Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 27 — Ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ազդեցության
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 27AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 27 — Ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ազդեցության

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 27. Ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ազդեցության հետևանքով ոչ սթափ (հարբած) վիճակում քրեական օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված արարքը կատարած անձի քրեական պատասխանատվությունը (վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն) 1. Ալկոհոլի, թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյո

Ամբողջ Տեքստ

Հոդված 27. Ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ազդեցության հետևանքով ոչ սթափ (հարբած) վիճակում քրեական օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված արարքը կատարած անձի քրեական պատասխանատվությունը (վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն) 1. Ալկոհոլի, թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութի, դրանց պատրաստուկի կամ դրանց համարժեք նյութի (անալոգի) կամ դրանց ածանցյալի ազդեցության հետևանքով ոչ սթափ (հարբած) վիճակում հանցանք կատարած անձը ենթակա է քրեական պատասխանատվության:

2. Ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքով, խաբեությամբ, ինչպես նաև անձի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով ոչ սթափ (հարբած) վիճակի հասցված լինելը հանցանք կատարած անձի քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է: Եթե նույն եղանակներով ոչ սթափ (հարբած) վիճակի հասցված անձը զրկվել է իր արարքի հակաիրավականությունը գիտակցելու կամ իր արարքը ղեկավարելու հնարավորությունից, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության:

3. Ոչ սթափ (հարբած) վիճակ է համարվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված ոչ սթափ վիճակը: (27-րդ հոդվածը լրաց.

15.06.22 ՀՕ-148-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել