ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 134 — Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը 1.
Ամփոփում
Հոդված 134. Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը 1. Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան: 2. Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրա
Ամբողջ Տեքստ
Հոդված 134. Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը 1. Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան:
2. Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին դատական ակտով ընտրական ցուցակը կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն համարվում է գրանցված կամ վերագրանցված: Հոդված 13 5 . Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը 1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե` 1) ներկայացվել է դիմում ինքնաբացարկի մասին. 2) կուսակցությունը լուծարվել է. 3) կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է. 4) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից:
2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը դատական ակտի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով կամ 26-րդ հոդվածի 1-ին մասով կամ 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում:
3. Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին: Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում թեկնածուի անունը հանվում է ցուցակից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
4. Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը դատական ակտի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
