` սույն օրենսգրքով սահմանված դեպքերում ազատությունից նրան փաստացի զրկելու պահին. 3) բնակարանում կամ այլ վայրում խուզարկությանը մասնակցող անձը, եթե այդ ընթացքում ի հայտ են գալիս հիմքեր ողջամտորեն ենթադրելու, որ այդ անձն իր մոտ կարող է ունենալ այն առարկաները, նյութերը կամ փաստաթղթերը, որոնք հայտնաբերելու նպատակով կատարվում է խուզարկությունը, կամ այնպիսի իրեր, որոնք ողջամտորեն վկայում են ենթադրյալ հանցանքի կատարման մասին:
3. Այն դեպքում, երբ քննիչն իրավասու չէ ներկա լինելու մերկացմամբ զուգորդվող անձնական խուզարկությանը, խուզարկվողի հագուստի մեջ կամ նրա մարմնի վրա ենթադրյալ հանցագործությանն առնչվող առարկաների, նյութերի կամ փաստաթղթերի որոնումը քննիչի հանձնարարությամբ կատարվում է բժշկության բնագավառի ձեռնհաս փորձագետի կամ խուզարկվողի հետ նույն սեռի այլ քննիչի կամ հետաքննիչի կողմից:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
