ԵԿԴ/2063/02/11
Ամփոփում
քննելով <<Բրիթիշ Միդլենդ Էյրուեյզ Լիմիթեդ>> ընկերության ներկայացուցիչ Արսեն Թավադյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի <<Զվարթնոց>> ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ <<Բրիթիշ Միդլենդ Էյրուեյզ Լիմիթեդ>> ընկերության (այսուհետ` Ընկերություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 65.412.500 ՀՀ դրամ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Է
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2063/02/11
Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան
Դատավորներ`
Ս. Միքայելյան
Հ. Ենոքյան
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2063/02/11
2017թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻ
2017 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով <<Բրիթիշ Միդլենդ Էյրուեյզ Լիմիթեդ>> ընկերության ներկայացուցիչ Արսեն Թավադյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի <<Զվարթնոց>>
ավիաօդերևութաբանական
կենտրոն
ՓԲԸ-ի
(այսուհետ`
Կազմակերպություն) ընդդեմ <<Բրիթիշ Միդլենդ Էյրուեյզ Լիմիթեդ>> ընկերության (այսուհետ` Ընկերություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 65.412.500 ՀՀ դրամ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) 02.05.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Կ. Չիլինգարյան, Ա. Պետրոսյան, Կ. Հակոբյան) 31.01.2013 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) 08.07.2014 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Լ. Գրիգորյան, Ա. Հունանյան, Մ. Հարթենյան) 12.03.2015 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.07.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 18.08.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.03.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.08.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Մովսիսյանը և Ընկերության ներկայացուցիչ Արսեն Թավադյանը 03.08.2017 թվականին Վճռաբեկ դատարան առձեռն ներկայացրել են 02.08.2017 թվականի հաշտության համաձայնությունը:
2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր, իսկ նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:
Ուսումնասիրելով Կազմակերպության ժամանակավոր պաշտոնակատար Ա. Մովսիսյանի և Ընկերության ներկայացուցչի 03.08.2017 թվականին առձեռն ներկայացրած 02.08.2017 թվականի հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
3
այն չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպության ժամանակավոր պաշտոնակատար Ա. Մովսիսյանի և Ընկերության ներկայացուցչի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հաստատել <<Զվարթնոց>> ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲԸ-ի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Մովսիսյանի և <<Բրիթիշ Միդլենդ Էյրուեյզ Լիմիթեդ>>
ընկերության
միջև
կնքված
02.08.2017
թվականի
հաշտության
համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.
<<Հաշտության համաձայնություն
ք. Երևան
02.08.2017թ.
<<Բրիթիշ Միդլենդ Էյրուեյզ Լիմիթեդ>> ընկերությունը (այսուհետ նաև` <<Ընկերություն>>), ի դեմս ներկայացուցիչ Արսեն Թավադյանի, ով գործում է լիազորագրի հիման վրա, մի կողմից, և <<Զվարթնոց>> ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲԸ-ն (այսուհետ նաև` <<Զվարթնոց>>), ի դեմս տնօրենի ժ/պ Ա. Մովսիսյանի, մյուս կողմից
Միասին անվանվելով՝ <<Կողմեր>>
Հիմք ընդունելով, որ՝
<<Զվարթնոցը>> 06.09.2011թ.-ին հայց է ներկայացրել ընդդեմ <<Ընկերության>>, Գործը ստացել է ԵԿԴ/2063/02/11 համարը,
<<Կողմերը>> փոխադարձ համաձայնվել են հաշտվել,
կնքեցին սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.
1. <<Կողմերը>> համաձայնվում են, որ <<Ընկերությունը>> <<Զվարթնոցին>> կվճարի 17.764.601 (տասնյոթ միլիոն յոթ հարյուր վաթսունչորս հազար վեց հարյուր մեկ) ՀՀ դրամ կամ դրան համարժեք այլ արժույթով գումարը, որը պետք է հաշվարկվի ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից վճարման օրը հրապարակված պաշտոնական փոխարժեքով (որից 2.746.601 (երկու միլիոն յոթ հարյուր քառասունվեց հազար վեց հարյուր մեկ) ՀՀ դրամը, որպես հատուցում <<Զվարթնոցի>> կողմից հայցադիմումի և վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումարի), որը կդիտարկվի որպես <<Զվարթնոցի>> հանդեպ ունեցած պարտավորությունների լրիվ և ամբողջական կատարում:
2. <<Ընկերությունը>> Հայաստանի Հանրապետությանը կվճարի նաև 131.935 (հարյուր երեսունմեկ հազար ինը հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ` որպես ավելացված հայցագնի` 26.211.000 ՀՀ դրամ գումարի դիմաց վերաքննիչ բողոքի համար չվճարված պետական տուրքի գումար:
3. <<Ընկերությունը>> կվճարի սույն հաշտության 1-ին կետում նշված գումարը դատական ակտը ուժի մեջ մտնելուց 10 (տասը) բանկային օրվա ընթացքում այն <<Զվարթնոցի>> հետևյալ հաշվեհամարներին փոխանցելու միջոցով <<Արդշինբանկ>> ՓԲԸ, Euro 2470649810760000, USD 2470601810770000. AMD 2470654230110000:
4. <<Կողմերը>> կիրականացնեն հաշտությունը հետևյալ գործընթացով`
4
ա) Սույն հաշտության համաձայնությունը կներկայացվի այն դատարան, որտեղ առկա է թիվ ԵԿԴ/2063/02/11 քաղաքացիական գործը,
բ) <<Կողմերը>> պետք է ներկայանան դատարան, հաստատեն հաշտության համաձայնությունը:
5. <<Զվարթնոցն>> ընդունում է և հայտարարում, որ սույն հաշտության համաձայնագրի 1-ին կետում նշված գումարի վճարմամբ դադարում են <<Ընկերության>>
իր
հանդեպ
ունեցած
բոլոր
պարտավորությունները,
և
<<Ընկերությունը>> պարտավոր չէ կատարել որևէ այլ տեսակի վճարում, այդ թվում որևէ տուժանքների, անհիմն հարստացումների, վնասների, դատական ծախսերի, փաստաբանի վարձատրությունների:
6. Սույն հաշտության համաձայնությունը համարվում է ամբողջական և վերջնական, լուծում և ազատում է ցանկացած և բոլոր հայցային պահանջներից, իրավունքներից, պահանջներից, գործողություններից, պարտավորություններից և դատական գործերից, որոնք <<Կողմերից>> որևէ մեկը ունի կամ կարող է ունենալ մյուս <<Կողմի>> կամ վերջինիս աֆիլացված անձանց նկատմամբ՝ առաջացած նախքան սույն հաշտության համաձայնության օրը կամ այդ ամսաթվին, և յուրաքանչյուր <<Կողմ>> նաև իր իրավահաջորդների և օրինական ժառանգորդների անունից սույնով համաձայնում է ամբողջովին ազատել և ընդմիշտ զերծ պահել մյուս <<Կողմին>> և դրա աֆիլացված անձանց կամ իր կամ վերջիններիս պաշտոնատար անձանց, տնօրեններին, գործակալներին,
աշխատակիցներին,
իրավահաջորդներին
և
օրինական
ժառանգորդներին բոլոր հայցային պահանջներից, իրավունքներից, պահանջներից, գործողություններից, պարտավորություններից և դատական գործերից, ցանկացած բնույթի, հայտնի կամ անհայտ, որոնք <<Կողմերից>> որևէ մեկը կարող է ունենալ այժմ կամ երբևէ ունեցել է կամ կարող է ունենալ ապագայում, և որոնք <<Կողմերից>> որևէ մեկը ներկայացրել է կամ կարող է ներկայացրած լինել կամ նպաստել է ներկայացվելուն որևէ խորհուրդ, դատարան, արբիտրաժային դատարան կամ Հայաստանում գտնվող որևէ վարչական գործակալություն, կամ ցանկացած այլ վայր սույն համաձայնության կնքումից առաջ, ներառյալ, սակայն չսահմանափակվելով, <<Ընկերության>> դեմ <<Զվարթնոցի>> ունեցած պահանջներից ծագող կամ դրանց հետ կապված հայցային պահանջներ կապված օդերևութաբանական ծառայությունների հետ:
7. Սույն հաշտության համաձայնությունը կազմված է 3 (երեք) հավասարազոր օրինակից` մեկ օրինակ իրավասու դատարանին հաստատման ներկայացնելու համար, մեկական օրինակ` <<Ընկերության>> և <<Զվարթնոցի>> համար:
8. Յուրաքանչյուր <<Կողմ>> ինքն է կրում իր փաստաբանի և դատական ծախսերը, այդ թվում որևէ <<Կողմ>> չի հատուցելու մյուս <<Կողմի>> կատարած պետական տուրքի վճարումները:
9. Սույն հաշտության համաձայնությամբ չկարգավորված հարաբերությունները կարգավորվելու են ՀՀ օրենսդրությամբ:
10. Սույն համաձայնությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: <<Ընկերության>> անունից
<<Զվարթնոցի>> անունից
Ա. Թավադյան (ստորագրություն)
Ա. Մովսիսյան (ստորագրություն, կնիք)>>:
2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2017 թվականի որոշումը բեկանել և սույն քաղաքացիական գործի վարույթը կարճել:
3. ՀՀ քաղաքացաիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով <<Բրիթիշ Միդլենդ Էյրուեյզ Լիմիթեդ>> ընկերությունից ՀՀ պետական բյուջե
5
բռնագանձել 524.040 ՀՀ դրամ՝ որպես ավելացված հայցապահանջի համար չվճարված պետական տուրքի գումար:
Դատական ծախսերի բաշխման հարցը` մնացած մասով, համարել լուծված` այն հաշտության համաձայնության մեջ նախատեսված լինելու հիմքով:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող`
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ`
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 նոյեմբերի, 2012 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/2063/02/11
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
