Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 788 — Հանձնարարության պայմանագրի դադարելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 788AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 788 — Հանձնարարության պայմանագրի դադարելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 788. Հանձնարարության պայմանագրի դադարելը 1. Բացի պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերից, հանձնարարության պայմանագիրը դադարում է նաև որպես հետևանք` 1) հանձնարարողի կողմից հանձնարարությունը վերացնելու. 2) հանձնակատարի հրաժարվելու. 3) հանձնարարողի կամ հանձնակատարի մահվան, նրանցից որևէ մեկին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու: 2. Հանձնարարողն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերացնել հանձնարարությունը, իսկ

Ամբողջ Տեքստ

Հոդված 788. Հանձնարարության պայմանագրի դադարելը 1. Բացի պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերից, հանձնարարության պայմանագիրը դադարում է նաև որպես հետևանք` 1) հանձնարարողի կողմից հանձնարարությունը վերացնելու. 2) հանձնակատարի հրաժարվելու. 3) հանձնարարողի կամ հանձնակատարի մահվան, նրանցից որևէ մեկին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու:

2. Հանձնարարողն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերացնել հանձնարարությունը, իսկ հանձնակատարը` հրաժարվել այն կատարելուց: Այդ իրավունքից հրաժարվելու մասին համաձայնությունն առոչինչ է:

3. Հանձնակատարի` որպես առևտրային ներկայացուցչի, գործողություններ նախատեսող հանձնարարության պայմանագրից հրաժարվող կողմը պարտավոր է ոչ ուշ, քան երեսուն օր առաջ ծանուցել մյուս կողմին պայմանագրի դադարման մասին, եթե ավելի երկար ժամկետ նախատեսված չէ պայմանագրով: Առևտրային ներկայացուցիչ-իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում հանձնարարողն իրավունք ունի հանձնարարությունը վերացնել առանց նախնական ծանուցման:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել