ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 76 — Հանրաքվեների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը 1.
Ամփոփում
Հոդված 76. Հանրաքվեների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը 1. Սույն հոդվածով նշված գործերով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովի խմբակցությունը հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ հինգերորդ օրը, մինչև ժամը 18:00-ն: 2. Սույն հոդվածով նշված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ 3. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրավասու
Ամբողջ Տեքստ
Հոդված 76. Հանրաքվեների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը 1. Սույն հոդվածով նշված գործերով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովի խմբակցությունը հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ հինգերորդ օրը, մինչև ժամը 18:00-ն:
2. Սույն հոդվածով նշված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
3. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրավասու է իր որոշումն ընդունելու համար անհրաժեշտ ապացույցներ (փաստերի վերաբերյալ տեղեկություններ) ձեռք բերելը հանձնարարելու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում՝ դատարաններին և դատախազության մարմիններին, անհրաժեշտության դեպքում` նաև իր աշխատակազմի աշխատողներին: Ներկայացված ապացույցները ենթակա են հետազոտման Սահմանադրական դատարանի կողմից՝ սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Սահմանադրական դատարանն իրավասու է նաև ձևավորելու աշխատանքային խումբ` ներգրավելով համապատասխան ոլորտի փորձագետների:
4. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է
բանավոր ընթացակարգով:
5. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելու պահից 50 օրվա ընթացքում:
6. Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 30 օրով:
7. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը. 1) հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը թողնել ուժի մեջ. 2) անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը և հանրաքվեի դրված նախագիծը համարել ընդունված կամ անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
