Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 548 — Պետական պայմանագիրը կատարելու կամ լուծելու կապակցությամբ պատճառված վնասները հատուցելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 548AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 548 — Պետական պայմանագիրը կատարելու կամ լուծելու կապակցությամբ պատճառված վնասները հատուցելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 548. Պետական պայմանագիրը կատարելու կամ լուծելու կապակցությամբ պատճառված վնասները հատուցելը 1. Մատակարարին (կատարողին) պետական պայմանագրի կատարման կապակցությամբ պատճառված վնասները հատուցում է պետական պատվիրատուն` պետական պայմանագրին համապատասխան, ապրանքը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պետական կարիքների համար ապրանքների մատակարարման մասին օրենքներով կամ պետական պայմանագրով: 2. Այն դեպքում, երբ պե

Ամբողջ Տեքստ

Հոդված 548. Պետական պայմանագիրը կատարելու կամ լուծելու կապակցությամբ պատճառված վնասները հատուցելը 1. Մատակարարին (կատարողին) պետական պայմանագրի կատարման կապակցությամբ պատճառված վնասները հատուցում է պետական պատվիրատուն` պետական պայմանագրին համապատասխան, ապրանքը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պետական կարիքների համար ապրանքների մատակարարման մասին օրենքներով կամ պետական պայմանագրով:

2. Այն դեպքում, երբ պետական պայմանագրի կատարման կապակցությամբ մատակարարի (կատարողի) կրած վնասները չեն հատուցվում պետական պայմանագրին համապատասխան, մատակարարը (կատարողը) իրավունք ունի հրաժարվել պետական պայմանագիրը կատարելուց և պահանջել հատուցելու պետական պայմանագրի լուծմամբ առաջացած վնասները:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմքերով պետական պայմանագիրը լուծվելու դեպքում մատակարարն իրավունք ունի հրաժարվել պետական պայմանագիրը կատարելուց: Մատակարարի հրաժարվելու հետևանքով գնորդին պատճառված վնասները հատուցում է պետական պատվիրատուն:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել