ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 165 — Ռազմական ուսումնական հաստատությունների 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները տեղավորվում են զորանոցներում ժամկետային ծառայության զինվորների ու սերժանտների համար սահմանված կարգով: 3-րդ և
Ամփոփում
Հոդված 165. Ռազմական ուսումնական հաստատությունների 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները տեղավորվում են զորանոցներում ժամկետային ծառայության զինվորների ու սերժանտների համար սահմանված կարգով: 3-րդ և բարձր կուրսերի ուսանողներն ու ունկնդիրները, որոնք սպայական կոչում չունեն, տեղավորվում են հանրակացարաններում, ընտանիքավորներին տրամադրվում են ընտանեկան հանրակացարաններ: Ընտանեկան հանրակացարանների բացակայության դեպքում ռազմական ուսումնական հաստատության պետը 3
Ամբողջ Տեքստ
Հոդված 165. Ռազմական ուսումնական հաստատությունների 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները տեղավորվում են զորանոցներում ժամկետային ծառայության զինվորների ու սերժանտների համար սահմանված կարգով: 3-րդ և բարձր կուրսերի ուսանողներն ու ունկնդիրները, որոնք սպայական կոչում չունեն, տեղավորվում են հանրակացարաններում, ընտանիքավորներին տրամադրվում են ընտանեկան հանրակացարաններ: Ընտանեկան հանրակացարանների բացակայության դեպքում ռազմական ուսումնական հաստատության պետը 3-րդ և բարձր կուրսերի ընտանիքավոր ուսանողներին և ունկնդիրներին, որոնք սպայական կոչում չունեն, կարող է տալ ռազմաուսումնական հաստատության տեղաբաշխման սահմաններից դուրս բնակվելու իրավունք: Ժամկետային ծառայության զինծառայողների թվից ուսանողները և ունկնդիրները ժամկետային ծառայության մեջ գտնվելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո տեղավորվում են հանրակացարանում: Ենթասպաներից և մինչև ռազմական ուսումնական հաստատություն ընդունվելը ժամկետային ծառայությունն ավարտած ուսանողները ուսուցման առաջին տարվանից ազատվում են զորանոցներում տեղավորվելուց:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
