ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 431 — Զինվորական էշելոնի պետի` մատակարարման գծով օգնականը պարտավոր է` - զորամասի շտաբում ստանալ զինվորական էշելոնի անձնակազմը պարենով, գույքով ապահովելու և փոխադրման ժամանակ դրանց հաշվառ
Ամփոփում
Հոդված 431. Զինվորական էշելոնի պետի` մատակարարման գծով օգնականը պարտավոր է` - զորամասի շտաբում ստանալ զինվորական էշելոնի անձնակազմը պարենով, գույքով ապահովելու և փոխադրման ժամանակ դրանց հաշվառման համար նախատեսված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը. - ապահովել մեկնման կետում պարենի ստացումը սահմանված չափերով և նրա տեղափոխումը էշելոնով, ինչպես նաև պաշարի համալրումը ճանապարհին, ապահովել լավորակ սնունդ և սահմանված նորմայով մթերաբաժնի հասցնելը յուրաքանչյուր
Ամբողջ Տեքստ
Հոդված 431. Զինվորական էշելոնի պետի` մատակարարման գծով օգնականը պարտավոր է` - զորամասի շտաբում ստանալ զինվորական էշելոնի անձնակազմը պարենով, գույքով ապահովելու և փոխադրման ժամանակ դրանց հաշվառման համար նախատեսված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը. - ապահովել մեկնման կետում պարենի ստացումը սահմանված չափերով և նրա տեղափոխումը էշելոնով, ինչպես նաև պաշարի համալրումը ճանապարհին, ապահովել լավորակ սնունդ և սահմանված նորմայով մթերաբաժնի հասցնելը յուրաքանչյուր զինծառայողին, էշելոնում խոհանոցների բացակայության դեպքում կազմակերպել տաք սննդի ստացումը զինվորական պարենային կետերից. - խոհանոցները և մարդատար վագոնները ապահովել վառելիքով, ջրով, գույքով, ամանեղենով և հրդեհամարիչ միջոցներով. - էշելոնի բժշկի հետ համատեղ կատարել էշելոնի խոհանոցներում տաք սննդի պատրաստման համար անհրաժեշտ մթերքների բաշխումը և այն հաստատման ներկայացնել էշելոնի պետին. - կազմակերպել մարդատար վագոնների սարքավորումների ճիշտ օգտագործումը, հետևել վագոններում (նավի մարդատար շինություններում) հրդեհամարիչ միջոցների և ջեռուցիչ սարքերի սարքինությանը. - կազմակերպել էշելոնի անձնակազմի բաղնիքալվացքային սպասարկում: Վ ԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
