Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 9 — Հարկի և վճարի սահմանման ընդհանուր պայմանները 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 9AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 9 — Հարկի և վճարի սահմանման ընդհանուր պայմանները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 9. Հարկի և վճարի սահմանման ընդհանուր պայմանները 1. Հարկը և վճարը համարվում են սահմանված միայն այն դեպքում, երբ սահմանված են հետևյալ տարրերը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի. 1) հարկ վճարողների շրջանակը. 2) հարկման օբյեկտը. 3) հարկման բազան. 4) հարկի դրույքաչափը. 5) հարկի հաշվարկման կարգը. 6) հարկի վճարման կարգը և ժամկետները: 2. Հարկի և բնօգտագործման վճարի սահմանման համար անհրաժեշտ տարրերը սահմանվում են Օրենսգրքով: 3

Ամբողջ Տեքստ

Հոդված 9. Հարկի և վճարի սահմանման ընդհանուր պայմանները 1. Հարկը և վճարը համարվում են սահմանված միայն այն դեպքում, երբ սահմանված են հետևյալ տարրերը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի. 1) հարկ վճարողների շրջանակը. 2) հարկման օբյեկտը. 3) հարկման բազան. 4) հարկի դրույքաչափը. 5) հարկի հաշվարկման կարգը. 6) հարկի վճարման կարգը և ժամկետները:

2. Հարկի և բնօգտագործման վճարի սահմանման համար անհրաժեշտ տարրերը սահմանվում են Օրենսգրքով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում Օրենսգրքով նախատեսված՝ բնօգտագործման վճարից տարբերվող այլ վճարների վրա, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ հարկի սահմանման տարրերին վերաբերող՝ Օրենսգրքի 10-12-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածներով սահմանված կարգավորումները, բացառությամբ Օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորման, կիրառվում են նաև բնօգտագործման վճարի մասով:

5. Օրենսգրքի 6-7-րդ, 67-72-րդ և 76-80-րդ գլուխներով հարկի համար սահմանված այն կարգավորումները, որոնք չեն վերաբերում սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ հարկի սահմանման տարրերին, կիրառվում են նաև Օրենսգրքով նախատեսված վճարների մասով: (9-րդ հոդվածը լրաց. 15.06.22 ՀՕ-149-Ն ) ( 15.06. 22 ՀՕ-149-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել