Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 387 — Վճռաբեկության կարգով բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 387AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 387 — Վճռաբեկության կարգով բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 387. Վճռաբեկության կարգով բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը 1. Վճռաբեկության կարգով բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոփոխվում է, եթե՝ 1) ճիշտ չի կիրառվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը. 2) ճիշտ չի կիրառվել նյութական օրենքը. 3) առկա է քրեադատավարական օրենքի էական խախտում. 4) նշանակված պատիժը չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը և մեղադրյալի անձին. 5) առկա է որևէ փաստական կամ իրավական

Ամբողջ Տեքստ

Հոդված 387. Վճռաբեկության կարգով բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը 1. Վճռաբեկության կարգով բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոփոխվում է, եթե՝ 1) ճիշտ չի կիրառվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը. 2) ճիշտ չի կիրառվել նյութական օրենքը. 3) առկա է քրեադատավարական օրենքի էական խախտում. 4) նշանակված պատիժը չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը և մեղադրյալի անձին. 5) առկա է որևէ փաստական կամ իրավական հանգամանք, որի հաշվառմամբ բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ:

2. Պարզելով, որ միջազգային պայմանագիրը ճիշտ կիրառված չէ, Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է ստորադաս դատարանի դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության, կամ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին, կամ փոփոխում է դատական ակտը:

3. Պարզելով, որ մեղադրյալի արարքի իրավական գնահատականը ճիշտ չէ, կամ մեղադրյալի նկատմամբ նշանակվել է նրան վերագրվող հանցագործության համար օրենքով չնախատեսված պատժատեսակ կամ պատժաչափ, կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը սխալ է հաշվարկվել, Վճռաբեկ դատարանը բեկանում է ստորադաս դատարանի դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության, կամ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին, կամ փոփոխում է դատական ակտը:

4. Պարզելով, որ թույլ է տրվել նյութական օրենքի, ներառյալ գույքային հայցը լուծելու առումով, այլ ոչ ճիշտ կիրառում, Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է ստորադաս դատարանի դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության, կամ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին, կամ փոփոխում է դատական ակտը:

5. Պարզելով, որ թույլ է տրվել սույն օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտում, Վճռաբեկ դատարանը բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` կարճելով վարույթը կամ դադարեցնելով քրեական հետապնդումը:

6. Պարզելով, որ թույլ է տրվել սույն օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի 2-12-րդ կետերով նախատեսված խախտում, Վճռաբեկ դատարանը բեկանում է ստորադաս դատարանի դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

7. Պարզելով, որ թույլ է տրվել քրեադատավարական օրենքի այլ էական խախտում, Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է ստորադաս դատարանի դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության, կամ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին, կամ փոփոխում է դատական ակտը:

8. Պարզելով, որ պատիժ նշանակելիս կամ պատժի կրման հարցը լուծելիս հաշվի չի առնվել պատիժը մեղմացնող կամ ծանրացնող կամ հանցագործության վտանգավորությունը կամ մեղադրյալի անձը բնութագրող որևէ հանգամանք, որի արդյունքով նշանակվել է անարդարացի` ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ պատիժ, Վճռաբեկ դատարանը փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը` մեղմացնելով կամ խստացնելով պատիժը կամ այլ կերպ լուծելով պատժի կրման հարցը` ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով:

9. Պարզելով, որ առկա է այնպիսի փաստական կամ իրավական հանգամանք, այդ թվում` իրավունքի զարգացմանը վերաբերող հանգամանք, որի հաշվառմամբ բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ, Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է ստորադաս դատարանի դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության, կամ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին, կամ փոփոխում է դատական ակտը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել