Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 376 — Քրեադատավարական օրենքի էական խախտումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 376AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 376 — Քրեադատավարական օրենքի էական խախտումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 376. Քրեադատավարական օրենքի էական խախտումը 1. Դատական ակտն անվերապահորեն ենթակա է բեկանման, եթե՝ 1) քրեական վարույթի կարճման կամ քրեական հետապնդման դադարեցման համար հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը չի կարճել վարույթը կամ չի դադարեցրել հետապնդումը. 2) մեղադրական դատավճիռը կայացվել է ապացույցների բավարար ամբողջությամբ չհիմնավորված խոստովանական ցուցմունքի հիման վրա. 3) դատավճիռը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով. 4) դատ

Ամբողջ Տեքստ

Հոդված 376. Քրեադատավարական օրենքի էական խախտումը 1. Դատական ակտն անվերապահորեն ենթակա է բեկանման, եթե՝ 1) քրեական վարույթի կարճման կամ քրեական հետապնդման դադարեցման համար հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը չի կարճել վարույթը կամ չի դադարեցրել հետապնդումը. 2) մեղադրական դատավճիռը կայացվել է ապացույցների բավարար ամբողջությամբ չհիմնավորված խոստովանական ցուցմունքի հիման վրա. 3) դատավճիռը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով. 4) դատական վարույթն անիրավաչափորեն իրականացվել է մեղադրյալի բացակայությամբ. 5) դատական վարույթն իրականացվել է պաշտպանի բացակայությամբ, երբ նրա մասնակցությունը, համաձայն օրենքի, պարտադիր էր. 6) դատարանում խախտվել է մայրենի լեզվից և թարգմանչի ծառայություններից օգտվելու մեղադրյալի իրավունքը. 7) անձամբ իր պաշտպանությունն իրականացրած մեղադրյալին հնարավորություն չի տրվել հանդես գալու եզրափակիչ ելույթով. 8) քրեական գործում բացակայում է դատական նիստի արձանագրությունը. 9) բողոքարկվող դատական ակտում բացակայում է դրա պատճառաբանական մասը. 10) խախտվել են ընդդատության կանոնները. 11) դատարանը մեղադրյալին մեղսագրվող փաստական հանգամանքներին (արարքին) տվել է տարբերվող իրավական գնահատական՝ առանց այդ հարցը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում կողմերի համար քննարկման առարկա դարձնելու. 12) վերադաս դատարանի փոխանցած վարույթով չեն կատարվել այդ դատարանի սահմանած ծավալի շրջանակներում անհրաժեշտ վարութային գործողությունները:

2. Պարզելով, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտում, վերաքննիչ դատարանը բեկանում է դատավճիռը` դադարեցնելով քրեական հետապնդումը կամ կարճելով քրեական վարույթը:

3. Պարզելով, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել սույն հոդվածի 1-ին մասի 2-12-րդ կետերով նախատեսված խախտում, վերաքննիչ դատարանը բեկանում է դատավճիռը` կայացնելով նոր դատական ակտ կամ վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

4. Պարզելով, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի այլ էական խախտում, վերաքննիչ դատարանը փոփոխում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը կամ բեկանում է այն` վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան՝ նոր դատաքննության:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել