Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 374 — Հարկ վճարողի կողմից իրականացվող ճշգրտումները (վերնագիրը խմբ.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 374AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 374 — Հարկ վճարողի կողմից իրականացվող ճշգրտումները (վերնագիրը խմբ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 374. Հարկ վճարողի կողմից իրականացվող ճշգրտումները (վերնագիրը խմբ. 23.03.22 ՀՕ-86-Ն) 1. Պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին չհամապատասխանող գործարքների իրականացման դեպքում հարկ վճարողը կարող է ինքնուրույն վերահաշվարկել շահութահարկով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան և Օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված), եթե պարզած ձեռքի հեռավորության սկզ

Ամբողջ Տեքստ

Հոդված 374. Հարկ վճարողի կողմից իրականացվող ճշգրտումները (վերնագիրը խմբ.

23.03.22 ՀՕ-86-Ն) 1. Պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին չհամապատասխանող գործարքների իրականացման դեպքում հարկ վճարողը կարող է ինքնուրույն վերահաշվարկել շահութահարկով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան և Օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված), եթե պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության դեպքում կարող էր ձևավորվել շահութահարկով հարկման լրացուցիչ բազա և (կամ) ռոյալթիի լրացուցիչ բազա:

2. Հարկային մարմնի կողմից Օրենսգրքի 376-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի, հարկային մարմնի պահանջած և հարկ վճարողի ներկայացրած լրացուցիչ տեղեկատվության և հարկային մարմնի պահանջով հարկ վճարողի հետ անցկացված հարցազրույցի վերլուծության արդյունքում հարկ վճարողի վերահսկվող գործարքների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին չհամապատասխանելու դեպքում հարկային մարմինը կարող է առաջարկել հարկ վճարողին ճշգրտել վերահսկվող գործարքի ֆինանսական ցուցանիշը մինչև մեդիանա, ճշգրտել շահութահարկով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան և մեկամսյա ժամկետում հարկային մարմին ներկայացնել տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված):

3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկ վճարողի կողմից ինքնուրույն իրականացվող ճշգրտումների արդյունքով առաջացած հարկի և վճարի գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկային մարմնի վերլուծության արդյունքների և համապատասխան առաջարկների հիման վրա հարկ վճարողի կողմից տրանսֆերային գնագոյացման հաշվարկի (այդ թվում` ճշտված) ներկայացման արդյունքում լրացուցիչ առաջացած հարկի և վճարի գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են հարկային մարմնի կողմից հարկ վճարողի վերահսկվող գործարքի ֆինանսական ցուցանիշը մինչև մեդիանա ճշգրտելու վերաբերյալ առաջարկի ներկայացման օրվան հաջորդող օրվանից սկսած:

5. Տրանսֆերային գնագոյացման ստուգման արդյունքներով առաջադրվող հարկի և վճարի գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են դրանց առաջացման՝ այդ գործարքի հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկի ներկայացման համար օրենքով սահմանված օրվանից սկսած:

6. Տրանսֆերային գնագոյացման հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ձևը, լրացման և ներկայացման կարգը սահմանում է հարկային մարմինը: (374-րդ հոդվածը խմբ.

23.03.22 ՀՕ-86-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել