ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ — Հոդված 28 — Գյուտերի, արդյունաբերական դիզայնների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ինտեգրալ միկրոսխեմաներ
Ամփոփում
Հոդված 28. Գյուտերի, արդյունաբերական դիզայնների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված՝ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները (վերնագիրը փոփ. 26.10.99 ՀՕ-14, 13.12.00 ՀՕ-123, 29.04.10 ՀՕ-62-Ն, լրաց. 08.12.17 ՀՕ-234-Ն, խմբ. 03.03.21 ՀՕ-110-
Ամբողջ Տեքստ
Հոդված 28. Գյուտերի, արդյունաբերական դիզայնների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված՝ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները (վերնագիրը փոփ. 26.10.99 ՀՕ-14, 13.12.00 ՀՕ-123, 29.04.10 ՀՕ-62-Ն, լրաց.
08.12.17 ՀՕ-234-Ն, խմբ.
03.03.21 ՀՕ-110-Ն) 1․Պետության կողմից գաղտնի ճանաչված գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրք չի վճարվում։ Արտոնագրատիրոջ կողմից գյուտի օգտագործման իրավունքը ցանկացած այլ անձի տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարության հրապարակումից հետո դրան հաջորդող տարվանից արտոնագիրն ուժի մեջ պահելու պետական տուրքը նվազեցվում է 50 տոկոսով: Ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի, արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված, բույսերի սորտերի, գրանցման և դրա նկատմամբ իրավունքները գործողության մեջ պահելու հետ կապված` սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «դ»-«ժ», «ժբ»-«ժգ», «ժե», «ժէ»-«ժը», «իա», «իդ», «իթ» ենթակետերով, 3-րդ կետի «ա», «գ», «ե», «թ», «ժա»-«ժբ», «ժդ»-«ժե», «ժը», «ի»-«իբ» ենթակետերով նախատեսված պետական տուրքերը, ինչպես նաև ապրանքային նշանների (բացառությամբ կոլեկտիվ և հավաստագրային ապրանքային նշանների) գրանցման և վկայական ստանալու հետ կապված` սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա»-«ժդ» և «ժը» ենթակետերով սահմանված պետական տուրքերը նվազեցվում են 75 տոկոսով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք` 50 տոկոսով: Ընդ որում, սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «իդ», «իթ», 3-րդ կետի «ժե», «իա», 4-րդ կետի «ժգ» ենթակետերով նվազեցված դրույքաչափը կիրառվում է, եթե արտոնագրատերը կամ ապրանքային նշանի իրավատերը և այդ իրավունքներն ստացողը կամ արտոնագիր ստանալու իրավունքը փոխանցողը և այդ իրավունքներն ստացողը օգտվում են նվազեցված դրույքաչափով պետական տուրք վճարելու արտոնությունից: Ընդ որում, եթե նրանք համարվում են տարբեր կատեգորիաների հայտատուներ և իրավատերեր, այսինքն՝ օգտվում են նվազեցված դրույքաչափի տարբեր տոկոսներից, ապա տուրքը վճարվում է նվազագույն նվազեցված տոկոսով: Արտոնագրված գյուտի, բույսերի սորտերի օգտագործման լիցենզիայի գրանցման պահից տվյալ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար հետագա տարեկան պետական տուրքերը վճարվում են լրիվ դրույքաչափով։ (28-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.10.99 ՀՕ-14, փոփ., խմբ.
13.12.00 ՀՕ-123, փոփ.
29.05.02 ՀՕ-358-Ն, 24.11.04 ՀՕ-140-Ն, փոփ., խմբ.
10.06.08 ՀՕ-113-Ն, 29.04.10 ՀՕ-62-Ն, լրաց.
28.09.16 ՀՕ-156-Ն, 08.12.17 ՀՕ-234-Ն, խմբ.
03.03.21 ՀՕ-110-Ն) Հոդված 28 1 . «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ ՏԱԼՈՒ և ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ուսումնական հաստատություններն ազատվում են զենք ձեռք բերելու լիցենզիաների և զենք պահելու և օգտագործելու թույլտվությունների համար նախատեսված պետական տուրքի վճարումներից: Զենքով պարգևատրված անձինք, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Սահմանադրական դատարանի դատավորները, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, դատավորները, դատախազները, քննիչները, գլխավոր դատախազի որոշմամբ` դատախազության մյուս աշխատողները, ինչպես նաև պետական ռազմականացված կազմակերպությունների զինծառայողները և կենսաթոշակի անցած աշխատակիցներն ազատվում են իրենց ժամանակավորապես հատկացված զենքը պահելու և կրելու թույլտվության համար նախատեսված պետական տուրքի վճարումներից: (28 1 -րդ հոդվածը լրաց. 02.05.01 ՀՕ-181, փոփ.
17.01.18 ՀՕ-45-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
