Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մակարյան — ԿԴ2/0019/06/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մակարյան — ԿԴ2/0019/06/23

Վճռաբեկ դատարանԿԴ2/0019/06/2328 նոյեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 2023 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՇ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1ին մասի, 195րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 20826623 քրեական վարույթը: 2023 թվականի հոկտեմբերի 6-ին Ակսել Դավիթի Մակարյանը ձերբակալվել է: Կոտայքի մարզի դատախազության դատախազ Հ-Բաղյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ Ակսել Մակարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մաս

Ամբողջ Տեքստ

Ի Ն. Ն» լ ԿԴԶ/0019/06/23

ՄԱՆ ԽԵ

1/7 ՀՄ

| Ս ոե՝ Վ |

աԱ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Հարությունյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Մաթնոսյան

28 նոյեմբերի 2024 թվական ք.Երնան

ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 15-ի որոշման դեմ մեղադրյալ Ակսել Դավիթի Մակարյանի պաշտպան Ա.Հակոբյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1 2023 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1ին մասի, 195րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 20826623 քրեական վարույթը:

2023 թվականի հոկտեմբերի 6-ին Ակսել Դավիթի Մակարյանը ձերբակալվել է:

Կոտայքի մարզի դատախազության դատախազ Հ-Բաղյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ Ակսել Մակարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, ն նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել:

2. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Մակարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով: Նույն որոշմամբ հաստատվել է Ա.Մակարյանի ձերբակալման իրավաչափությունը:

3. Պաշտպանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի դեկտեմբերի 15-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Ա.Հակոբյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի մարտի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

Յ

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ առերնույթ քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տալու հետնանքով ստորադաս դատարանի դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:

Ի հիմնավորումը վերոնշյալի՝ բողոք բերած անձը փաստարկել է, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար քրեական դատավարության մի շարք դրույթներ նախատեսում են առանձնահատուկ երաշխիքներ, մասնավորապես, եթե հոգեկան, մտավոր կամ ֆիզիկական առողջության խնդիր ունենալու պատճառով մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն պաշտպանվել, ապա վարույթն իրականացնող մարմինն անհապաղ միջոցներ է ձեռնարկում վարույթին պաշտպանի մասնակցությունն ապահովելու համար: Բացի այդ, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը պարտադիր ներգրավվում է հոգեբան: Օրենսդրական այս պահանջները, ըստ բողոքի հեղինակի՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի արդար դատաքննության իրավունքի կարնորագույն բաղադրատարրերից են: Անդրադառնալով սույն վարույթի փաստական հանգամանքներին՝ բողոքի հեղինակն արձանագրել է, որ մեղադրյալ Ա.Մակարյանը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ է, ինչը հաստատվում է մանկական հոգեբուժական դիսպանսերի կողմից տրված բժշկական

եզրակացությամբ, համաձայն որի՝ ԱՄակարյանի մոտ ախտորոշվել է «չափավոր մտավոր հետամնացություն» ն «վարքի խանգարում»: Մակայն Ա.Մակարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վարույթն իրականացվել է պաշտպանի ու հոգեբանի բացակայությամբ:

Պաշտպան Ա.Հակոբյանն անդրադառնալով դատական նիստին չներկայանալու պատճառներին՝ արձանագրել է, որ ինքը պատշաճ ծանուցված չի եղել, քանի որ դատական նիստի ժամանակի մասին տեղեկացվել է այն սկսելուց մոտ 40 րոպե առաջ, այսինքն, իրեն չի տրամադրվել պատրաստվելու ն Առաջին ատյանի դատարանի նստավայր մեկնելու ողջամտորեն անհրաժեշտ ժամանակ:

Միննույն ժամանակ, ըստ բողոքի հեղինակի՝ անձի մոտ հոգեկան առողջության խնդրի առկայության գնահատման առումով Վերաքննիչ դատարանի մոտեցումը չի բխում օրենսդրական կարգավորումներից:

4

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մերժելով մեղադրյալ Ա՛Մակարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Ակսել Մակարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում ու նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ նա, իր մոտ գտնվող՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկայով՝ դանակով, չորս հարված է հասցրել Ս.Սարգսյանի որովայնի հատվածին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք:

8. ԱՄակարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությանը կից նյութերում առկա՝

- Կոտայքի մարզպետի կողմից՝ 2016 թվականի օգոստոսի 8-ին տրված վկայագրի համաձայն` ԱՄակարյանը. «(..) ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք՝ մտավոր հետամնացություն՝ թեթն (-)»: Վկայագիրը տրվել է՝ հիմք ընդունելով «Երնանի բժշկահոգերբրանամանկավարժական գնահատման կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպության՝ 2016 թվականի հուլիսի 26-ի եզրակացությունը»:

- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկական հոգեբուժական դիսպանսերում կազմված բժշկական եզրակացության համաձայն 12020 թվականի մարտի 13ին, զննության արդյունքներով ԱՆՄակարյանի մոտ ախտորոշվել է «չափավոր մտավոր ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 119-125։

Հ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 90:

5

հետամնացություն» ու «վարքի խանգարում»: Եզրակացությունն կազմվել է դիսպանսերի վարիչի ն մանկական հոգեբույժի կողմից:

9. Առաջին ատյանի դատարանի դատական նիստի արձանագրության

համաձայն՝ նախագահող դատավորը հայտարարել է, որ պաշտպան Ա.Հակոբյանը պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի ժամանակի մասին, չի ներկայացել, իսկ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, թե դատական նիստին կարող է ներկայանալ միայն հաջորդ օրը՝ աշխատանքային ժամին: Արդյունքում, ստանալով պաշտպանի բացակայությամբ դատական նիստը շարունակելու մեղադրյալի համաձայնությունը, նախագահող դատավորը շարունակել է դատական նիստը':

10. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(.) /Այոկա է հիմնավոր կասկած առ այե, որ մեղադրյալ Ակսել Դավիթի Մակարյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կերով նախատեսված հանցագործության կատարմանր, (..):

(-) (Հ/իմնավոր է (..) ենթադրությունը, որ Ա.Մակարյաւնը, ազավության մեջ մնալով, կարող է կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք: Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով մեղադրյալի անձից բխող սոցիալական վտանգը, գտնում է, որ մեղադրյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է:

Ինչ վերաբերում է մեղադրյալ Ա՛Մակարյանի կողմից իր վրա դրված պարտականությունները չկատարելու, այդ թվում՝ մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով խոչընդոտելու հավանականությանը, ապա (Առաջին ատյանի դատարանն արձանագրում է, որ այն հիմքի առնչությաւմը միջնորդության մեջ առկա փաստարկները ես հիմնավոր են:

Ամփոփելով ասվածը, (..) (Առաջին ատյանի դատարանը գտնում է, ոլր գործի քննության սույն փուլում մեղադրյալ Ա.Մակարյանի նկատմամը ազատությունից զիկելու հետ չկապված խափանման միջոցների կիրառմամի հնարավոր չէ ապահովլ ներա անձնական ազատության իրավունքի, ն վերջինիս

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 89:

յ Տե՛ս նյութեր, հատոր 2, դատական նիստի արձանագրության լազերային կրիչը, թերթ 5:

6

մասնակցությամի գործի պատշաճ, քննության հանրային շահի միջն արդարացի հավասարակշոությունը: Այլ խոսքով ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցների կիրաոմամը հնարավոր չի լինի ապահովել Ա.Մակարյանի պատշաճ վարքագիծը»":

1. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է. «(..) (Առաջին ատյանի) դատարանը, դոնփակ դատական նիարում, մասնակցությամի քննիչ ԱՇահնազարյանի ն մեղադրյալ ԱՄակարյանի, ճշվելով վերջինիս դիրքորոշումն առանց իր պաշտպանի մասնակցության վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը քննության առնելու մասին ն ստանալով մեղադրյալի համաձայնությունը, 2023 թվականի հոկտեմբերի 09-ին քննության է առել ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ Ա.Շահնազարյանի միջնորդությունը ն 20826623 քրեական վարույթով մեղադրյալ Ակսել Դավիթի Մակարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:

(-) (Գործող քրեադատավարական օրենադրության իրավակարգավորումների ուսումնասիրմեւմը պարզ է դառնում, որ օրենադիրը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության քննարկմանը պաշտպանի պարտադիր մասնակցություն չի նախատեսում: Ուարի, Վերաքննիչ դատարանը, գտնում է, որ Առաջին ափյանի դատարանը պաշտպան Ա.Հակորյանին իրազեկելով միջնորդության քննարկման տեղի ն ժամեւնակի մասին ն վերջինիս չներկայանալու պայմաններու, քննության առնելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, թույլչի վել դատական սխալ, որը կարող 1 ազդել գործի ելքի վրա:

(-) (Անդրադառնալով մեղադրյալ Ա.Մակարյանի՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու հարցին, (Վերաքննիչ դատարանը) փասվում է, որ դատական գործի նյութերում առկա չէ փորձագետի եզրակացություն, որով կհաարատվեր, որ վերջինս չի կարող մասնակցել դատաքննչական

գործողություններին, այլ միայն ներկայացված է եղել մանկական հոգերուժական 5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 7 34:

7

դիսպանսերից ըժշկական եզրակացություն, որի համաձայն` Ա.Մակարյանի մոտ ախտորոշվել է չափավոր մվաւվոր հեղտաւմնացություն, վարքի խանգարում: (..)».:

12. 2023 թվականի դեկտեմբերի 29-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Ա.Մակարյանի ն մյուսների վերաբերյալ քրեական գործը՝ ըստ էության քննելու համար, ն ԱՄակարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված խափանման միջոց կալանքի փոխարեն համակցված կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանքը՝ 3 (երեք) ամիս ժամկետով ն բացակայելու արգելքը":

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

3. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. արդյոք ապահովվել է Ա.Մակարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վարույթի արդարացիությունը:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Վարույթն իրականացնող մարմինը չի ընդունում պաշտպանից մեղադրյալի հրաժարվելը կամ անհապաղ միջոցներ է ձեռնարկում վարույթին պաշտպանի մասնակցությունն ապահովելու համար, եթե՝

1 մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն պաշտպանվել հոգեկան, մտավոր կամ ֆիզիկական առողջության խնդիր ունենալու պատճառով. (...)»:

Նույն օրենսգրքի 212-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ «Լ (...) (Հ/ոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամը քննչական գործողության կատարմեւեր ներգրավվում է Կառավարության սահմանած կարգով որակավորված հոգերան: (...)»:

141. Մեջբերված դատավարական դրույթներ, նպատակ են հետապնդում ներպետական օրենսդրությունը միջազգային չափանիշներին

համապատասխանեցնելու ն առավելագույնս երաշխավորելու հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի լավագույն շահերը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նրան, որ եթե մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն պաշտպանվել՝ 6 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 43-49:

7 Տե՛ս Կու մնան Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԿԴ/0730/01/23 քրեական գործը:

8

հոգեկան, մտավոր կամ ֆիզիկական առողջության խնդիր ունենալու պատճառով, ապա վարույթն իրականացնող մարմնից պահանջվում է միջոցներ ձեռնարկել վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցությունն ապահովելու համար: Դա նշանակում է, որ անձի մոտ հոգեկան առողջության խնդրի առկայության մասին տեղեկատվության ի հայտ գալն ինքնին պահանջում է, որ վարույթի ընթացքում ինքնուրույն պաշտպանվելու հնարավորությունը ենթարկվի պարտադիր ստուգման, ն ինքնուրույն պաշտպանվելու անհնարինությունը հաստատվելու դեպքում միջոցներ ձեռնարկվի վարույթին պաշտպանի մասնակցությունն ապահովելու ուղղությամբ: Ընդ որում, պաշտպանի մասնակցություն, պարտադիր դարձնող այս կանոնը գործում է նան այն դեպքում, երբ մեղադրյալը հրաժարվում է պաշտպանից: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, պաշտպանի մասնակցությունը պարտադիր դարձնող վերջին կարգավորումը հավասարապես վերաբերում է նան պաշտպանի բացակայությամբ վարույթը շարունակելու մեղադրյալի կամահայտնության դեպքին:

Բացի այդ, քննչական գործողությունների կատարման որոշ ընդհանուր կանոններ նս առանձնահատուկ երաշխիքնե՝ են նախատեսում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց համար: Մասնավորապես` հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ կատարվող ցանկացած քննչական գործողությանը պարտադիր ներգրավվում է հոգեբան:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոնշյալ հավելյալ երաշխիքը սահմանելիս, օրենսդիրը որպես չափանիշ է ընդունել ոչ թե անձի վարութային կարգավիճակը, այլ նրան բնութագրող ն մյուսներից տարբերակող օբյեկտիվ այլ հատկանիշ: Հոգեբանի ներգրավումը քրեական վարույթում մասնավոր շահերի կարնորմանն ուղղված էական գործոն է, քանի որ հոգեբանն իր գիտելիքներով ու ունակություններով կարող է առավել արդյունավետ նպաստել վերոնշյալ անձանց իրավունքների պաշտպանությանը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այս խոցելի խմբին պատկանող անձի մասնակցությամբ կատարվող քննչական գործողությանը հոգեբան ներգրավելու էությունն ու նշանակությունը սկզբունքորեն ենթադրում է, որ քրեական դատավարությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի լավագույն շահն առավելագույնս ապահովելու նպատակով, դատական վարույթին անխուսափելիորեն պետք է երաշխավորվի ըստ

9

անհրաժեշտության հոգեբանի մասնակցություն: Հարկ է ընդգծել, որ առաջադրվող հայեցակարգը չի ենթադրում դատական ողջ վարույթին հոգեբանի մասնակցության պարտադիրություն, քանզի հոգեբանի մասնակցությունն ինքնանպատակ չէ ն անհրաժեշտաբար պետք է զուգորդվի վերոնշյալ անձանց իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը նպաստելու հրամայականով: Այսինքն, տվյալ դեպքում հետապնդվող նպատակը ն գործադրվող միջոցը պետք է գտնվեն ընդհանուր հավասարակշռության մեջ: Հայեցակարգային այս լուծումը ոչ միայն բխում է քրեական դատավարությունում հոգեբանի առաքելությունից, այլ նան՝ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց կարգավիճակի մասին ընդունված մի շարք միջազգային-իրավական փաստաթղթերի պահանջներից: Մասնավորապես՝ Միավորված ազգերի կազմակերպության` 1991 թվականի դեկտեմբերի 17-ի «Հոգեկան հիվանդներ ապաշտպանութան ն հոգեբուժական օգնության բարելավման» թիվ 46/119 բանաձնի 1-ին սկզբունքի 7-րդ մասն ամրագրում է, որ եթե դատարանը կամ իրավասու այլ մարմինը գալիս է այն եզրահանգման, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձն ի վիճակի չէ տնօրինելու իր գործերը, նրա շահերի պաշտպանության նպատակով պետք է ձեռնարկվեն միջոցներ՝ այնքանով, որքանով դա անհրաժեշտ է ու տեղին այդ անձի առողջական վիճակի համար:

15. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

-Ակսել Մակարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ն նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ այն արարքի համար, որ նա, մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկայով հարվածներ է հասցրել Ս.Սարգսյանի որովայնի հատվածին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք",

- ԱՄակարյանն ունեցել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք՝ «թեթն մտավոր հետամնացության» պատճառով, ընդ որում, հիմքում դրվել է «Երնանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպության եզրակացությունը: Բացի այդ, «Սուրբ Գրիգոր Ց Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

10

Լուսավորիչ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկական հոգեբուժական դիսպանսերում կազմված բժշկական եզրակացության համաձայն՝ Ա.Մակարյանը 2020 թվականի մարտի 13-ի ենթարկվել է զննության ն նրա մոտ ախտորոշվել է «չափավոր մտավոր հետամնացություն» ն «վարքի խանգարում»,

- ԱՄակարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ անցկացված դատալսման ընթացքում նախագահող դատավորը, ստանալով պաշտպանի բացակայությամբ դատական նիստը շարունակելու մեղադրյալի համաձայնությունը, շարունակել է դատական նիստը", եզրափակիչ դատական ակտով հաստատված է համարել մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու հիմնավր կասկածն ու խափանման միջո կիրառելու

անհրաժեշտությունը: Արդյունքում, գնահատելով հետապնդվող նպատակին միջնորդվող խափանման միջոցի պիտանելիությունը՝ Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը ենթակա է բավարարման»,

- հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանն իրավաչափ է դիտարկել պաշտպանի բացակայությամբ խափանման միջոց կիրառելու վարույթի անցկացումը` արձանագրելով, որ դատական նիստի ժամանակի մասին պատշաճ ծանուցված պաշտպան Ա.Հակոբյանը չի ներկայացել ն նրա բացակայությամբ վարույթն իրականացվել է մեղադրյալի համաձայնությամբ: Ընդ որում, արձանագրվել է, որ օրենսդիրն այս վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցության կարգավորում չի նախատեսել: Վերաքննիչ դատարանը նան փաստել է, որ ներկայացված նյութերում առկա չէ մեղադրյալի հոգեկան առողջության վիճակին վերաբերող փորձագիտական եզրակացություն, որով կփաստվեր, որ վերջինս չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, միաժամանակ վարույթի նյութերում առկա բժշկական եզրակացությունը, ըստ էության, դիտարկվել է որպես այս հարցում ոչ պիտանի փաստական տվյալ":

. Տե՛ս նույն տեղում:

ս Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

ռ Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

1

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14.1-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ըստ խափանման միջոց կիրառելու միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերի, ԱՄակարյանը՝ «թեթն հետամնացություն» ախտանիշով պայմանավորված ունեցել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկական հոգեբուժական դիսպանսերում կազմված բժշկական եզրակացության համաձայն՝ նրա մոտ ախտորոշվել է «չափավոր մտավոր հետամնացություն» ն «վարքի խանգարում»: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, մեղադրյալ ԱՆՄակարյանի հոգեկան առողջության վերաբերյալ նշված տվյալների առկայությունը վկայում է, որ նրա համար ողջամտորեն դժվար է լինելու ինքնուրույն իրականացնել պաշտպանության իր իրավունքը, ուստի, քրեադատավարական օրենսդրության ուղղակի պահանջի ուժով մեղադրյալ Ա.Մակարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վարույթին պաշտպանի մասնակցություն, պարտադիր է: Այսինքն, օրենսդրական կարգավորումներից չբխող է Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն այն մասին, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկմանը պաշտպանի պարտադիր մասնակցության պահանջ նախատեսված չէ:

Անդրադառնալով պաշտպանի բացակայությամբ վարույթը շարունակելու մեղադրյալի կամահայտնությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամեն դեպքում, Առաջին ատյանի դատարանն իր տրամադրության տակ ունենալով մեղադրյալ Ա.Մակարյանի հոգեկան առողջության վերաբերյալ հիշյալ տվյալները, պետք է զնահատեր, թե արդյո՛ք մեղադրյալն առանց դժվարությունների կարող էր ինքնուրույն պաշտպանվել:

Ընդհանրացնելով կատարված վերլուծություն՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սոյն վարույթով դատական նիստին պաշտպանի մասնակցությունն պարտադիր է, ուստի տվյալ դատական նիստին պաշտպան Ա.Հակոբյանի չներկայանալու պայմաններում Առաջին ատյանի դատարանը պետք է միջոցներ ձեռնարկեր այդ նիստում նրան այլ ապաշտպանով փոխարինելու

12

ուղղությամբ, իսկ անհնարինության դեպքում` դատական նիստը հետաձգեր'": Նշվածով փոխկապակցված հարկ է արձանագրել, որ բողոքաբերի՝ դատական նիստին հարգելի պատճառներով չներկայանալու փաստարկին անդրադառնալու իրավական անհրաժեշտությունը բացակայում է՝ պայմանավորված սույն վարույթով պաշտպանի մասնակցությունը պարտադիր դարձնող հիմքի առկայությամբ:

Ինչ վերաբերոմ է հոգեկան առողջության վիճակին վերաբերող

փորձագիտական եզրակացության բացակայության մասին մոտեցմանը, հարկ է նկատել, որ Վերաքննիչ դատարանը սահմանել է լրացուցի. պահանջ, քանզի մեղադրյալի մոտ հոգեկան առողջության խնդիրների առկայության հաստատումն ինքնին ներառված չէ օրենսդրությամբ սպառիջ թվարկված այն հանգամանքների շարքում, որոնք կարող են հաստատվել միայն փորձագետի եզրակացությունը նախապես ստանալով ն հետազոտելով»: Այսինքն՝ անկախ նրանից, թե վարույթի նյութերում մեղադրյալի հոգեկան առողջության վերաբերյալ առկա է բժշկական, թե փորձագիտական եզրակացություն, վարույթն իրականացնող մարմինը պետք է քննարկի խնդրո առարկա հիմքով վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցության հարցը: Ավելին, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի դեպքում անհրաժետ է ոչ թե վարութային գործողությանը մասնակցելու անկարողության, ինչպես արձանագրել է Վերաքննիչ, դատարանը, այլ պաշտպանության իրավունքի ինքնուրոյն իրականացման դժվարության հավաստիությունը: Այս համատեքստում հարկ է փաստել նան, որ Ա.Մակարյանի հոգեկան առողջության վիճակի վերաբերյալ փաստաթղթերից մեկի հիմքում դրվել է «Երնանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպության եզրակացությունը:

16.. Վերոգրյալից բացի հարկ է նկատել, որ Առաջին ատյանի դատարանն առհասարակ քննարկման առարկա չի դարձրել ԱՄակարյանի՝ իր իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով հոգեբան ներգրավելու անհրաժեշտությունը: Այստեղ Վճռաբեկ դատարանը ելնում է այն նկատառումներից, որոնք հիմք են հանդիսացել հոգեկան առողջության խնդիր «Տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 273-րդ հոդվածի 3-րդ մասը:

5 Տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդված:

Թ

ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը հոգեբան ներգրավելու պահանջի նախատեսման համար ն դրանք վերաբերելի մասով (չան ոաճոճ եչ) դատական վարույթի նկատմամբ տարածելու անհրաժեշտությունից: Վարույթին հոգեբան ներգրավելու անհրաժեշտության հարցի քննարկման օգտին է խոսում նան մինչդատական վարույթում մեղադրյալի մասնակցությամբ կատարված վարութային գործողություններին հոգեբան ներգրավված լինելը":

17. Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չի ապահովվել Ա.Մակարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վարույթի արդարացիությունը:

18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույ են տվել դատական սխալ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Մակայն, հաշվի առնելով սույն որոշումը կայացնելու պահին մինչդատական վարույթն ավարտված ն քրեական գործն ըստ էության քննության առնելու համար Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված լինելն ու այն, որ Ա.Մակարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է նոր որոշում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու իրավական հնարավորությունը բացակայում է: Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Միննույն ժամանակ, հիմք ընդունելով արձանագրված խախտման բնույթը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է սույն վարույթով ճանաչել մեղադրյալ ԱՄակարյանի իրավունքի խախտման փաստը:

Թ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1:

"Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

14

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՃՇայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31Լրդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 400րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Ճանաչել մեղադրյալ Ակսել Դավիթի Մակարյանի իրավունքի խախտման փաստը:

2 Մեղադրյալ Ակսել Դավիթի Մակարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 նոյեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԿԴ2/0019/06/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել