Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 13 — Պրոբացիայի ծառայությունում ծառայության համար ներկայացվող հիմնական պահանջները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 13AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 13 — Պրոբացիայի ծառայությունում ծառայության համար ներկայացվող հիմնական պահանջները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 13. Պրոբացիայի ծառայությունում ծառայության համար ներկայացվող հիմնական պահանջները 1. Պրոբացիայի ծառայությունում որպես պրոբացիայի ծառայող ծառայության կարող է անցնել Պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատես

Ամբողջ Տեքստ

Հոդված 13. Պրոբացիայի ծառայությունում ծառայության համար ներկայացվող հիմնական պահանջները 1. Պրոբացիայի ծառայությունում որպես պրոբացիայի ծառայող ծառայության կարող է անցնել Պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից)։

2. Պրոբացիայի ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

3. Պրոբացիայի ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի հարուցվել ոչ ռեաբիլիտացնող հիմքով, կամ որը դատապարտվել է դիտավորյալ հանցանք կատարելու համար՝ անկախ դատվածությունը վերացված կամ մարված լինելու հանգամանքից, կամ եթե առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել