Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Միխաիլով — ՏԴ/0044/01/19
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Միխաիլով — ՏԴ/0044/01/19

Վճռաբեկ դատարանՏԴ/0044/01/195 ապրիլի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՇ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի հատկապես կարնոր գործերի քննիչ Խ.Գրիգորյանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՇ քրեական օրենսգիրք) 327-րդ հոդվածի Լին մասով հարուցվել է թիվ 90754518 քրեական գործը: 2. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ Իվան Միխաիլովը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՇ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1

Ամբողջ Տեքստ

Հախ 2225. ՏԴ/0044/01/19

(2 Հէն լ Ֆ

մ. Տն

| Մ եՐ

ԳԱԻ ԹԵ)

Նոխու՝

ՊՔ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Ա.Բեկթաշյան

դատավորներ՝ Մ.Պապոյան

Ա.Վարդանյան

5 ապրիլի 2023 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 11Լի որոշման դեմ ամբաստանյալ Իվան Նիկոլայի Միխաիլովի պաշտպան Մամիկոն Մանուկյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի հատկապես կարնոր գործերի քննիչ Խ.Գրիգորյանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 327-րդ հոդվածի Լին մասով հարուցվել է թիվ 90754518 քրեական գործը:

2. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ Իվան Միխաիլովը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով:

2. Նախաքննության մարմնի՝ 20188 թվականի նոյեմբերի 3ի որոշմամբ մեղադրյալ Իվան Միխաիլովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

3. 209 թվականի մայիսի 16ին քրեական գործ, մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան):

4. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 1-ի դատավճռով Իվան Միխաիլովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի Լին մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: Ի.Միխաիլովի նկատմամբ ընտրված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

5. ՇԸ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նան Վերաքննիչ դատարան|` 2021 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ Ի.Միխաիլովի պաշտպան Մ.Մանուկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 11-ի դատավճիռը՝ թողնվել անփոփոխ:

6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ի.Միխաիլովի պաշտպան Մ.Մանուկյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի

Յ

մայիսի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մարտի 15ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական, հիմնավորված ն պատճառաբանված չէ, ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

7.. Բողոքաբերը փաստարկել է, որ ՀՀ քրեական օրենգրքի 327-րդ հոդվածի Լին մասը, որով Իվան Միխաիլով՝ մեղադրվում է, նախատեսում է պատասխանատվություն այն դեպքում, երբ անձը խուսափում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, մինչդեռ սույն դեպքում Իվան Միխաիլովն ինքն է դիմել այլընտրանքային ծառայության անցնելու խնդրանքով, որպիսի հանգամանքը բացառում է վերջինիս գործողությունները որպես ծառայությունից խուսափել դիտարկելու հնարավորությունը:

7.2. Բողոքաբերը նշել է, որ Իվան Միխաիլովը չի խուսափում Հայաստանի Հանրապետության առջն իր պարտքը կատարելուց, նպատակ չի հետապնդում ընդհանրապես ազատվել ծառայությունից, այլ հանդիսանալով մոլոկանների կրոնի հետնորդ՝ ցանկանում է ընտրել իր կրոնական համոզմունքներին չհակադրվող ծառայության տեսակը՝ այլընտրանքային աշխատանքային ծառայությունը, որը պատրաստա է կատարել պատվով: Ու թեն իրեն այլընտրանքային աշխատանքային ծառայության անցնել թույլատրելու դիմումը վարչական ակտով մերժվել է, այդուհանդերձ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՀՇ քաղաքացին, կրոնական համոզմունքներից դրդված ցանկանում է հանցնե այլընտրանքային աշխատանքային ծառայության, սակայն տվյալ դեպքում այդ իրավունքի իրացումը ' Շամաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 485րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի Լը գործող

4

դիտարկվում է որպես զինվորական ծառայությունից խուսափել, ինչն ավելի քան անարդար է ն ոչ իրավաչափ, քանի որ Իվան Միխաիլովն ինքնակամ է դիմել այլընտրանքային ծառայության անցնելու խնդրանքով, իսկ այլընտրանքային ծառայությունը հավասարեցվում է զիվորական ծառայությանը ն դիտվում է որպես պետության առոջն ունեցաց պարտավորության կատարում: Այլ խոսքով՝ եթե Իվան Միխաիլովը մտադիր լիներ խուսափել ծառայությունից, ապա վերջինս չէր դիմի այլընտրանքային ծառայության անցնելու խնդրանքով:

73. Բողոքաբերը նշելէ, որ Իվան Միխաիլովի՝ այլընտրանքային աշխատանքային ծառայության անցնելու դիրքորոշումը ոչ մի կերպ չէր կարող ն չի կարող դիտարկվել որպես ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափել, հետնաբար վերջինիս նկատմամբ ընդհանրապես չպետք է հարուցվեր սույն քրեական գործը, իսկ հարուցված քրեական գործը ենթակա էր կարճման՝ հանցակազմի բացակայության հիմքով:

7.4. Բողոքաբերը նշել է նան, որ Իվան Միխաիլովը ունի առողջական լուրջ խնդիր` սրտի արատ, որի համար վերջինիս պարբերաբար տրվել է տարկետում, մինչդեռ վերջին հետազոտության արդյունքում նա անհասկանալի կերպով ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար՝ սահմանափակումներով:

75. Բողոքաբերը, կասկածի տակ դնելով բժշկական հետազոտության արդյունքները` գտնում է, որ Իվան Միխաիլովին զինվորական ծառայության ներգրավելը կարող է ծանր հետնանքներ առաջացնել վերջինիս առողջության համար: Բողոքաբերը նշել է, որ վերոնշյալի կապակցությամբ իր կողմից միջնորդություն է ներկայացվել Առաջին ատյանի դատարան` դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, սակայն միջնորդությունը մերժվել է:

7.6. Բողոքաբերը նշել է նան, որ սույն քրեական գործի քննության ընթացքում խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15րդ հոդվածը, մասնավորապես` թարգմանչի ծառայություններից օգտվելու ամբաստանյալի իրավունքը, քանի որ իրեն հասկանալի լեզվով մեղադրական եզրակացության թարգմանությունն ամբաստանյալը ստացել է միայն 2021 թվականի հունվարի 18-ին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Իսկ Տավուշի մարզի առաջին ատյանի

5

ընդհանուր իրավասության դատարանում սույն գործը քննվել ն ավարտվել է ամբաստանյալի՝ թարգմանչի ծառայությունից օգտվելու իրավունքի խախտումով: Այսինքն, Առաջին ատյանի դատարանում ամբաստանյալ Իվան Միխաիլովը զրկված է եղել առաջադրված մեղադրանքին իրեն հասանելի ն հասկանալի լեզվով ծանոթանալու հնարավորությունից: Արդյունքում տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմնարար սկզբունքի խախտում, ինչը, անկախ իր հետնանքից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով, սույն գործով կայացված դատավճիոը բեկանելու հիմք է:

8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը ն գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Նախաքննության մարմնի որոշմամբ Իվան Միխաիլովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի Լին մասով՝ այն բանի համար, որ նա «204 թվականի մարտի 3ին կցագրվեով Դիլիջանի

զինկոմիսարիավսսմ ն կանգնելով զինվորական հաշվառման 2018 թվականի ամառային զորակոչին ներկայացել է Դիլիջանի զինկոմիսարիատ, անցել բժշկական հետրազոտություններ ն Կենտրոնական բժշկական հանձնաժողովի 2018 թվականի հուլիսի Թի եզրակացության համաձայն, ՀՀ Կառավարության 404-Ն որոշմամը հաարատված ցանկի 26-րդ հոդվածի «Դ» կետի հիմքով ճանաչվել է զինվորական ծառայության համար սահմանափաւկումով պիտանի, որից հերո պարվավոր լինելով 2018 թվականի ամառային զորակոչին ներկայանալ Դիլիջանի զինկոմիսարիատ ն զորակոչվել ՀՀ զինված ուժեր` չի ներկայացել ն խուսավալ է ժամկետային զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից՝ այդ ծառայունից ազապտվեու՝ ՀՇ օրենադրությամի սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում»:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 236:

6

10. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 1Լի դատավճոի համաձայն` «(...) Դատարանը դափաքննությամի հետազոտված ապացույցներով հաստատված համարեց, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ, 28.07.1998թ. ծնված Իվան Նիկոլայի Միխաիլովը 2014 թվականի մարտի 03-ին Դիլիջան քաղաքի զինկոմիսարիատի կողմից անցե է բժշկական

համապատասխան հետազովություններ ն սահմանված կարգով

համապատասխանաբար արացել է 10 ն 5 ամիս ժամանակով տարկետումներ: 2018 թվականի մայիսի 16-ին Ի.Միխաիլովը հերթական անգամ ներկայացել է Դիլիջանի զինկոմիսարիատ ն անցել սահմանված բժշկական հետազոտություններ, նրա մոտ ախտորոշվել է «Սրտի ոիթմի խանգարում» վերփորոքային ոիթմավարի միգրացիա, փորոքային-83 ԷՔՍ/օր, ժամային մինչն Ա ԻՔՄԱ, վերփորոքային-4 ԻՔՍ/օր, ՊՔ ԻՆՏ.-0.13-0.18 /Խոլտեր ԷՍԳ/ ն 13.07.2018թ. Կենվտնական բժշկական հանձնաժողովի կողմից, ՀՀ կառավարության թիվ 404 որոշմամբ հասրատված ցանկի 26 հոդվածի «ղդ» կետի՝ սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար:

Ապա, 14.07.2018թ. Իվան Միխաիլովը այլընրրանքային աշխատանքային ծառայության անցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել, որը 16.07.2018թ. մուտք է արվել Դիլիջանի զինկոմիսարիատ, որից հետո 17.07.2018թ. վերջինիս անձնական գործը սահմանված կարգով Դիլիջանի զինկոմիսարիատից ուղարկվել է ՀՀ զինվորական կոմիսարիատ այլընտրանքային ծառայության հարցերով հանրապեվտաւկան հանձնաժողովի քննարկմանը: 2018 թվականի օգռարոսի 07-ին այլընտրանքային ծառայության հարցերով հանրապերական հանձնաժողովը «Պարտադիր զինվորական ծառայությունն ։9այլընտրանքային ծառայությամի փոխարինելու ն այլընտրանքային ծառայության անցնողների ծառայությաւն վայրը, փոխելու մասին» ՀՀ օրենքի 9-րդ հողվածի 3րղ կետով քննարկել ն մերժել Լ՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու պատճառով Դրանից հեվտ Դիլիջանի զինկոմիսարիավի կողմից Իվան Միխաիլովին ծանուցագիր է հասցեագրվել՝ 1.08.2018թ.` ժամը 09:00-ին, անձնագրով զորակոչային վմլամաս ներկայանալու ն ՀՀ Զինված ուժեր զորակոչվելու համար, սակայն վերջինիս հարազատները

7

ծանուցագիրը չեն ափացել, ն Միխափխլովը չի ներկայացել զինկոմիսարիավ՝ այդպիսով խուսափելով ժամկեվային զինվորական ծառայության 2018 թվաւկանի ամառային զորակոչից այդ ծառայությունից ազատվեու համար ՀՀ օրենադրությամը սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում:

(-)

Այսինքն` Իվան Նիկոլայի Միխախլովը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի Էին մասով նախատեսված արարք: (...)»::

1. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 1-ի որոշման համաձայն «(.) Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական

ընթացակարգի շրջանակներում արուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուրն ապացույց գնահավաելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի Լին մասով ամբատարանյալ Իվան Միխաիխլովի մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետնության:

(-) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաարանյալ Իվան Նիկոլայի Սիխաիլովի պաշտպան Մամիկոն Մանուկյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը պետք Լ մերժել օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ավյանի դատարանի դատավճիոր (...)»":

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

12. Մույն գործով Վճռաբեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. ստորադաս դատարանների կողմից խախտվել է արդյո՛ք մայրենի լեզվից ն թարգմանչի ծառայություններից օգտվելու՝ ամբաստանյալ Իվան Միխաիլովի իրավունքը:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 41-45:

Հ Տես քրեական գործ, հատոր 5, թերթեր 108-128:

8

13. ՀՀ Սահմանադրության 20րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն Լ»:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետնյալ նվազագույն իրավունքները.

(.-.)

ե. օգվվելու թարգմանչի անվճար օգնությունից, եթե ինքը չի հասկանում դատարանում գործեծվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով»:

14. Իրեն հասկանալի լեզվով հանդես գալու իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նան Եվրոպական դատարան) նշել է, որ մեղադրյալը, ով չի կարողանում հասկանալ կամ խոսել դատավարության լեզվով, իրավունք ունի ստանալու թարգմանչի անվճար ծառայություն կամ վարույթի փաստաթղթերի կամ արձանագրությունների թարգմանություններ, ինչը նրան անհրաժեշտ է՝ օգտվելու համար արդար դատաքննության իրավունքից»:

141. Կամասինակին ընդդեմ Ավատրիայի գործով վճռում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետը չի ենթադրում քրեական դատավարությունում առկա բոլոր նյութերի, ապացույցների կամ պաշտոնական փաստաթղթերի գրավոր թարգմանություն: (Թարգմանչի օգնությունը պետք է ապահովվի այնքանով, որ մեղադրյալը տեղեկացվի իր դեմ առկա գործի մասին ն կարողանա կազմակերպել իր պաշտպանությունը::

142. Կուսկանին ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճռում Եվրոպական դատարանը նշել է, որ դիմումատուի՝ թարգմանչական ծառայություններից օգտվելու անհրաժեշտության ստուգման համար, դատավորը պետք է խորհրդակցի դիմումատուի հետ ն պետք է համոզված լինի, որ գործի լսումների ժամանակ թարգմանչի բացակայությունը չի վնասի դիմումատուի 5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1աօօէՕէշ, Թօնոշօու ռոմ Ե.Շ ». Օշռոռոջ զործով 1978 թվականի նոյեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 6210/73, 6877/75, 7132/75, կետ 48:

6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ԺատատոտիԼ ս. 4ստինն գործով 1989 դեկտեմբերի 19-ի վճիռը, 9783/82, կետ 74:

9

լիարժեք ներգրավվածությանը նրա համար վճռորոշ գործում՛:

15. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 15-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Հայաստանի Հանրապեվությունում քրեական դափավարության լեզուն հայերենն է:

2 :«Բրեական դավաւվարությանը մասնակցող անձինք, րացառությամը քրեական վարույթն իրականացնող մարմնի, իրավունկք ունեն դափարանում հանդես գալու իրենց նախրնետրած լեզվով եթե ապահովում են հայերեն թարգմանությունը: Քրեական դատավարությանը մասնակցող մեղադրյալին, եթե նա չի տիրապեվում հայերենին, դատարանը պարվավոր է պեվաւկան միջոցների հաշվին ապահովել թարգմանչի ծառայություններով բացառությամբ երբ մեղադրյալը ցաւնկանում է իր հաշվին ապահովել թարգմեւնությունը: (...)»:

5.1 ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 277րդ հոդվածի

համաձայն՝ «4. Հաստատելով մեղադրական եզրակացությունը դատախազը գործն ուղարկում է այն դատարան, որին գործն ընդդատյա է:

(-))

3. Միաժամանակ, դատախազը մեղադրյալին, իսկ միջնորդության դեպքում նան պաշտայանին, վտուժողին ն դափավարության այլ պատշաճ մասնակիցներին ստորագրությամը հանձնում է մեղադրական եզրակացության ն դրան կցված հավելվածների հատրատված պատճենները: Եթե մեղադրական եզրակացության մեջ կամ դրան կցված հավելվածներում կատաւլրվել են փոփոխություններ, ապա, մեղադրական եզրակացությունը ներկայացվում է միայն վերջին խմբագրությամբ: Եթե դատախազի որոշմամբ մեղադրական եզրակացությունը փոփոխվել է, ապա, ներկայացվում է նան դատայնեազի համապատասխան որոշման պավզճենը:

մ Քրեական դատավարության լեզվին չտիրապեվտղ մեղադրյալին ն պաշտպանին հանձնվում են թարգմանչի կողմից արորագրված մեղադրական եզրակացությաւն ն դրան կցված հավելվածների հաստատված

թարգմանությունները»:

7 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Շնչտոռու 5». Աւօ Սուօմ Խոջճօու գործով 2002 թվականի սեպտեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ 32771796, կետ 38:

10

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Դատական նիստի

նախապատրաստական մասը» խորագիրը կրող 42-րդ գլխում զետեղված 323-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝« Նախագահողը հարցնում է ամիաաանյալին, թե երան հանձնված է արդյոք մեղադրական եզրակացության պատճենը ն երը է հանձնված: Եթե նշված փատրաթուղթի հանձնված չէ, դատական նիստր հերաձգվւմ է երեք օրով ամիաարանյալին հանձեղով մեղադրական եզրակացության պատճենը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ «Դատավճիոր բոլո դեպքերում ենթակա է բեկանման, եթե' (...) դատարանում խախտվել է մայրենի լեզվից ն թարգմանչի ժառայություններից օգվվելու ամիասվտաւնյալի իրավունքը»:

16. Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը, դատական պաշտպանության իրավունքի համատեքստում որպես անձի իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցի երաշխիք, քրեական դատավարության լեզվին չտիրապետող մեղադրյալին իրավունք է վերապահել քրեական դատավարության ընթացքում հանդես գալ իր նախընտրած լեզվով՝ միաժամանակ սահմանելով դատավարության լեզվին չտիրապետող մեղադրյալին անհատույց թարգմանչի ծառայություններով ապահովելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը, բացառությամբ, երբ մեղադրյալը ցանկանում է իր հաշվին ապահովել թարգմանությունը:

17. Վճռաբեկ դատարանը վերահաստատում է նախադեպային իրավունքում ձնավորած իր դիրքորոշումն առ այն, որ քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց` իրենց համար նախընտրելի լեզվով հանդես գալու իրավունքը պետք է ապահովվի դատավարության բոլոր փուլերում: Քրեական դատավարության լեզվի սկզբունքը քրեական վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնում է քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց ոչ միայն պարզաբանել իրենց համար նախընտրելի լեզվով հանդես գալու իրավունքը, այն դրա իրականացումն ապահովել այնպես, որ չսահմանափակվեն ն գործնականում իրագործվեն ինչպես գործի քննության ցանկացած փուլում իրենց նախընտրած լեզվով հանդես գալու, այնպես էլ՝ մյուս բոլոր այն իրավունքները,

1

որոնք փոխկապակցված են այդ իրավունքի հետ ն երաշխավորված են օրենքովՑ:

18. Քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց՝ իրենց համար նախընտրելի լեզվով հանդես գալու իրավունքի համատեքստում Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է արտահայտել նան այն մասին, որ դատավարության լեզվին չտիրապետող անձանց իրավունքների լրացուցիչ երաշխիքների շարքում քրեադատավարական օրենսդրությունն Օ։Օ`առանձնացնում է տվյալ անձանց հանձնման ենթակա փաստաթղթերի վավերացված պատճեններն իրենց համար հասկանալի լեզվով տրամադրելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը: Հանձնման ենթակա փաստաթղթերի ներքո պետք է հասկանալ ոջ թե քրեական գործում առկա բոլոր փաստաթղթերը, այլ միայն նրանք, որոնք քրեադատավարական օրենսդրությամբ ենթակա են հանձնման ն անհրաժեշտ ու բավարար են անձի արդար դատաքննության, այդ թվում՝ պաշտպանության իրավունքն ապահովելու տեսանկյունից»:

18.1. Վճռաբեկ դատարանը մեղադրյալի պաշտպանության իրավունքի պատշաճ իրականացման տեսանկյունից ընդգծելով մեղադրական եզրակացության կարնորությունը, Սուրեն Նալբանդյանի գործով փաստել է, որ «/ Մեղադրական եզրակացությունը հանդիսանում է այն դատավարական փաստաթուղթի, որով ամփոփվում են նախնական քննության արդյունքները, ինչպես նուն հիմնավորվում: են քննիչի ենթադրություննեըը մեղադրյալի մաղլավորութան ն նրա գործողությունների իրավաբանական որակման մասին: Մեղադրական եզրակացության կարնորությաւն մասին է վկայում այն հանգամանքը, որ դրանով ընդգծվում են քրեաւկաւն գործի դատական քննության սահմանները: Մեղադրական եզրակացության նշանակությունն -արտահայտվում է նան երանում, որ այն մեղադրյալին հնարավորություն է ալիս կազմակերպել ն իրականացնել իր պաշտպանության իրավունքը առաջադրված մեղադրանքի ն այն հասրատող 8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նաիրա Գելաշվիլուգործով 2007 թվականի մայիսի 4-ի թիվ ՎԲ-72/07, Գնորգ Խաչատրյանի ն Սամվել Քրմոյանի գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԿԴ/0059/01/14 որոշումները:

Տ Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սուրեն Խաչատուրովի գործով 2017 թվականի օգոստոսի 21ի թիվ 21/32-313-17 որոշման 24-րդ կետը:

12

ապացույցների շրջանակներում»ո:

19. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նախընտրելի լեզվով հանդես գալու անձի իրավունքը դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման նախադրյալ է, որն ապահովում է վերջինիս՝ գործնականում իրատեսական ն իրագործելի լինելը Քննարկվող իրավունքի օրենսդրական երաշխիքների չապահովումը քրեադատավարական օրենքի էական խախտում է, որը նախատեսված է դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի շարքում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետ):

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- Ի.Միխաիլովը քրեական դատավարության լեզվին չի տիրապետում ն այդ պատճառով, ինչպես մինչդատական վարույթի ընթացքում, այնպես էլ Առաջին ատյանի ն Վերաքննիչ դատարաններում, հայերենից-ռուսերեն ն ռուսերենից- հայերեն թարգմանություն կատարելու համար վարույթն իրականացնող մարմինները ներգրավել են թարգմանիչ,

- մեղադրական եզրակացության ռուսերեն թարգմանությունը Ի.Միխաիլովին հանձնվել է միայն այն բանից հետո, երբ Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ի դատական նիստի ժամանակ պաշտպանը հայտարարել է, որ Ի.Միխաիլովը մեղադրական եզրակացության ռուսերեն թարգմանությունը չի ստացել',

- Վերաքննիչ դատարանը, պարզելով, որ մեղադրական եզրակացության՝ ռուսերեն լեզվով թարգմանությունը Ի.Միխաիլովին չի հանձնվել, ն այդպիսին քրեական գործում առկա էլ չէ, նույն օրը՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ին կայացած դատական նիստում որոշել է գործի քննությունը հետաձգել՝ մինչն հիշյալ փաստաթուղթն ամբաստանյալին հանձնելը,

- մեղադրական եզրակացության` ռուսերեն թարգմանված ն վավերացված օրինակը Վերաքննիչ դատարանը պաշտպանության կողմին հանձնել է 2021 . Տե՞ս Վճռաբեկ դատարանի՝ Սուրեն Նալբանդյանի գործով 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՀՅՔՐԴ/0144/01/09 որոշման 24-րդ կետը:

"Տե՛ս քրեական զործ, հատոր 5, թերթ 45:

Թ

թվականի հունվարի 18-ին:

21. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-19-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով մեղադրական եզրակացության թարգմանված օրինակը մեղադրյալ Ի.Միխաիլովին չհանձնելու արդյունքում վերջինս զրկվել է իր պաշտպանության իրավունքը լիարժեք իրացնելու հնարավորությունից ն խախտվել է նրա՝ թարգմանչի ծառայություններից օգտվելու ն իրեն հասկանալի լեզվով հանդես գալու իրավունքը:

Վճռաբեկ դատարանն անընդունելի է համարում ինչպես քրեական

հետապնդման մարմնի, այնպես էլ Առաջին ատյանի դատարանի նման մոտեցումը, հատկապես այն պայմաններում, երբ Առաջին ատյանի դատարանի համար ակնհայտ է եղել Ի.Միխաիլովի կողմից դատավարության լեզվին չտիրապետելու հանգամանքը, որի մասին է վկայում այն, որ Առաջին ատյանի դատարանը թարգմանիչ ներգրավելու մասին որոշում է կայացրել:

22. Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական լինելու վերաբերալ Վերաքննի Օ։»-դատարանի եզրահանգումն իրավաչափ չէ: Վճռաբեկ դատարանն անթույլատրելի է համարում նան Ի.Միխաիլովի՝ արդար դատաքննության, այդ թվում՝ պաշտպանության իրավունքն ապահովելու տեսանկյունից վերոգրյալ դատավարական խախտումներին Վերաքննի դատարանի կողմից անդրադարձ չկատարելու փաստը, հատկապես այն պայմաններում, երբ պաշտպանը Վերաքննիչ դատարանի դատական նիստում մատնանշել է իր պաշտպանյալի՝ վերը նշված իրավունքը խախտված լինելու հանգամանքը:

Հետնաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս

դատարանների կողմից խախտվել է մեղադրյալ Ի.Միխաիլովի՝ մայրենի լեզվից ն թարգմանչի ծառայությունից օգտվելու իրավունքը:

23. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Ի.Միխաիլովի արդար դատաքննության, այդ թվում՝ պաշտպանության իրավունքն ապահովելու տեսանկյունից ստորադաս ռՏե՛ս քրեական զործ, հատոր 6, թերթ 6:

14

դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու ն գործը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի նոր քննության ընթացքում ստորադաս դատարանը պետք է ապահովի օրենսդրությամբ նախատեսված բոլոր երաշխիքների իրագործման հնարավորությունը ն գործի հանգամանքների բազմակողմանի, լրվ ն օբյեկտվ հետազոտման արդյունքում հանգի համապատասխան հետնության:

24. Ինչ վերաբերում է ամբաստանյալ Ի.Միխաիլովին մեղսագրվող արարքի հիմնավորվածության վերաբերյալ վճռաբեկ բողոքի հեղինակի փաստարկներին», ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված հարցին հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված խախտումները վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Իվան Նիկոլայի Միխաիլովի վերաբերյալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 11-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 1Լի որոշումը բեկանել ն գործն ուղարկել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

2. Ամբաստանյալ Իվան Նիկոլայի Միխաիլովի նկատմամբ ընտրված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ: 5 Տե՛ս սույն որոշման 7-7.5-րդ կետերը:

5

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 ապրիլի, 2023 թ.
Գործի #:
ՏԴ/0044/01/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել