Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 22 — Պատշաճ ապացուցումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 22AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 22 — Պատշաճ ապացուցումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 22. Պատշաճ ապացուցումը 1. Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանք պետք է հաստատվի պատշաճ ապացույցների բավարար համակցությամբ: 2. Եզրափակիչ դատավարական ակտը պետք է հիմնվի հետազոտված ապացույցների ազատ և բարեխիղճ գնահատման վրա: 3. Մեղադրական դատավճռի հիմքում դրվող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած հիմնավոր կասկած: Դատավճի

Ամբողջ Տեքստ

Հոդված 22. Պատշաճ ապացուցումը 1. Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանք պետք է հաստատվի պատշաճ ապացույցների բավարար համակցությամբ:

2. Եզրափակիչ դատավարական ակտը պետք է հիմնվի հետազոտված ապացույցների ազատ և բարեխիղճ գնահատման վրա:

3. Մեղադրական դատավճռի հիմքում դրվող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած հիմնավոր կասկած: Դատավճիռ կայացնելիս պետք է հաշվի առնվի անհրաժեշտ և հնարավոր ապացույցների բացակայությունը:

4. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է հանգամանորեն ստուգել ի պաշտպանություն մեղադրյալի բերված և պատշաճ ձևակերպված փաստարկները:

5. Հանցագործության համար անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա. այն պետք է հաստատվի փոխկապակցված վերաբերելի, թույլատրելի, հավաստի ապացույցների ամբողջությամբ:

6. Խոստովանական ցուցմունքը չի կարող անձին դատապարտելու հիմք հանդիսանալ, եթե այն չի հիմնավորվել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված բավարար ապացույցներով:

7. Մեղադրյալի դատապարտումը հակակշռող բավարար գործոնների բացակայության պայմաններում չի կարող միայն կամ առավելապես հիմնվել այնպիսի անձի ցուցմունքի վրա, որի հակընդդեմ հարցման հնարավորություն տվյալ մեղադրյալը կամ նրա պաշտպանը կամ ներկայացուցիչը չի ունեցել:

8. Դեպոնացված ցուցմունքը չի կարող դրվել դատավճռի հիմքում, եթե դատարանում վերաբերելի մասով չի հետազոտվել դրա տեսաձայնագրությունը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել