ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 304 — Հարկ վճարողների սպասարկման՝ հարկային մարմնի գործառույթները 1.
Ամփոփում
Հոդված 304. Հարկ վճարողների սպասարկման՝ հարկային մարմնի գործառույթները 1. Հարկ վճարողների սպասարկումը հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված ծառայությունների մատուցումն է, որն ուղղված է հարկ վճարողների կամ հարկային գործակալների՝ Օրենսգրքով նախատեսված պարտականությունների ընկալմանը և կամավոր կատարման ապահովմանը: Հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է հարկ վճարողների իրազեկման, հարկային հաշվարկների և Օրենսգրքով սահմանված այլ փաստաթղթերի ընդ
Ամբողջ Տեքստ
Հոդված 304. Հարկ վճարողների սպասարկման՝ հարկային մարմնի գործառույթները 1. Հարկ վճարողների սպասարկումը հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված ծառայությունների մատուցումն է, որն ուղղված է հարկ վճարողների կամ հարկային գործակալների՝ Օրենսգրքով նախատեսված պարտականությունների ընկալմանը և կամավոր կատարման ապահովմանը: Հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է հարկ վճարողների իրազեկման, հարկային հաշվարկների և Օրենսգրքով սահմանված այլ փաստաթղթերի ընդունման և (կամ) տրամադրման, ինչպես նաև հարկ վճարողների համար գրանցումների, հաշվառումների, հաստատումների, վավերացումների և այլ գործընթացների ձևով:
2. Հարկային մարմինը հարկ վճարողների սպասարկման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները. 1) հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին հանրային իրազեկում. 2) (կետն ուժը կորցրել է 21.06.18 ՀՕ-338-Ն) 3) հարկ վճարողների իրազեկում. 4) հարկ վճարողների ցանկերի հրապարակում. 5) հարկ վճարողների իրազեկման այլ գործառույթների իրականացում. 6) էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագրի կնքում, էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի տրամադրում. 7) հարկային հաշվարկների ընդունում.
8) Օրենսգրքով սահմանված դիմումների, հայտարարությունների, այլ փաստաթղթերի ընդունում և հետագա ընթացքի ապահովում. 9) իրական ժամանակում առցանց եղանակով հարկ վճարողի անձնական հաշվի քարտի (այդ թվում՝ հարկային պարտավորությունների և դրանց մարումների) դիտման հնարավորության ապահովում.
10) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատում կամ ռեզիդենտությունը հաստատող տեղեկանքի տրամադրում.
11) Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանք ստանալու համար դիմումի ընդունում և տեղեկանքի տրամադրում.
12) Հայաստանի Հանրապետությունում գտնվող աղբյուրներից ստացված եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով գանձված հարկերը վերադարձնելու մասին սերտիֆիկատ-դիմումի ընդունում և հաստատում.
13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ծառայություններ:
2.1. Հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջից QR գծիկավոր կոդի պարունակությամբ արտատպված փաստաթղթերը հարկային մարմնի կողմից լրացուցիչ վավերացման կարիք չունեն:
3. Հարկային մարմինը սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործառույթներն իրականացնում է անվճար, բացառությամբ այն ծառայությունների կամ գործողությունների, որոնց համար օրենքով սահմանված է պետական տուրքի գանձում: 4. (304-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն, լրաց.
12.06.24 ՀՕ-292-Ն ) (21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (հոդվածը 03.07.26 ՀՕ-344-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից) Գ Լ ՈՒ Խ 63 ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
