ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 10 — Անտառների դասակարգումը՝ ըստ հիմնական նպատակային նշանակության 1.
Ամփոփում
Հոդված 10. Անտառների դասակարգումը՝ ըստ հիմնական նպատակային նշանակության 1. Հայաստանի Հանրապետությունում անտառները, անկախ սեփականության ձևից, ըստ իրենց հիմնական նպատակային նշանակության՝ դասակարգվում են` ա) պաշտպանական նշանակության. բ) հատուկ նշանակության. գ) արտադրական նշանակության: Ըստ հիմնական նպատակային նշանակության՝ անտառների դասակարգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 2. Ոչ պետական անտառների նպատակային նշանակության
Ամբողջ Տեքստ
Հոդված 10. Անտառների դասակարգումը՝ ըստ հիմնական նպատակային նշանակության 1. Հայաստանի Հանրապետությունում անտառները, անկախ սեփականության ձևից, ըստ իրենց հիմնական նպատակային նշանակության՝ դասակարգվում են` ա) պաշտպանական նշանակության. բ) հատուկ նշանակության. գ) արտադրական նշանակության: Ըստ հիմնական նպատակային նշանակության՝ անտառների դասակարգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Ոչ պետական անտառների նպատակային նշանակության փոփոխման դեպքում պետության կամ համայնքի կարիքների համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով սեփականատիրոջը փոխհատուցվում են պատճառված վնասները և կորուստները, եթե անտառների նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ չի փոփոխվում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
